Կևին Կուսկե
Կևին Կուսկե գերմ.՝ Kevin Kuske[1] | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1979[2][1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Պոտսդամ, Արևելյան Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Արևելյան Գերմանիա և Գերմանիա |
Մասնագիտություն | թեթևատլետ, բոբսլեիստ, track and field coach և Q115801725? |
Kevin Kuske Վիքիպահեստում |
Կևին Կուսկե (գերմ.՝ Kevin Kuske, հունվարի 4, 1979[2][1], Պոտսդամ, Արևելյան Գերմանիա[1]), գերմանացի բոբսլեյիստ, հանդես է եկել Գերմանիայի հավաքականում 1999 թվականին։ Մասնակցել է հինգ Օլիմպիադաներում և հաղթել է չորս ոսկե և երկու արծաթե մեդալներ (ոսկի՝ մեկը Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիադայի քառորդում, երկուսը Թուրինի՝ երկյակում և քառորդում և մեկը Վանկուվերի երկյակում; արծաթ․ մեկը Վանկուվերի քառորդում, մեկը Փհենչհանի քառորդում)։
Կուսկեն ունի աշխարհի չեմպիոնատի 13 մեդալ, այդ թվում՝ յոթ ոսկի (տղամարդկանց երկյակում․ 2003 թվական, 2007 թվական, 2008 թվական; տղամարկանց քառորդում՝ 2003 թվական, 2004 թվական, 2005 թվական, 2008 թվական)։ Ինչպես նաև Կուսկեն նվաճել է Եվրոպայի չեմպիոնատիի 21 մեդալ, որոնցից 6-ը ոսկի են։
Նախքան բոբսլեյիստ դառնալը, Կուսկեն զբաղվել է թեթև աթլետիկայով՝ առավելապես սպրինտով։ 1998 թվականի երիտասարդական թեթևաթլետիկական չեմպիոնատում արժանացել է բրոնզե մեդալի 4×100 մետր վազքամրցումում։
2014 թվականին Կուսկեն մասնակցել է Սոչիի Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 11-դր տեղը և յոթերորդը՝ քառորդում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կևին Կուսկե – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- 2010 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի կայքում պրոֆիլը