Jump to content

Դվարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դվարկա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքDwarka Taluka?
ԲԾՄ0±1 մետր
Բնակչություն38 873 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ2892
Փոստային դասիչ361335
Դվարկա (Հնդկաստան)##
Դվարկա (Հնդկաստան)

Դվար(ա)կա (գուջ. દ્વારકા, Հինդի द्ाार англा, անգլ.՝ Dwarka, Dvarka, Dwaraka, Dvaraka), քաղաք Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ջամնագար շրջանում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արաբական ծովի ափին՝ Կաթիյավար թերակղզու արևմտյան մասում։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2001 թվականի համահնդկական մարդահամարի՝ Դվարկայի բնակչությունը կազմում էր 33 614 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 53 %, կանայք՝ 47%։ Մեծահասակների գրագիտության մակարդակը կազմել է 64 %, ինչը բարձր է միջին հնդկական մակարդակից (59,5%)։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 72 %, կանանց շրջանում՝ 55 %: Բնակչության 13 % -ը մինչև 6 տարեկան երեխաներ էին։

Կրոնական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանսկրիտ գրականության մեջ Տրվում է քաղաքի մեկ այլ անվանում՝ Դվարավատի[1][2]։ Դվարական հինդուիզմի յոթ սուրբ քաղաքներից մեկն է։ Այստեղ է գտնվում Կրիշնայի ամենահայտնի տաճարներից մեկը՝ Դվարակադիշան։ Ըստ «Մահաբհարատայի» և Պուրանների՝ Դվարական Կրիշնայի Հին թագավորության մայրաքաղաքն էր։ Նկարագրվում է, որ Կրիշնայի մահից հետո սկզբնական Դվարական ընկղմվել է ծովի հատակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jaini, P. S. (1993), Jaina Puranas: A Puranic Counter Tradition, ISBN 978-0-7914-1381-4
  2. Bauer, Jerome H. (2005 թ․ մարտի 24). «Hero of Wonders, Hero in Deeds: Vasudeva Krishna in Jaina Cosmohistory». In Beck, Guy L. (ed.). Alternative Krishnas: Regional and Vernacular Variations on a Hindu Deity (անգլերեն). SUNY Press. էջեր 167–169. ISBN 978-0-7914-6415-1.