Կոպետդաղ
Կոպետդաղ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքմենստան և Իրան |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3211 մետր |
Երկարություն | 650 կմ |
Մեծագույն գագաթ | Q20726071? |
Կոպետդաղ (պարս.՝ کپهداغ; թուրքմ.՝ Köpetdag), լեռնային համակարգ Թուրքմենստանում և Իրանում, Թուրքմենա-Խորասանի լեռների մասը։ Երկարությունը մոտ 650 կմ է, լայնությունը՝ 40-200 կմ, բարձրությունը՝ մինչև 3117 մ (Խեզարմեսջեդ լեռ)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է թուրքմեներեն կոպ ― «բազում, շատ» և թուրքերեն դաղ ― «լեռ» բառերից, այսինքն՝ «բազում լեռներ»[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ալպյան ծալքավորության մարզում։ Բարձր սեյսմիկ շրջան է (հայտնի են 1869 թվականի, 1893 թվականի, 1895 թվականի, 1929 թվականի երկրաշարժերը և 1948 թվականի երկրաշարժը Աշխաբադում)։ Կան սնդիկի, մկնդեղի, բարիտի հանքավայրեր, շինարարական քար և հանքային աղբյուրներ։
Կազմված է զուգահեռ լեռնաշղթաներից, բլրաշարերից և սարավանդներից՝ կտրտված Ատրեկ, Կեշեֆրուդ, Թեջեն և այլ գետերի միջանցիկ կիրճերով ու հովիտներով։ Լանջերի ստորին մասերը ծածկված են անապատային և կիսաանապատային, բարձր մասերը՝ տափաստանային բուսականությամբ։ Վերջիններն օգտագործվում են որպես արոտավայրեր։ Հովիտներում զբաղվում են հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառների անապատային նախալեռներում տարածված են հովազ, ընձառյուծ, շնագայլ, բծավոր բորենի, հնդկական մեղրակեր։ Բարձր բարձրավանդակում արածում են Կոպետդագյան լեռնային ոչխարները, իսկ քարքարոտ կիրճերում բեզոարյան այծերը[2]։.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Թուրքմենիայի կենդանական աշխարհը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպետդաղ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 598)։ |