Հաղթանակ
Հաղթանակ, պատերազմում, անձնական մարտերում, ռազմական գործողություննեում կամ ցանկացած մրցակցությունում ձեռք բերված հաջողություն։ Հաղթանակը վերջնական նվաճումն է ճակատամարտում կամ մրցակցությունում[1]։ Հակառակորդի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվում ռազմական կամ սպորտային մարտերում, ինչպես նաև քաղաքական կամ գեղարվեստական մրցումներում։ Որպես երևույթ վերապրվում է ժամանակի մեջ, ուղեկցում է ուրախության ուժեղ զգացողությունով[2]։ Որպես գաղափար հաղթանակը գործողության հիմնական դրդապատճառն է և առաջընթացի ջատագովն ու իրագործողը։ Հաղթանակը երկրպագվում է, քանի որ այն դիտվում է որպես գնահատման և հասկացողության հաստատում, հնարավորություն և որպես կատարելության խորհրդանիշ[3]։ Ռազմական արշավում հաջողությունը համարվում է ռազմավարական հաղթանակ, մինչդեռ ռազմական մարտում հաջողությունը մարտավարական հաղթանակ է։
Հաղթանակը հիմնականում լինում է երկու տեսակի՝ հիմնված մրցակցության վրա կամ հիմնված կատարելության վրա։
- Մրցակցությունը գործողություն է երկու կամ ավելի նմանատիպ սուբյեկտների միջև մենամարտի, մրցույթի կամ առճակատման մեջ նույն նպատակի կամ նույն ոլորտում գերակայության համար։ Մրցակցության ընդհանուր օրինակները ներառում են ՝ պատերազմում՝ մրցակցող երկրների միջև, սպորտում՝ մրցող անհատներ կամ թիմերի միջև; և բնության մեջ՝ մրցող տեսակների միջև[3]։
- Հաղթանակը կատարելության հասնելու մեջ՝ բացարձակ, հաստատված կամ ինքնորոշված արժեքը գերազանցելու գործողությունն է՝ ինչը լավագույնս ներկայացնում է առաջընթացը։ Կատարելագործության ընդհանուր օրինակները ներառում են `ֆիզիկական առաջընթաց, նոր ռեկորդներ, արդյունքներ և մտավոր առաջընթաց՝ գիտական տեսությունների հայտնագործություններ[3]։
Հաղթանակ պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկացած պատերազմի նպատակը հաղթանակն է, և դրան անհնար է հասնել առանց երկրի բնակչության և, մասնավորապես, նրա բանակի բնակչության որոշակի բարոյահոգեբանական վիճակի։ Միևնույն ժամանակ, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է համոզված լինեն թշնամու նկատմամբ իրենց առաջին հերթին բարոյական գերազանցության մեջ և, իհարկե, թշնամու նկատմամբ վերջնական հաղթանակի մեջ։ Այս ամենը վերաբերում է ոչ միայն վերաբերմունքին, այլ նաև մասսայական տրամադրությունների, մարդկանց զգացմունքների տիրույթին[4]։
Հաղթանակ սպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտի շարժիչ ուժը հաղթանակի ձգտումն է, թեև կա Պիեռ դը Կուբերտենին սխալմամբ վերագրվող այլ կարծիք, ըստ որի սպորտում կարևորը մասնակցությունն է, այլ ոչ հաղթանակը[5]։ Մարզիկները երկու նպատակ ունեն՝ ցույց տալ առավելագույն հնարավոր արդյունք և այդ արդյունքը բավականաչափ կայուն դարձնել[6]։ Սպորտային և մշակութային մրցույթներում հաղթողները մեդալներ և հիմնականում գավաթի տեսքով մրցանակ են ստանում[7]։ Այս ավանդույթը հին արմատներ ունի՝ Հին Հունաստանում և հետո Միջնադարում սպորտային կամ ասպետական խաղերում հաղթողին թանկարժեք գավաթ էին նվիրում։ Հին Հունաստանում ծեսերի ժամանակ այդ գավաթներն էին լցվում զոհաբերված կենդանու արյունը կամ գինի[8]։
Հաղթանակի խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների, պարգևների, ռազմավարի, նվաճված ապրանքների և այլնի ձեռքբերումը նույնպես հաճախ հաղթող է դարձնում անձին։ Պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ է համարվում ռազմավարը՝ հակառակորդից զավթած դրոշը, նրա կողմից մարտադաշտում լքված կամ հանձնվելու դեպքում հանձնած, զենք, ռազմական հանդերձանք, տրանսպորտի միջոցներ, ռազմական տեխնիկա և այլ նյութական արժեքներ[9]։ Սպորտումև մշակութային մրցույթներում հաղթանակի խորհրդանիշ են մեդալներն ու գավաթները։ Որսորդությունում կենդանիների գլուխներն ու մորթին։
Հաղթանակը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակի նշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատիներեն «Վիկտորիա» տառի առաջին տառի լատիներեն V-ի նմանությամբ հաղթանակող կամ դրան ձգտող կողմը հակառակորդին կամ իր կողմնակիցներին ցույց է տալիս պաարզած ձեռքի երկու մատերը ցուցամատն ու միջնամատը[10][11]։ Երկրորդ հանաշխարհային պատերազմի տարիների Ուինսթոն Չերչիլը ակտիվորեն օգտագործել է այս նշանը[12]։
Հաղթանակը աղոթքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր կրոններում ընդունված է աղոթել երկրի, ազգի հաղթանակի համար՝ կա՛մ հաղթանակ են խնդրում աստծուց կամ աստվածներից կա՛մ էլ գոհաբանության աղոթք են կարդում և շնորհակալություն են հայտնում արդեն ընձեռնված հաղթանակի համար[13][14]։ Ճակատամարտից առաջ կարդացվող աղոթքը հաղթանակ է խնդրում աստծուց, ոգևորում և խթանում է ռազմական կարգապահությունը[15]։
Հայաստանում յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման տարեդարձի և Հաղթանակի տոնի առթիվ աղոթք է կատարվում[16]
Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ։ Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ։ - Հաղթական աղոթքից հատված[17]
|
Ուղղափառ եկեղեցին պատերազմական իրավիճակում ուղղափառ զինվորի զենքի հաղթանակի համար աղոթում է ամենաշատ մեծարվող սրբերից մեկին՝ Սուրբ Գևորգին, որը համարվում է հաղթանակ բերող (ռուս.՝ победоносец)[18]:
Հաղթանակը դիցարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական դիցարանումում պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը եղել է Վահագնը[19]։ Հին հունական դիցաբանության մեջ հաղթանակը դիցուհի կար, տիտան Աթենաս Պալլասի և Ստիքսի դուստրը՝ Նիկեն, Կրատոսի (հզորություն), Բիայի (ուժ) և Զելոսի (եռանդ) քույրը։ Ուղեկցել է Զևսին։ Նա միշտ հերոսների կողքին է եղել և արձանագրել է նրանց հաղթանակները։ Սովորաբար պատկերվել է թևերով[20]։ Իրանական դիցարանում հաղթանակի աստվածը Վերետրանգան էր[21], սկանդինավյան դիցարանում Օդինը[22][23], թամիլների մոտ Մուրուգանը (Կարտիկեյա)։ Հռոմեական դիցարանում հաղթանակի աստվածուհին Վիկտորիան էր, իսկ Հտոմեացի զինվորները կիսաաստված Հերկուլեսին էին համարում էին իրենց հաղթանակի հովանավոր և աստված[24]։
-
Վահագնի արձան, հեղ.՝ Կառլեն Նուրիջանյան
-
Նիկեն, 1-ին դարի վերջի հռոմեական բարձրաքանդակ
-
Նիկեի արձանը, մոտ մ.թ.ա. 190 թ.
-
Օդին, 18-րդ դարի մանրանկար
Հաղթանակի տոնակատարություններ և հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր երկրներ և ազգեր տոնում են իրենց պատմության էական, հիշարժան հաղթանակները՝ անմիջապես հաղթանակից հետո, յուրաքանչյուր տարի կամ էլ որոշակի տարելիցների՝ կախված հաղթանակի կարևորությունից։ Ասորեստանի և ուրարտական թագավորները բազմաթիվ հաղթական սեպագիր արձանագրություններ և բարձրաքանդակներ են թողել, որտեղ նրանք շնորհակալություն էին հայտնում աստվածներին հաղթանակի համար, պատկերել կամ նշել իրենց հաղթանակները, ռազմավարի քանակը[25]։ Հռոմեական հանրապետությունը և կայսրությունը հաղթանակները տոնում էին հաղթական արարողություններով։ Կարևոր հաղթանակ տարած զորավարի մուտքը Հռոմ կոչվում էր տրիումֆ՝ հաղթերթ, որը ընթանում էր Մարսյան դաշտից մինչև Կապիտոլիումի Յուպիտերի տաճար։ Երթի առջևից գնում էին ծերակույտն ու պաշտոնյաները, այնուհետև՝ դափնեպսակով և Յուպիտերի հատկանիշներով զարդարված զորավարը՝ չորս սպիտակ ձի լծած կառքով, շրջապատված երաժիշտներով ու երգիչներով, ապա՝ հաղթանակած զորքը։ Հաղթանակների առիթով հուշարձաններ էին կանգնեցնում, ինչպիսիք էին հաղթանակի սյունները և հաղթական կամարները։ Առաջին հաղթական կամարները սկսել են կառուցել դեռ հին հռոմեացիները և ավանդույթը տարածվեց բազմաթիվ ժողովուրդների շրջանում[26]։
Անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակին վերաբերող անուններ օգտագործում են տարբեր ազգեր։ Հայերենում օգտագործվում են արրական՝ Հաղթանակ[27] և իգական Հաղթուհի անունները[28]։ Հայերենում օգտագործում են աշխարհով մեկ տարածված, հռոմեական հաղթանակի Վիկտորիա աստվածու անունից[29][30] ծագած անվան իգական՝ Վիկտորյա[31] և արրական՝ Վիկտոր հայերեն տարբերակները[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Победа // Словарь русского языка в 4-х томах. Т. 3. — 1999 (текст)». feb-web.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Էնդորֆին և էնկեֆալին
- ↑ 3,0 3,1 3,2 «Goddess Nike - The Meaning of Victory - An Understanding of Victory». goddessnike.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Исследования ]-- Сенявская Е.С. Психология войны в XX веке: исторический опыт России». militera.lib.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «МОТИВАЦИЯ СПОРТСМЕНОВ-ОЛИМПИЙЦЕВ». lib.sportedu.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Психология победы в спорте (тезисно)». Теннисная энциклопедия Игоря Ивицкого (ռուսերեն). 2013 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Чем награждают спортсменов на соревнованиях?». mir-nagrad.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Как появилась традиция вручать кубки победителям». www.kaleja.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Text "Статьи мастерской «Калежа»" ignored (օգնություն) - ↑ Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
- ↑ Emma-Louise, Bond. «The Top 10 Hand Gestures You'd Better Get Right». languagetrainers. Brighton Early Ltd. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «The Rude Version - The V-sign - Icons of England». web.archive.org. 2009 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «V-образный знак пальцами: Виктория? Есть варианты!». origin.iknowit.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Совместный молебен за победу над агрессором прошел в Украине». Информационное агентство Украинские Национальные Новости (УНН). Все онлайн новости дня в Украине за сегодня - самые свежие, последние. (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Prayers for Victory». prayer.knowing-jesus.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Fisher, Humphrey J. (1971). «Prayer and Military Activity in the History of Muslim Africa South of the Sahara». էջեր 391–406. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ ««Հաղթանակի աղոթք» հաղթական բանակի զինվորների հետ». Qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Հաղթանակի աղոթք». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: Text "Qahana.am" ignored (օգնություն) - ↑ «Молитва великомученику Георгию Победоносцу о покровительстве православных воинов. Главные молитвы на всякую потребу. По учению святых угодников Божиих. Как и в каких случаях молиться». religion.wikireading.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Դիցաբանական բառարան, Ե., «Լույս», 1985, էջ 173։
- ↑ «Веретранга, Вархран, Бахрам». myths.kulichki.net. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Один». myths.kulichki.net. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «БОГИ ПОБЕДЫ. Военное дело Древней Руси IX-XI вв». info.wikireading.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Bezner F. Herakles // Der Neue Pauly. Supplementbände. — Stuttgart ; Weimar : J.B. Metzler Verlag, 2008. — Bd. 5: Mythenrezeption. Die antike Mythologie in Literatur, Musik und Kunst von den Anfängen bis zur Gegenwart. — Kol. 326—343.
- ↑ Մոնթե Մելքոնյան, Որարտական ժայռափոր դամբարաններ(չաշխատող հղում)
- ↑ Technologies, Peyotto. «12 հայտնի հաղթական կամարներ՝ նվիրված տարբեր ժողովուրդների մեծագույն հաղթանակներին (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Հաղթանակ». www.anun.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Text "Anun.am" ignored (օգնություն) - ↑ «Հաղթուհի». www.anun.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Text "Anun.am" ignored (օգնություն) - ↑ Rosa Kohlheim, Volker Kohlheim: Viktoria. In: Duden – Das große Vornamenlexikon. 3. Auflage. Bibliograph. Institut AG, Mannheim 2007, ISBN 978-3-411-06083-2 (auch Duden – Lexikon der Vornamen. 5. Auflage. 2007, ISBN 978-3-411-04945-5.)
- ↑ «Roman Goddess Victoria ***». www.talesbeyondbelief.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Վիկտորյա». www.anun.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Text "Anun.am" ignored (օգնություն) - ↑ «Վիկտոր». www.anun.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Text "Anun.am" ignored (օգնություն)
Ընթերցե՛ք «հաղթանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակ» հոդվածին։ |
|