Մայն
Արտաքին տեսք
Մայն (գերմ.՝ Main), գետ Գերմանիայում, Հռենոսի աջ վտակը։ Կազմավորվում է Ֆրանկոնյան Ալբայի լանջերից սկիզբ առնող Ռոտեր Մայն և Ֆիխտել լեռներից սկզբնավորվող Վայսեր Մայն գետերի միախառնումից։
Երկարությունը 524 կմ է, նավարկելի է մինչև վերնագավառը։ Մայնի ափերին ընկած ամենախոշոր բնակավայրերն են Օֆենբախ, Վյուրցբուրգ, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքները[1]։ Մայնը ամբողջությամբ Գերմանիայի տարածքով հոսող ամենաերկար գետն է։
Անվանման վարկածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է կելտերեն ձևից, որի հիմքում, ոմանք ենթադրում են, որ ընկած է mo ― «դանդաղ», կամ enos ― «ջուր» արմատը, իսկ ոմանք էլ այն կապում են հնդեվրոպական moinia «ճահիճ» արմատի հետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Main River | river, Germany». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Haus der Bayerischen Geschichte (ed.), Main und Meer — Porträt eines Flusses. Exhibition Catalogue to the Bayerische Landesausstellung 2013 (German). WBG. ISBN 978-3-534-00010-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Main River». www.mainriver.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին. Website on the River Main by the Tourist Board of Franconia.
- «Water levels of Bavarian rivers» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին.
- «Wasser- und Schifffahrtsdirektion Süd» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին.
- «Main Cycleway» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- «Historical map of the Main confluence at Steinenhausen». geoportal.bayern.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) — BayernAtlas
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայն» հոդվածին։ |
|