Լուդբրեգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Լուդբրեգ | |||
Ludbreg | |||
| |||
Երկիր | Խորվաթիա | ||
Ժուպանություն | Վարաժդինի ժուպանություն | ||
Համայնք | Varaždin? | ||
Մակերես | 74,2 կմ², 4,7 կմ² | ||
ԲԾՄ | 150 մ | ||
Բնակչություն | 3603 մարդ (2001) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային դասիչ | 42230 | ||
Ավտոմոբիլային կոդ | VŽ | ||
Պաշտոնական կայք | ludbreg.hr | ||
| |||
Լուդբրեգ (խորվ.՝ Ludbreg), քաղաք Խորվաթիայի հյուսիսում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 3603 մարդ և 8478 մարդ Լուդբրեգի կենտրոնացած համայնքում (2011):
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուդբրեգը գտնվում է Կալնիկ բլուրների հյուսիսային լանջերին, Բեդնյա (Bednja) գետի վրա, Դրավա գետից ոչ հեռու։ Լուդբրեգից 20 կմ դեպի արևմուտք գտնվում է Վարաժդինի ժուպանության մայրաքաղաքը, 15 կմ դեպի հարավ-արևելք՝ Կոպրիվնիցան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1320 թվականին քաղաքը առաջին անգամ հիշատակվել է որպես Castrum Ludbreg: 16-րդ դարում ամրոցը ենթարկվել է թուրքական բանակի հարձակումներին, բայց մնացել է կանգուն։
15-րդ դարի սկզբին վերագրվում է «Լուդբրեգի հրաշքի» ավանդության առաջացմանը։ Համաձայն դրա, մի անգամ պատարագ մատուցելու ժամանակ քահանան կասկածեց հայտնության իրականությանը, սակայն միևնույն ժամանակ մի ակնթարթում գավաթով գինին վերածվեց իրական արյան։ Սարսափած քահանան հրամայեց ամրացնել գավաթով արյունը տաճարի պատին, սակայն շուտով դրա մասին բոլորին հայտնի դարձավ։ Լուդբրեգը դարձավ ուխտագնացության կենտրոն, սուրբ մասունքը տեղափոխվեց Հռոմ, որտեղ պահվեց որոշակի ժամանակ։ Դրանից հետո, երբ Հռոմի պապ Լևոն XII 1513 թվականին հայտնաբերեց հրաշքի կեղծ լինելը, այն տեղափոխվեց Լուդբրեգ և գտնվում է Սուրբ Երրորդություն եկեղեցու շքամուտքում։ 1721 թվականին ոսկե գործերի վարպետ Աուգսբուրգից ֆոն Րիսենֆելսը (von Rissenfels) արյունը տեղավորեց սրվակում, որը առատորեն զարդարված էր սուրբ մասունքներով։
1739 թվականին Խորվաթիայի ազգային ժողովը հրաման ընդունեց կառուցել նոր եկեղեցի հրաշքի պատվին, սակայն շինարարությունը բազմիցս ընդհատվեց և վերջնականապես Քրիստոսի Սուրբ Արյան կապելլան կառուցվեց միայն 1993 թվականին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բատտյանիի պալատ - այստեղ է գտնվում վերականգնողական արվեստանոցը։
- Սուրբ Երրորդություն եկեղեցի - կառուցվել է 1410 թվականին, հետագայում բազմիցս վերակառուցվել է։ «Լուդբրեգի հրաշքի» հուշառարկայի վայրը։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի սեպտեմբերի սկզբին քաղաքում ընթանում է «Սուրբ շաբաթ», որը նվիրված է Լուդբրեգի հաղորդության հրաշքին և գրավում է մեծ թվով ուխտավորների։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт города
- История Лудбрега на городском портале Արխիվացված 2007-06-29 Wayback Machine
- Информация для туристов Արխիվացված 2009-05-18 Wayback Machine
- Евхаристическое чудо в Лудбреге
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուդբրեգ» հոդվածին։ |
|