Հյուգը
Հյուգը (դանիերեն՝ hygge), դանիերեն և նորվեգերեն բառ է, որն ասոցիացվում է հարմարավետության և մտերմիկ մթնոլորտի հետ (կազմելով դանիական մշակույթը բնորոշող հատկանիշներից մեկը)։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուգը բառը ծագում է նորվեգերեն «բարեկեցություն» բառից։ Գոյություն ունի մեկ այլ վարկած, որ հյուգը բառը առաջացել է hug բառից, որն էլ նշանակում է «գրկել»։ Հյուգը բառը չունի հավաստի սկզբնաղբյուր, սակայն մեծապես ասոցիացվում է Հին Սկանդինավյան տերմինի hygga-ի հետ, որը նշանակում է «մխիթարել,հանգստացնել», որն էլ իր հերթին գալիս է hugr «տրամադրություն» բառից։ Վերջինս ծագում է գերմաներեն hugyan բառից, որը կապված լինելով Հին Անգլիական hycgan բառին նշանակում է «մտածել, հաշվի առնել»[1]։
Առաջին անգամ գործածության մեջ է մտել 19-րդ դարում և այդ ժամանակից ի վեր կազմում է դանիական և նորվեգական մշակույթի մի մասը[2]։ Հյուգը-ն ունենալով նույն նշանակությունը դանիերենում և նորվեգերենում ունի լայն տարածում երկու երկրներում էլ, որտեղ նաև օգտագործվում է բառի ածանցված տարբերակը hyggelig: Hygge, koselig և այլ նման նշանակություն ունեցող բառերը, շատ դանիացիների և նորվեգացիների համար կազմում են մշակութային ինքնագիտակցության մի մասը։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիերեն և նորվեգերեն լեզուներում հյուգը-ն կապված է «ամենօրյա միասնականության», ինչպես նաև «անվտանգության, հավասարության, անձնական ամբողջականության և ինքնաբուխ սոցիալական հոսքի հաճելի ու բարձրարժեք ամենօրյա փորձ»- ի հետ
Հյուգը բառը ներառում է գեղեցիկ, հարմարավետ, անվտանգ զգացում, որը վերաբերում է հոգեբանական վիճակին[3]։
Collins English Dictionary սահմանում է Hygge բառը որպես Դանիայում ծագած հայեցակարգ, որը ստեղծում է բարեկեցությանը խթանող հարմարավետ միյավայր[4]։
Փոփ մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Collins English Dictionary համաձայն hygge -ն (Brexit-ից հետո) զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը որպես տարվա բառ 2016 թվականին Միացյալ Թագավորությունում[4]։ Սրան հաջորդելով մի շարք գրքեր հյուգը-ի մասին սկսեցին լույս տեսնել Միացյալ թագավորությունում[5], ինչպիսիք են օրինակ Մելիք Վիկինգի «Հյուգը-ի պոքրիկ գիրքը[6] », Մարի Թուրել Սոդերբերգի «Երջանիկ լինելու դանիական արվեստը[7]» , ինչպես նաև Լուիսա Թոմսենի «Դանիական արվեստը բարեկեցության[8]»
Նման բառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլանդերեն gezelligheid բառը ունի նույն նշանակությունն ինչպիսիք hygge-ն, ներկայացնելով հարմարավետություն և մտերմիկություն, այն ավելի շատ ունի սոցիալական ուղղվածություն։
- Գերմաներենում Gemütlichkeit նշանակում է ջերմության, բարեկամության։
- Նորվեգերեն koselig ածականը օգտագործվում է նկարագրելու ջերմության, մտերմության և համերաշխության զգացողություն։
- Շվեդերեն mysig ածականը ( և դրա հետ կապված գոյական mys-ը ) նկարագրում է միասին լինելու հաճելի և ջերմ մթնոլորտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Meik,, Wiking,. The little book of hygge : the Danish way to live well. ISBN 9780241283912. OCLC 958463988.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Parkinson, Justin (2015 թ․ հոկտեմբերի 2). «Hygge: A heart-warming lesson from Denmark». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Hjalmar Falk og Alf Torp (1903): Etymologisk ordbog over det norske og det danske sprog. Aschehoug, Kristiania, s. 315
- ↑ 4,0 4,1 «Top 10 Collins Word of the Year 2016». collinsdictionary.com. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Cartier-Morley, Jess (2016 թ․ հոկտեմբերի 18). «Hygge – a soothing balm for the traumas of 2016». The Guardian. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Crace, John (2016 թ․ սեպտեմբերի 11). «The Little Book of Hygge by Meik Wiking – digested read». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Hygge». Goodreads. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Williams, Zoe (2016 թ․ սեպտեմբերի 29). «The Book of Hygge review – can the Danes really teach us how to live?». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.