Jump to content

Էոարքեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էոարքեյ (հուն․՝ Ηωαρχαιος), արքեյան էոնի առաջին երկրաբանական դարաշրջանը։ Ընդգրկում է 4-3,6 միլիարդ տարի առաջ ընկած ժամանակաշրջանը։ Տևել է 400 միլիոն տարի։ Գտնվում է կատարքեյի և պալեոարքեյի ժամանակաշրջանների միջև[1]։

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էոարքեյի դարաշրջանում Երկրի վրա առաջին անգամ ձևավորվեց կոշտ երկրակեղևը։ Սակայն նրա ձևավորումը չէր ավարտվել, բազմաթիվ տեղերում լավան դեռ դուրս էր գալիս մակերևույթ։ Էոարքեյի սկզբում շարունակվում էր երկնաքարերի հաճախակի անկումը Երկրի վրա, այն, այսպես կոչված՝ ուշ ծանր ռմբակոծության ավարտվելու ժամանակաշրջանն էր։

Պահպանված հնագույն լեռնային ապարները Էոարխեյի դարաշրջանին են պատկանում։ Այդպիսի մեծ կազմավորումներից է Իսուայի կազմավորումը, որը գտնվում է Գրենլանդիայի հարավ–արևմտյան ափերին, որը 3,8 միլիարդ տարեկան է։

Էոարխեյի ժամանակ է ձևավորվել Երկրի ջրոլորտը, սակայն Երկրի վրա ջրի քանակությունը քիչ էր և համաշխարհային ընդհանուր օվկիանոս դեռ գոյություն չուներ, ջրային ավազանները միմյանցից անկախ էին, ընդ որում՝ ջրի ջերմաստիճանը նրանցում հասնում էր մինչև 90 °C:

Մթնոլորտը զգալի կերպով տարբերվում է ներկայիս մթնոլորտից, և բնորոշվել է CO2–ի պարունակության բարձր քանակությամբ, և ազոտ ցածր քանակությամբ։ Այդ մթնոլորտում թթվածինը գրեթե բացակայում էր, խտությունը և ճնշումը նույնպես շատ բարձր էին։

Էոարքեյի վերջում սկսեց ձևավորվել առաջին գերմայրցամաքը՝ Վալբարան։

Կենսաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էոարխեյի դարաշրջանին են պատկանում հնագույն ստրոմատոլիտները, որոնք ցիանոբակտերիական համայնքների գործունեության արդյունքների բրածոներ են։

2016 թվականին գիտնականները Գրենլանդիայում հայտնաբերել են 3,7 միլիարդ տարեկան հնագույն բրածոներ (ստրոմատոլիտներ)։ Քարակցուկների վրա երևում են բակտերիաների հնագույն համայնքների նստվածքները, որոնք 1-4 սանտիմետր երկարություն ունեն։ Նրանցից որոշները գմբեթաձև են, իսկ որոշները նման են շնաձկան ատամի[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. International Commission on Stratigraphy: International Stratigraphic Chart (версия за октябрь 2014)
  2. «Ученые обнаружили в Гренландии древнейшие ископаемые возрастом 3,7 млрд лет». ТАСС. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: Просвещение, 1981.
  • Короновский Н.В., Хаин В.Е., Ясаманов Н.А. Историческая геология : Учебник. — М.: Академия, 2006.
  • Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984.
  • Ясаманов Н.А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985.
  • Ясаманов Н.А. Популярная палеогеография. — М.: Мысль, 1985.