Մինչև 1979 թվականի հուլիսը Մեծ Բրիտանիայի տիրույթ էր և կոչվում էր Գելբերտի կղզիներ՝ նրա կազմի մեջ մտնող համանուն կղզիների անունով (անվանվել են ի պատիվ անգլիացի ծովագնաց Թոմաս Հիլբերտի, ով 1788 թվականին այցելել էր այդ կղզիներ)[3]։
Զբաղվում են կոկոսի արմավենու և հացի ծառի մշակությամբ, ձկնորսությամբ։ Արտահանվում է ոչ մեծ քանակությամբ կոպրա (կոկոսյան ընկույզի միջուկ)։ Օուշն կղզում կան ֆոսֆորի հանքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 460)։