Սերիա Ա-ում հանդես է եկել 7 անգամ՝ 1984-85, 1987-88, 1992-93, 1996-97, 1998-99, 2002-03, 2007-08, 2009-10, և 2018-2019 մրցաշրջաններում։ Բացի դրանից Լեչչեն եռակի դարձել է Սերիա Ց-ի չեմպիոն՝ 1945-46, 1975-76, 1995-96, 2017-18 մրցաշրջաններում[3]։
2011/2012 մրցաշրջանը Լեչչեն սկսեց նորանշանակ գլխավոր մարզիչ՝ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի գլխավորությամբ։ Սակայն ակումբը մրցաշրջանի առաջին կեսը ձախողեց, ինչից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց Սերսե Կոսմին։ Սակայն այս արտասովոր մասնագետի գլխավորությամբ, ակումբը հիանալի անցկացրեց մրցաշրջանի երկրորդ հատվածը, սակայն մրցաշրջանի վերջին խաղերի համար թիմը լավ մարզավիճակում չէր, ինչի հետևանքով ակումբը լքեց Սերիա Ա-ն։ 2012/2013 մրցաշրջանը թիմը սկսեց Սերիա Ց1-ում։