Jump to content

Հիջաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիջաբով աղջիկ

Հիջաբ (արաբ․՝ حجاب‎‎ - Ծածկոց), իսլամում ընդունված ցանկացած հագուստ (գլխից մինչև ոտքեր), որը ծածկում է կնոջ մարմինը։ Արևմտյան երկրներում հիդջաբ անվան տակ ընկալվում է իսլամադավան կնոջ ավանդական գլխաշորը։

Ղուրանն ու Սուննան հիդջաբի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիջաբը միայն գլխաշոր չէ, այլ հագուստ է, որը ամբողջովին համապատասխանում է Շարիաթի պահանջներին։ Այն կարվում է չձգվող կտորից և երկար է։ Ավանդաբար հիդջաբի կրումը կապված է Ղուրանի հետ (հատկապես՝ 33:59, 24:31), չնայած այս սովորությունը ունի մինչիսլամական ծագում[1]։

  • Ղուրանում ասվում է. «Օ Մարգարե։ Ասա Քո կանանց, աղջիկներին և հավատացյալ մարդկանց կանանց, որ նրանք ամուր կապեն իրենց ծածկոցները։ Այդպես նրանց լավ կտարբերեն [այլ կանանցից] և չեն վիրավորի։ Ալլահը ներողամիտ է, փափկասիրտ»։
  • «Ասա հավատացյալ կանանց, որ նրանք իջեցնեն իրենց հայացքները և պահեն իրենց սեռական օրգանները։ Թող նրանք ի ցույց չդնեն իրենց բարեմասնությունները, բացառությամբ նրանց, որոնք տեսանելի են և թող իրենց զգեստներով ծածկեն իրենց կրծքերը և ցույց չտան իրենց գեղեցկությանը ոչ մեկին, բացի իրենց ամուսնուց, հայրերից, սկեսրայրից, կամ իրենց որդիներից, կամ իրենց ամուսինների որդիներից, եղբայրներից և եղբայրների որդիներից և երեխաներից, ովքեր դեռ չափահաս չեն։ Օ հավատցյալներ, դիմեք Ալլահին բոլորդ միասին և հնարավոր է կհասնեք»։
  • Իմամ Ահմեդը և հադիսների մնացած գիտակները փոխանցում էին, որ Մուհամմադ մարգարեն ասել է. «Եթե կինը հանում է հագուստը ոչ իր ամուսնու տանը, ապա մեծ և հզոր Ալլահը կխայտառակի նրան»[2]։

Անհրաժեշտ է նշել, որ այս հայաթներից և ոչ մեկում, ինչպես նաև վերը նշված հադիսում չի նշվում, որ կինը պարտավոր է ծածկել գլուխը։ Չնայած որ, գրեթե բոլոր իսլամադավան աստվածաբանները նշում են, որը մարմինը պետք է ծածկվի, բացառությամբ դեմքի և դաստակի։

Որոշ կառավարություններ խրախուսում և նույնիսկ պարտադրում են կանանց կրել հիդջաբ, իսկ որոշները՝ արգելում են։ Հիջաբ կրելը պարտադիր է Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Իրանում և Եմենում։ Սուդանի քրեական օրենսգիքը թույլատրում է տուգանել բոլոր այն կականց, ովքեր խախտել են կանացի հագուստ կրելու կանոնները։

Թուրքմենիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, չնայած որ հիմնականում իսլամադավան են, արգելում են իրենց քաղաքացիներին կրելու հիդջաբ պետական հաստատություններում, դպրոցներում և համալսարաններում[3][4][5][6][7]։

Առաջին անգամ հիդջաբից ցուցադրական հրաժարումը տեղի է ունեցել 1870-ական թվականներին Եգիպտոսում։ Առաջին մուսուլմանական երկիրը, որը պաշտոնապես արգելք է դրել հիդջաբ կրելու վրա, Թուրքիան է։ Այն տեղի է ունեցել 1925 թվականին։ Սակայն 2008 թվականին այդ արգելքը հանվեց, քանի որ ըստ թուրք պատգամավորների այն հակասում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին[8]։

2004 թվականի մարտի 15-ին Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը արգելում էր կրել «նշան կամ հագուստ, որը անմիջականորեն ցուցադրում է կրոնական պատկանելիությունը»։ Կատարվածը դիտարկվեց մուսուլմանների իրավունքների խախտում[9]։

2016 թվականին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պահակներից մեկը չի թողել հիդջաբով աղջկան մտնելու համալսարանի շենքը։ Իրավական հարցերով պրոռեկտորի միջամտության արդյունքում միայն թույլատրվեց աղջկան մասնակցելու նախապատրաստական կուրսերի։ Շուտով Ռուսաստանի ԿԳՆ-ն քննադատեց պահակի գործողությունըշ[10]։

2012 թվականի հոկտեմբերին Ստավրոպոլի երկրամասում հասունացավ սկանդալ մուսուլմանաբնակ շրջանների դպրոցներում հիդջաբ կրելու արգելքի հետ կապված[11][12][13][14][15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Пиотровский М. В. Ислам. Политиздат. 1988. с. 237
  2. «Սահիհ ալ Ջամի», հադիս № 2708
  3. «Хиджаб - дело тонкое...». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Запрещать ли хиджабы в школах». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Дресс-код религии». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «Потянуло на покров». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Пятиминутный путеводитель по... хиджабам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. Би-би-си | В мире | В Турции снят запрет на ношение хиджаба в вузах
  9. Франция отказывает в праве на образование студенткам в хиджабе - IslamNews
  10. Минобрнауки РФ осудило МГИМО за отказ пустить студентку в хиджабе - АН-онлайн
  11. «Запретили учиться в хиджабах». Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  12. «Дело о хиджабах на Ставрополье приобрело неожиданный поворот». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  13. «После конфликта из-за хиджаба на Ставрополье Путин поручил регионам подумать о единой школьной форме». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  14. «Ученицам на Ставрополье разрешили косынки вместо хиджаба». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  15. «Ставропольские школьницы и их родители, а также учителя, директора школ, муфтии, а теперь уже и местные министры с напряжением ждут, чем разрешится спор в суде о ношении хиджабов в школе». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  16. «Сотрудников школы на Ставрополье, запрещавших хиджабы, наказали». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիջաբ» հոդվածին։