Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կումոլ, իզոպրոպիլբենզոլ, C6H5CH (CH3)2, հաճելի հոտով անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -96, 03 °C, եռմանը՝ 152, 39 °C, խտությունը՝ 861, 8 կգ/մ3։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Գոլորշիներըօդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (բռնկման ջերմաստիճանը՝ 380C)։ Թունավոր է, ազդում է արյունաստեղծ օրգանների վրա։ Ստանում են բենզոլը կատալիզատորների (H3PO4, AlCl3) ներկայությամբ ալկիլացնելով։ Կիրառվում է որպես լուծիչ, ինչպես նաև ֆենոլի և ացետոնի արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 12)։