Jump to content

Էրիկա Կիրպու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկա Կիրպու
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝էստ․՝ Erika Kirpu
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 22, 1992(1992-06-22)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան[1]
Հասակ՝174 սանտիմետր[1]
Քաշ՝61 կիլոգրամ[1]

Էրիկա Կիրպու (էստ․՝ Erika Kirpu, հունիսի 22, 1992(1992-06-22)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), էստոնացի սուսերամարտիկ (սուսեր), օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների և Եվրոպական խաղերի մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Իրինա Սատանենկոն, ռուս է, իսկ հայրը՝ Վիկտոր Կիրպուն, էստոնացի։ Էրիկա Կիրպուն ծնվել է Մոսկվայում, բայց մեծացել է Տարտուում։ Նրա մայրենի լեզուն ռուսերենն է[2], բայց նա խոսում է նաև էստոներեն, անգլերեն և իտալերեն[3]։

Սպորտային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Լենյանոյում կայացած Եվրոպայի առաջնությունում Էրիկա Կիրպուն Յուլիա Բելյաևայի, Իրինա Էմբրիխի և Քրիստինա Կուսկի հետ թիմով նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 2013 թվականին Զագրեբում՝ ոսկե[4]։

2014 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնությունում Կազանում հաջողվել է բրոնզե մեդալ նվաճել անհատական սուսերամարտում։ Այնուհետև, իր թիմակիցների հետ մրցման վերջին օրը Կիրպուն թիմային պայքարում նվաճել է արծաթ։ Եզրափակչում նրանք պարտվել են միայն ռուսներին։ 2015 թվականին շվեյցարական Մոնտրյո քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Էստոնիայի հավաքականը նվաճել է արծաթե մեդալներ[4]։ Նույն թվականին անցկացված առաջին Եվրոպական խաղերում Էրիկա Կիրպուն բրոնզե մեդալ է նվաճել է թրասուսեր դիսցիպլինայում[5]։

2016 թվականի հունիսին Թորունում կայացած Եվրոպայի առաջնությունում թիմային մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ[6]։

2017 թվականի աշխարհի առաջնությունում Էրիկան դարձել է աշխարհի չեմպիոն՝ Էստոնիայի պատմության մեջ առաջին հաղթանակը տանելով թիմային առաջնությունում։

2018 թվականին էստոնացի սուսերամարտիկը բարձրացել է մայրցամաքային առաջնության թիմային մրցաշարի պատվո հարթակի երրորդ տեղը։

2020 թվականին Տոկիոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում Էրիկա Կիրպուն նվաճել է ոսկե մեդալ թիմային սուսերամարտում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. Ursula Nõu (2015 թ․ հունվարի 10). «Erika Kirpu: lähim siht on olümpia, eraelu peab ootama». epl.delfi.ee (էստոներեն). Eesti Päevaleht. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  3. «KIRPU Erika». fie.org. Международная федерация фехтования. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  4. 4,0 4,1 «Эстонские шпажистки - серебряные призеры чемпионата Европы!». Delfi. 2015 թ․ հունիսի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  5. «Бронзовая призерка Кирпу пожаловалась на организацию Европейских игр». Postimees. 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  6. «Эстонские шпажистки завоевали золотые медали чемпионата Европы!». delfi. 2016 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  7. «Эстонские шпажистки выиграли золото командного олимпийского турнира». rus.err.ee. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Կիրպու» հոդվածին։