Jump to content

Դաշտաղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտաղվես
Դաշտաղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Դաշտաղվես
Լատիներեն անվանում
Vulpes corsac
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Դաշտաղվես (լատին․՝ Vulpes corsac), իրական աղվեսներին պատկանող միջին չափսի կենդանի է, որը հանդիպում է Ասիայի, Մոնղոլիայի և հարավարևմտյան Չինաստանի անապատային, կիսաանապատային և տափաստանային վայրերում։ Այս կենդանու քանակը տատանվում է և կարող է մի քանի հազարի տարբերություն ունենալ երկու տարիների հաշվառկներում։

Տարածվածութուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորսակը հանդիպում է գրեթե ամբողջ կենտրոնական և հյուսիսարևելյան Ասիայում։ Նա ապրում է Ղազախստանի, Ուզբեկիստանի և Թուրքմենիստանի բոլոր հատվածներում։ Առկա է նաև Մոնղոլիայում, սակայն բացակայում է երկրի հյուսիսային հատվածում։ Այս կենդանին ապրում է նաև Իրանում, Աֆղանստանում, Տաջիկիստանում, Չինաստանում և Ռուսաստանի որոշ հատվածներում։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշտաղվես

Դաշտաղվեսը միջին չափսի կենդանի է։ Մամինը ունի 45-65 սմ երկարություն պոչը՝ 19-25 սմ։ Կշռում են 1,6-3,2 կգ։ Ունի լայն գանգ և համեմատաբար փոքր ատամներ։

Դաշտաղվեսը ունի կեռ ճանկեր, որոնք նրան թույլ են տալիս ծառեր բարձրանալ։ Նա ունի շատ սուր տեսողություն և լսողություն։

Դաշտաղվեսի մորթին բաց դեղնավուն է, իսկ դեմքի դնչիկի և վզի հատվածը՝ սպիտակավուն։ Ձմռան ամիսներին մորթին դառնում է խիտ և փափուկ, գունավորումը նույնպես փոխվում է, և մորթու վրա նկատելի է դառնում մուխրագույն երանգ։

Դաշտաղվեսները որսում են գիշերը։ Նրանք ի տարբերություն այլ աղվեսների երբեմն ապրում են խմբերով՝ իրենց տարածքը պաշտպանելու նպատակով։ Մարմնի փոքրության պատճառով նրանք չեն կարող քայլել կամ որսալ ձյան հաստ շերտի վրայով։ Ցրտաշունչ ձմեռները նրանք անցկացնում են իրենց բներում։ Երբեմն դաշտաղվեսները հետևում են եղջերուների խմբերին՝ հույս ունենալով, որ նրանք իրենց ծանրությամբ կցածրացնեն ձյան բարձրությունը։ Դաշտաղվեսները իրենց որսը թաքցնում են։ Այն հատվածները, որտեղ նրանք ապրում են շատ աղքատ են ջրով, այդ իսկ պատճառով այս կենդանիները իրենց օրգանիզմին անհրաժեշտ հեղուկը ստանում են որսած սննդից։ Փոքրամարմին լինելու պատճառով նրանք որսում են փոքր կենդանիների՝ տարբեր մանր կրծողներ, սկյուռեր, փոքր նապաստակներ և այլն։ Երբեմն դաշտաղվեսները կարողանում են որսալ նաև ավելի մեծ կենդանիների՝ մեծ նապաստակներ և նմանատիպ կենդանիներ։ Չնայած այն փաստին որ դաշտաղվեսները համարվում են մսակեր, որսի պակասության պատճառով նրանք կարող են որոշ ժամանակով սնվել բուսական սննդով։

Որսում դաշտաղվեսների հիմնական մրցակիցներն են գայլերը և գիշատիչ թռչունները։

Դաշտաղվեսը ամառային մորթիով

Դաշտաղվեսները կարող են իրենց համար պատրաստել բներ, սակայն նրանք նախընտրում են օգտագործել ուրիշ կենդանիների լքված բները, քանի որ դրանք ավելի խորն են։ Այս աղվեսները իրենց բներում պաշտպանվում են խստաշունչ ձմեռներց և այլ գիշատիչ կենդանիներից։ Բները սովորաբան ունեն մի քանի մուտք։ Խմբերով ապրող աղվեսները բաժանում են բները և իրարից հեռու գտնվող երկու բների միջև փորում են ստորգետնյա միացումներ։

Դաշտաղվեսները շատ լավ կարող են մագլցել, սակայն նրանք արագ չեն վազում, այդ իսկ պատճառով կարող են բռնվել։ Սովորաբան այս կենդանիները ակտիվ են լինում գիշերը, իսկ ցերեկը անց են կացնում իրենց բներում, սակայն մարդկանց հսկողության տակ ապրողները ակտիվ են լինում նաև ցերեկը։ Դա բացատրվում է ազատության մեջ ապրող աղվեսների մարդկանցից խուսափելու փաստով։

Դաշտաղվեսների բազմանալու շրջանը սկսում է հունվարին և վերջանում մարտին։ Արուները կարող են մենամարտել էգերի համար։ Սովորաբան արուները մասնակցում են ձագերին մեծացնելու և դաստիարակելու հարցում։ Էգերը իրենց համար առանձին բույն են պատրաստում հղիության ընթացքում։ Մի քանի հղի էգ կարող են միասին ապրել նույն բնում։ Ձագերի ծնվելուց հետո էգը փոխում է բնի տեղը։

Հղիությունը տևում է 52-60 օր։ Ձագերը ծնվում են կույր, խուլ և անպաշտպան։ Մորթին սկզբնական շրջանում շագանակագույն է և բացանում է տարիքի հետ միասին։ Աչքերը բացվում են երկու շաբաթական հասակում, իսկ բնից դուրս են գալիս չորս շաբաթական հասակում։ Դաշտաղվեսները սեռապես հասունանում են 9-10 ամսականում և կարող են սեփական ընտանիք կազմել երկու տարեկան հասակում։ Ազատության մեջ նրանք ապրում են մոտ ինը տարի։

Դաշտաղվեսին սպառնացող ամենակարևոր վտանգը մորթու սև շուկան է։ Տասնիներորդ դարում տարեկան սպանվում էին մոտ 10,000 դաշտաղվեսներ, միայն իրենց մորթու համար։ Այսօրվա դրությամբ, չնայած բոլոր սպառնացող վտանգներին, այս աղվեսների թիվը կարգավորված է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտաղվես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտաղվես» հոդվածին։