Խիտոններ կամ զրահակիր փափկամարմիններ (լատին․՝ Polyplacophora, ավելի վաղ՝ կողանյարդավորներ, լատին․՝ Amphineura[1]), փափկամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ժամանակակից փափկամորթներից ամենահասարակն են։ Խիտոնների կենտրոնական նյարդային համակարգը բաղկացած է 4 երկայնական թելերից, որոնցից երկուսը ձգվում են մարմնի կողքերով, այստեղից՝ «Կողանյարդավորներ» անվանումը։
Ընդգրկում են 2 ենթադաս զրահակիր փափկամորթներ (Loricata) և ակոսափորներ (Solenogaster)։ Առաջին ենթադասին են պատկանում խիտոնները՝ ծովային բուսակեր ձևերը, որոնք ոտքով ամուր կպչում են քարերին։ Մարմինը երկարավուն ձվաձև է, որդանման, բաժանված է գլխի, իրանի և ոտքի։ Երկրորդ ենթադասի ներկայացուցիչներն ապրում են ծովի հատակում, վարում են գիշատչի կյանք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 529)։