Jump to content

Մատտեո Ռենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատտեո Ռենցի
Matteo Renzi
Դրոշ
Դրոշ
(56-րդ) Իտալիայի Վարչապետ
Դրոշ
Դրոշ
 Փետրվարի 22, 2014
Նախորդող Ենրիկո Լետտա
Դրոշ
Դրոշ
(13-րդ) Ֆլորենցիայի Քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
հունվարի 22, 2009 - Մարտի 24, 2014
Նախորդող Լեոնարդո Դոմինիկի
Հաջորդող Դարիո Նարդելլա
 
Կուսակցություն՝ Italy Alive?
Կրթություն՝ Ֆլորենցիայի համալսարան (1999) և Lc Dante?
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 11, 1975(1975-01-11)[1][2][3][…] (49 տարեկան)
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա[4][5]
Քաղաքացիություն  Իտալիա
Հայր Tiziano Renzi?
Մայր Laura Bovoli?
Ամուսին Ագնեսե Լանդինի[6]
 
Կայք՝ matteorenzi.it
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մատտեո Ռենցին (իտալ.՝ Matteo Renzi, Իտալերեն արտասանություն՝ [matˈtɛːo ˈrɛntsi]), հունվարի 11, 1975(1975-01-11)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4][5]), Իտալիայի վարչապետ։ Ծնվել է՝ 1975 թվականի հունվարի 11-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 2009 թվականի հունվարի 22-ից մինչ 2014 թվականի մարտի 24-ը եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը։ 2014 թվականի փետրվարի 22-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերը եղել է Իտալիայի վարչապետը[8][9]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատտեո Ռենցին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր ներկայացրած սահնանադրական բարեփոխումների նախագիծը մերժվել է 2016 թվականի դեկտեմբերին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ 2013-2018 թթ., կարճատև ընդմիջումներով, նա եղել է Իտալիայի ժողովրդավարական կուսակցության քարտուղարը։ 2018 թվականին Իտալիայում անցկացված համընդհանուր ընտրություններում կուսակցության կրած պարտությունից հետո հրաժարվել է նաև կուսակցության քարտուղարի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2004-2009 թթ. եղել է Ֆլորենցիայի մարզի նախագահը, իսկ 2009-2014 թթ.՝ Ֆլորենցիայի քաղաքապետը[10][11]։ 2018 թվականի մարտ ամսից դարձել է Իտալիայի սենատի անդամ[12]։

Իտալիայի կառավարության ղեկավար նշանակվելով 39 տարեկան և 42 օրական հասակում՝ Ռենցին փաստորեն եղել է Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը (52 օրով ավելի երիտասարդ է եղել, քան Բենիտո Մուսոլինին, ով այդ բարձր պաշտոնն ստանձնել է 1922 թվականին), ինչպես նաև՝ եղել է G7-ի՝ Յոթնյակի երկրների ամենաջահել ղեկավարը։ Իտալիայում առաջինն է եղել, ով քաղաքապետի պաշտոնից միանգամից նշանակվել է վարչապետի պաշտոնին։ Հաճախ նրան անվանում են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության de facto առաջնորդ՝ հակադրված Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն ու Անգելա Մերկելին (այս երկու առաջնորդներին հաճախ անվանում են Merkenzi)[13][14][15]: 2014 թվականին ամերիկյան Fortune ամսագիրը 40-ից ցածր տարիք ունեցող աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցանկում Ռենցիին հատկացրել է երրորդ տեղը, իսկ Foreign Policy-ն նրան ներառել է Top 100 Global Thinkers ցուցակում[16][17]։ Ավելին պետք է ասել. Ռենցին հայտնի է il Rottamatore (մենամարտող, մարտնչող) մականունով, որին արժանացել է Իտալիայի քաղաքական ողջ հաստատությունը՝ իսթաբլիշմենթը նորացնելու իր հավակնոտ (ամբիցիոզ) ձգտումների համար[18]։

Քաղաքական դիտորդները Ռենցիին համարում են կենտրոնամետ և ազատական՝ centrist և liberal[19]: Վարչապետի պաշտոնում Ռենցիի գտնված տարիների նրա ղեկավարած կաբինետը մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել՝ երկրի ընտրական համակարգը փոփոխելու, աշխատանքային օրենսդրությունը բարելավելու և տնտեսության խթանմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու, քաղաքացիական դատավարության համակարգը պարզեցնելու, վարչարարությունն ընդհանրապես բարեփոխելու նպատակներով, ինչպես նաև վերացրել է մի շարք մանր հարկեր[20][21]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ma le giubbe rosse non uccisero Aldo Moro. La politica spiegata a mio fratello. Florence: Giunti. 1999. ISBN 88-09-01483-9.
  • Tra De Gasperi e gli U2. I trentenni e il futuro. Florence: Giunti. 2006. ISBN 88-09-04793-1.
  • A viso aperto. Florence: Polistampa. 2008. ISBN 978-88-596-0448-8.
  • "La mi' Firenze". 1949–2009. Florence: Polistampa. 2010. ISBN 978-88-596-0755-7.
  • Fuori!. Milan: Rizzoli. 2011. ISBN 978-88-17-04899-6.
  • Stil Novo. La rivoluzione della bellezza tra Dante e Twitter. Milan: Rizzoli. 2012. ISBN 978-88-17-05642-7.
  • Oltre la rottamazione. Milan: Mondadori. 2013. ISBN 978-88-04-63298-6.
  • Avanti. Perché l'Italia non si ferma. Milan: Feltrinelli. 2017. ISBN 978-88-07-17313-4.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.bbc.co.uk/news/world-europe-26301943
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/news/world-europe-26222179
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.theaustralian.com.au/news/world/renzi-takes-top-office-in-italian-palace-coup/story-fnb64oi6-1226827738860
  5. 5,0 5,1 5,2 http://www.theglobeandmail.com/globe-debate/ideas-lab/should-mayors-lead-the-world/article17275044/
  6. https://www.ilsussidiario.net/news/cinema-televisione-e-media/2018/10/4/agnese-landini-moglie-di-matteo-renzi-l-ex-first-lady-sempre-al-fianco-dei-figli-e-del-marito-l-intervista/842375/
  7. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  8. «Giunta comunale». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  9. «Elezioni Comunali Turno di ballottaggio 21–22 giugno 2009» (Italian). Comune di Firenze. 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Roe, Alex. «Matteo Renzi takes Florence». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  11. «Italy to swear in new Prime Minister Matteo Renzi». BBC News. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  12. Elezioni: Renzi senatore, conquistato il seggio di Firenze
  13. «Matteo Renzi coi leader del Pse a Bologna per il lancio della nuova "terza via". In dote, il Jobs act». L'Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  14. «Professor Kalypso Nicoladis on the prospects of an EU guided by Merkel & Renzi». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  15. «Italy's Reformist Prime Minister Is the Type of Leader Europe Needs». Huffington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  16. «Renzi, al terzo posto tra gli under 40 più influenti al mondo». Repubblica.it. 2014 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  17. «A World Disrupted: The Leading Global Thinkers of 2014». Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  18. «L'Italia nuova di Renzi il rottamatore?». Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  19. https://www.telegraph.co.uk/news/2016/12/03/europe-holds-breath-italy-heads-polls-critical-referendum/
  20. «Italy Prime Minister Mattro Renzi on Senate Reform». Bloomberg. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  21. «Renzi Gives Italians Lower Taxes, Higher Cash Use to Back Growth». Bloomberg. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մատտեո Ռենցի հոդվածին