Կոյոական (իսպ.՝ Coyoacán, Իսպաներեն: [koʝoaˈkan] (լսել)), Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հարավային շրջանը, որը մինչև 1929 թվականը համարվել է առանձին համայնք[1]։ Ընկած է Տեսկոկո լճի հարավային ափին։ Զբաղեցնում է 54,12 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 620.416[3]։
Ենթադրվում է, որ հնդկացիական տեպանեկի ժողովուրդը Տեսկոկո լճի հարավային ափին բնակավայրը հիմնել է 10-12-րդ դարերում։ Հետագայում այն ընկել է ացտեկների կայսրության, այնուհետև՝ իսպանացիների տիրապետության տակ։ Ացտեկների Տենոչտիտլան մայրաքաղաքի ավերումից հետո և նախքան Մեխիկոյի վերականգնումը՝ 1521-1523 թթ. Կոյոականը ծառայել է որպես իսպանացիների ամերիկյան տիրույթների՝ Նոր Իսպանիայի մայրաքաղաք։ 1527 թվականիդեկտեմբերի 13-ին Կորտեսն այստեղ փոխարքայի ընդունարան և բարձրագույն դատարան է հիմնել։ Այդ ժամանակ Կոյոականն ունեցել է մոտավորապես 7 հազար բնակիչ։ 19-րդ դարում բնակավայրը համբավվել է իր փարթամ այգիներով ու աղբյուրներով, դարձել տեղացի և արտասահմանցի նկարիչների սիրած ապրելավայր[4]։ Այստեղ է ծնվել և կյանքի մեծ մասն անցկացրել 20-րդ դարիմեքսիկացի նշանավոր նկարչուհի Ֆրիդա Կալոն։ Ներկայումս Կոյոականում գործում է նրա տուն-թանգարանը։ Այս քաղաքամասում մի տուն-թանգարան էլ նվիրված է ռուս հեղափոխական գործիչ Լև Տրոցկուն, ում 1940 թվականին դաժանաբար սպանել են գլխավոր փողոցի վրա գտնվող իր տանը։
1949 թվականին Կոյոականում սկսվել է Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի ուսանողական կենտրոնական ավանի շինարարությունը։ Կոյոականում են գտնվում օլիմպիական ավանը, «Ացտեկ» մարզադաշտը, որտեղ անց են կացվել 1968 թվականիամառային օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները, ինչպես նաև ֆուտբոլի աշխարհի 1970 և 1976 թվականների առաջնությունների եզրափակիչ հանդիպումները[5][6]։
↑«Delegación Coyoacán»(PDF) (իսպաներեն). siege.df.gob.mx/ Sistema de Información Económica, Geográfica y Estadística]. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.