Jump to content

Ղազախերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախերեն
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասKipchak–Nogai?
Երկրներ Ղազախստան[1],  Ռուսաստան[2],  Չինաստան[3],  Մոնղոլիա[4],  Ուզբեկստան[5],  Թուրքմենստան[6],  Գերմանիա[7],  Ղրղզստան[8],  Թուրքիա[9],  Իրան[10],  Ադրբեջան և  Ուկրաինա[11]
Խոսողների քանակ12 900 000 մարդ (2019)[12]
Վերահսկող կազմակերպությունՂազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
Գրերի համակարգկյուրեղագիր, արաբերենի այբուբեն, լատինական այբուբեն և Kazakh Braille?
IETFkk
ԳՕՍՏ 7.75–97каз 255
ISO 639-1kk
ISO 639-2kaz
ISO 639-3kaz
 Kazakh language Վիքիպահեստում

Ղազախերեն (қазақ тілі, قازاق ٴتىلى, qazaq tili), Ղազախստանի Հանրապետության հիմնական բնակչության պետական լեզուն է։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի արևմտախունական ճյուղի ղփչազական խմբին։ Ղազախերենը օգտագործում են Ղազախստանում, ինչպես նաև ՉԺՀ-ում և Աֆղանստանում։

Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Ղազախստանում, ինչպես նաև Չինաստանում, Մոնղոլիայում և Աֆղանստանում։

Ժամանակակից ղազախերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ղազախական լատինատառ այբուբենը և դրանց արաբատառ համարժեքները

Ժամանակակից ղազախերենում առկա է 3 բարբառ՝

  1. Հյուսիս-արևելյան
  2. Հարավային
  3. Արևմտյան

Ժամանակակից գրական լեզվի հիմքում ընկած է հյուսիսարևելյան բարբառը։ Ղազախերենի հիմնական առանձնահատկությունը շ հնչյունի համապատասխանությունն է չ-ին և ս հնչյունի համապատասխանությունը՝ շ-ին։ Գրական ղազախերենը ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ղազախ լուսավորիչներ Կունանբաևի և Ալթընսարինի ջանքերով։ Այբուբենը սկզբնական շրջանում արաբագիր էր, ապա՝ լատինագիր, 1940 թվականից ռուսագիր (դիակրիտիկ նշանների գործածությամբ)։ Մոտ 8-8.5 միլիոն մարդկանց համար համարվում է մայրենի լեզու։

Հնչյունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ղազախերենի ձայնավոր հնչյունները
շրթունքային շրթունք-ատամնային ատամնային և ալվեոլային քիմքային ետնաքիմքային կոկորդային քթային m n ŋ
պայթական p b t d k g
պայթաշփական (f) (v) s z ʃ ʒ (ɕ) (х) (h)
տատանվող ɾ
ետնային l j w

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հին հերոսական պոեմներում («Կոբլանդը», «Ալփամըս») երգվել են ժողովրդի անկախության համար մարտնչող դյուցազունների քաջագործությունը։ 18-19րդ դարերում ղազախական մշակույթի զարգացմեն նոր փուլ սկսվեց՝ կապված Ղազախստանի մեծ մասի Ռուսաստանին միանալու հետ։ 19-րդ դարի 2-րդ կեսին Ասետ Նյամբաևը, բանաստեղծուհի Սառա Տսանբեկովան, Ջամբուլ Ջաբաևը և ուրիշներ զարգացրին այտըսը (ժողովրդական երգերի մրցույթներ)՝ ոչ միայն որպես բանաստեղծական մրցության ձև, այլև ճնշումների դեմ ուղղված միջոց։ Ղազախական խորհրդային գրականության (սոցիալիստական ռեալիզմի) հիմնադիրներն են բանաստեղծ-հեղափոխական Սակեն Սեյֆուլլինը, բանաստեղծներ Բայմագամետ Իզտոլինը, Իլիաս Ջանսուգուրովը, Սաբիթ Մուքանովը և այլն։ 1941-1945 թթ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ղազախական գրականությունը նույնպես արտացոլեց խորհրդային պետությունների մարտական, աշխատանքային սխրանքները։ Զարգացած է հայ-ղազախական գրական կապը։ Հայերեն են թարգմանվել Ալիմժանովի, Կունանբաևի, Մուքանովի և ալոց մի շարք գործեր։ Ղազախերեն են թարգմանվել Խ. Աբովյանի, Շիրվանզադեի, Ս. Զորյանի, Ե. Չարենցի, Գ. Էմինի, Հ. Թումանյանի և ալոց ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախերեն» հոդվածին։