Jump to content

Զադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Զադար
խորվ.՝ Zadar
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Ենթարկումվարչական կենտրոն
Ժուպանություն Զադարի ժուպանություն
ՀամայնքԶադար և Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն
ՔաղաքապետԶվոնիմիր Վրանչիչ
Հիմնադրված էմ. թ. ա. 384 թ.
Այլ անվանումներԶարա
Մակերես192,4 կմ², 51,3 կմ²
ԲԾՄ5 մետր
Բնակչություն72 718 մարդ (2006)
Ազգային կազմԽորվաթներ – 93 %
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+385 23
Փոստային դասիչ23000[1]
Ավտոմոբիլային կոդZD
Պաշտոնական կայքgrad-zadar.hr(խորվ.)
Զադար (Խորվաթիա)##
Զադար (Խորվաթիա)

Զադար կամ Զարա (խորվ.՝ Zadar), քաղաք Խորվաթիայի կենտրոնական հատվածում՝ համանուն վարչա-տարածքային միավորի կազմում։

Համարվում է Դալմաթիայի պատմաաշխարհագրական շրջանի խոշորագույն քաղաքներից մեկը։ Քաղաքի ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս հանդիսացող Ադրիատիկ ծովի ափերը։

Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 72 718 մարդ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զադարը Խորվաթիայի կենտրոնական քաղաքներից է։ Համարվում է Դալմաթիայի զբոսաշրջային, պատմական և մշակութային կենտրոններից մեկը։

Անմիջականորեն գտնվելով Ադրիատիկ ծովի ափին՝ քաղաքը ձեռք է բերում միջերկրածովային երկրի բնակավայրին բնորոշ կլիմայական և լանդշաֆտային հատկանիշները։

Համարվում է Զադարի ժուպանության վարչական կենտրոնը։ Ռելիեֆը ցածրալեռնային է։

Զադար քաղաքի տարածքում գտնվում են թվով երեք ազգային պարկեր՝ Կորնատները, Պեկլենիցան և Հյուսիսային Վելեբիտ։

Քաղաքի գլխավոր բուհը Զադարի պետական համալսարանն է, որը հիմնադրվել է 1396 թվականին։ Համարվում է Խորվաթիայի և Բալկանների ամենահին համալսարանների մեկը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2006 թվականին Խորվաթիայի կենտրոնական բյուրոյի և ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի տվյալների՝ Զադարի բնակչությունը կազմում է 72 718 մարդ։

1991-2001 թվականներին քաղաքի բնակչությունը նվազել է 9.5 %-ով՝ 80,355-ից հասնելով 72,718։

Զադարում առաջին մարդահամարը անցկացվել է 1880 թվականին։ Քաղաքի բնակչությունը կազմում էր 19,778 մարդ։

Հիմնական բնակիչները խորվաթներն են։ Խորվաթները կազմում եմ քաղաքի բնակչության 93 %-ը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի Զադար քաղաքը դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարգավիճակով քույր քաղաքի համագորկակցության մեջ է հետևյալ քաղաքների հետ՝

Զադարի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.4
(63.3)
21.2
(70.2)
22.5
(72.5)
25.8
(78.4)
32.0
(89.6)
34.6
(94.3)
36.1
(97)
36.1
(97)
32.0
(89.6)
27.2
(81)
25.0
(77)
18.7
(65.7)
36.1
(97)
Միջին բարձր °C (°F) 10.8
(51.4)
11.3
(52.3)
13.6
(56.5)
16.6
(61.9)
21.3
(70.3)
25.2
(77.4)
30.5
(86.9)
29.5
(85.1)
26
(79)
20.0
(68)
15.1
(59.2)
11.9
(53.4)
18.9
(66)
Միջին օրական °C (°F) 7.3
(45.1)
7.5
(45.5)
9.7
(49.5)
12.9
(55.2)
17.5
(63.5)
21.3
(70.3)
25
(77)
24
(75)
23
(73)
15.9
(60.6)
11.4
(52.5)
8.5
(47.3)
14.9
(58.8)
Միջին ցածր °C (°F) 4.3
(39.7)
4.3
(39.7)
6.3
(43.3)
9.3
(48.7)
13.5
(56.3)
17.0
(62.6)
19.3
(66.7)
19.3
(66.7)
16.0
(60.8)
12.5
(54.5)
8.3
(46.9)
5.5
(41.9)
11.3
(52.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −9.1
(15.6)
−6.4
(20.5)
−6.8
(19.8)
0.5
(32.9)
3.4
(38.1)
8.2
(46.8)
12.7
(54.9)
11.5
(52.7)
8.0
(46.4)
2.3
(36.1)
−1.8
(28.8)
−6.5
(20.3)
−9.1
(15.6)
Տեղումներ մմ (դյույմ) 72.6
(2.858)
62.5
(2.461)
63.5
(2.5)
70.0
(2.756)
64.7
(2.547)
54.4
(2.142)
30.4
(1.197)
49.6
(1.953)
104.0
(4.094)
106.7
(4.201)
105.6
(4.157)
95.2
(3.748)
879.2
(34.614)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 10.0 8.5 8.9 10.4 9.5 8.2 5.3 5.9 8.7 9.8 11.2 10.4 106.8
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 0.5 0.2 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.2 1.1
% խոնավություն 72.4 70.0 71.2 72.7 73.8 71.2 67.2 69.3 73.4 73.8 73.5 72.8 71.8
Միջին ամսական արևային ժամ 114.7 146.9 186.0 207.0 275.9 303.0 350.3 322.4 246.0 182.9 123.0 108.5 2566,6
աղբյուր: Croatian Meteorological and Hydrological Service[11][12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. http://eng.banskabystrica.sk/?id_kat_for_menu=2367&firmy_slovenska_flag=0
  3. https://www.grad-zadar.hr/gradovi-prijatelji-437/
  4. https://www.grad-zadar.hr/povelje-o-prijateljstvu-436
  5. https://www.dundeecity.gov.uk/news/article?article_ref=3610
  6. 6,0 6,1 6,2 http://www.grad-zadar.hr/povelje-o-prijateljstvu-436
  7. 7,0 7,1 7,2 https://www.grad-zadar.hr/povelje-o-prijateljstvu-436/
  8. http://www.comune.padova.it/informazione/zara-croazia
  9. https://www.comune.re.it/argomenti/relazioni-internazionali/gemellaggi-e-cittadinanze-onorarie/zadar-croazia
  10. https://www.szekesfehervar.hu/zadar
  11. «Zadar Climate Normals» (PDF). Croatian Meteorological and Hydrological Service. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «Mjesečne vrijednosti za Zadar u razdoblju1961−2014» (Croatian). Croatian Meteorological and Hydrological Service. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զադար» հոդվածին։