Կիսատոն
Արտաքին տեսք
Կիսատոն, 12-աստիճանանոց երաժշտական համակարգում երկու աստիճանների միջև ամենակարճ տարածությունը։ Հավասարաչափ տեմպերացված լարվածքում կազմում է օկտավայի 1/12 մասը։
Լադային նշանակության յուրահատկության տեսակետից տարբերում են որևէ աստիճանի և նրա ածանցված տարբերակի (դո-դո-դիեզ, ռե-բեմոլ-ռե), երկու հարևան աստիճանների (դո-դիեզ-ռե, սի-դո) և որևէ աստիճանի ու նրանից հաշված երրորդ աստիճանի միջև գոյացող կիսատոները, որոնք համապատասխանաբար կոչվում են քրոմատիկ, դիատոնիկ և էնհարմոնիկ։
Տարբեր լադերի հնչյունաշարերում կիսատոների քանակն ու դիրքը այդ լադերի բնույթը որոշող կարևոր գործոններ են։ Արևելյան երաժշտության մեջ կան հնչյունների կիսատոնից փոքր տարածություններ ևս։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 447)։ |