Jump to content

Բևեռլի Հիլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բևեռլի Հիլզ
անգլ.՝ Beverly Hills
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքԼոս Անջելես շրջան[1]
Մակերես14,789912 կմ²
ԲԾՄ79 մետր
Բնակչություն32 701 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիPDT?, UTC-8 և UTC-7
Փոստային դասիչ90210, 90211 և 90212
Պաշտոնական կայքbeverlyhills.org(անգլ.)
Բևեռլի Հիլզ (ԱՄՆ)##
Բևեռլի Հիլզ (ԱՄՆ)

Բևեռլի Հիլզ (անգլ.՝ Beverly Hills), քաղաք ԱՄՆ-ում, տեղակայված է Լոս Անջելես շրջանի արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգ։

Բևեռլի Հիլզը բոլոր կողմերից շրջափակված է Լոս Անջելես քաղաքով և Լոս Անջելեսի շրջաններ Բել Էյրի և Հոլմբի Հիլզի հետ միասին կազմում է, այսպես կոչված, «Ոսկե Եռանկյուն»։ 2010 թվականին մարդահամարի արդյունքում քաղաքի բնակչությունը կազմում է 34 290 բնակիչ։

Բևեռլի Հիլզը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, այնքան էլ հարուստ քաղաք չէ, ինչպիսին այն ներկայացվում է մասսայական լրատվամիջոցներում։ Լոս Անջելեսում կան շրջաններ, որոնց միջին եկամուտը մեկ բնակչի հաշվարկով, գերակշռում է Բևեռլի Հիլզի բնակիչների միջին վիճակագրական եկամուտը։

Տարածքը, որտեղ տեղակայված է ժամանակակից Բևեռլի Հիլզը, հայտնի էր իր մեղմ կլիմայով և արգավանդ հողով, որի շնորհիվ այն բնակեցնող Տոնգվա անվանումով հնդկացիական ցեղն այն անվանում էր «Ջրի կուտակում» (իսպ.՝ El Rodeo de las Aguas), համարում էին սուրբ։ Բևեռլի Հիլզը հայտնի էր 1769 թվականից, երբ հայտնագործվում է իսպանացի ճանապարհորդ և Կալիֆոռնիայի առաջին նահանգապետ Գասպար դե Պորտոլայի կողմից։

1838 թվականին Կալիֆոռնիայի նահանգապետը «El Rodeo de las Aguas»-ը նվիրում է իսպանական զինվորի այրի Մարիա Ռիտա Վալդեզ Վիլային։ Մարիա Ռիտան ժամանակակից Սանսեթ և Ալպին Դրայվ ծառուղիների հատման վայրում կառուցում է հսկայական ագարակ։ Ագարակը ծաղկում է մինչև 1852 թվականը, երբ այն ենթարկվում է հնդկացիների հարձակմանը։ Մարիա Ռիտան ողջ է մնում, սակայն որոշում է վաճառել ագարակը Բենջամին Ուիլսոնին և Հենրի Հենկոկին չորս հազար դոլարի դիմաց։ Նոր սեփականատերերի բախտը չի բերում՝ երաշտը կործանում է բերքը և անասունը։

1868 թվականին, Քաղաքացիական պատերազմից հետո, ագարակը գնում է Էդվարդ Պրոյսը, նպատակ ունենալով այնտեղ կառուցելու ֆերմերական բնակավայր Գերմանիայից գաղթականների համար։ Հերթական երաշտը կործանում է բոլոր նախագծերը։ Հաջորդ սեփականատերերն են հանդիսանում Չառլզ Դինկերը և Հենրի Համմելը։ Դինկերը և Համմելը զբաղվում էին լոբազգիների աճեցմամբ, սակայն նրանց երազանքն էր ստեղծել թեմատիկ այգի, որը նրանք ծրագրում էին անվանել «Մարոկկո»։ Նրանց ծրագիրը հօդս է ցնդում 1888 թվականի ֆինանսական ճգնաժամի ծագման պատճառով։

Բևեռլի Հիլզ

1900 թվականին Բարթոն Գրինը մի քանի գործընկերների հետ գնում է ագարակը, հույս ունենալով այնտեղ գտնել նավթ։ Փորելով մի քանի ջրհորներ և չգտնելով ոչ մի կաթիլ նավթ, Գրինը թողնում է այդ գաղափարը։ Նա և նրա կինը հողն անվանում են Բևեռլի Հիլզ, ի պատիվ Բևեռլի Ֆարմսի, Մասսաչուսեթսի նահանգ։ Գրինը վարձում է լանդշաֆտային ճարտարապետ Ուիլբուր Կուկին, ով ստեղծում է հանրահայտ լայն և բլորները շրջանցող Բևեռլի Հիլզի փողոցները՝ Ռոդեո, Կանոն, Կարմելիտա, Էլևադո, Լոմիտաս։ Քաղաքի աճի և զարգացման վրա ազդեցություն է ունենում 1912 թվականին կառուցված «Beverly Hills Hotel» հյուրանոցը։ Հյուրանոցը դառնում է քաղաքի մշակութային կենտրոնը, հանդիսանալով թատրոն, հանդիպման վայր, եկեղեցի և հանրահայտ ռեստորան։

Ամերիկացի դերասաններ Դուգլաս Ֆերբենքսը և Մերի Փիքֆորդը 1919 թվականին տեղափոխվում են Բևեռլի Հիլզ։ Շուտով այնպիսի հոլիվուդյան դերասաններ, ինչպիսին են Գլորիա Սուոնսոնը, Ուիլլ Ռոջերսը, Չառլի Չապլինը, Թոմ Միքսը, Ռոնալդ Կոուլմանը, Ջոն Բերիմորը, Հարրի Կոնը, Ռուդոլֆ Վալենտինոն հետևում են նրանց օրինակին և առանձնատներ են կառուցում Բևեռլի Հիլզում։ Սերգեյ Ռախմանինովը տեղափոխվում է Բևեռլի Հիլզ, Էլմ Դրայվի վրա գտնվող առանձնատուն, որտեղ Ստեյնվենի երկու դաշնամուրների վրա նվագում էր հոլիվուդյան անվանիների հետ և ապրեց մինչև 1943 թվականը։

Այժմ Բևեռլի Հիլզում ապրում են այնպիսի անվանիներ, ինչպիսին են Գոլդի Հոուն, Կուրտ Ռասելը, Սթիվեն Սփիլբերգը, Սիլվեստր Ստալոնեն, Միքի Ռուրկը, Էդի Մերֆին, Միք Ջագերը, Թոնի Կյորտիսը, Ռոման Պոլանսկին, Դեմի Մուրը, Բրյուս Ուիլիսը[3], Քիմ Քարդաշյանը[4], Էշթոն Քաթչերը, Միլա Կունիսը[5] և այլք։

Լոս Անջելեսը մեկ անգամ չէ, որ փորձեր է ձեռնարկել միավորել Բևեռլի Հիլզը։ Առաջին փորձը ձեռնարկվել է 1923 թվականին։ Միավորման համախոհների գլխավոր փաստարկը Բևեռլի Հիլզը մաքուր խմելու ջրով ապահովելու խոստումն էր, պայման, որն անհրաժեշտ է աճող քաղաքի համար։ Սակայն, չնայած դրան, Բևեռլի Հիլզը միավորելու բոլոր փորձերը ձախողվում են։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Բևեռլի Հիլզը շարունակում է զարգանալ որպես քաղաք, որն առաջարկում է կյանքի ճոխ պայմաններ։ «Ոսկե եռանկյունին» Ռոդեո Դրայվի հետ միասին, քաղաքի կենտրոնում, հայտնի է ամբողջ աշխարհում որպես գնումների, հանգստի և զվարճանքի լավագույն վայր։

90210՝ մեկը Բևեռլի Հիլզ քաղաքի հյուսիսային մասի փոստային ինդեքսներից, հանդիսանում է աշխարհում ամենահանրահայտ փոստային ինդեքսներից մեկը, շնորհիվ «Բևեռլի Հիլզ, 90210» երիտասարդական սերիալի։ Գոյություն ունի ևս երկու փոստային ինդեքս՝ 90211 և 90212։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոդեո Դրայվ փողոցը

Ըստ բնակչության մարդահամարի Ամերիկյան բյուրոյի տվյալների, Բևեռլի Հիլզի ընդհանուր մակերեսը կազմում է 14.7 քառակուսի կիլոմետր։ Բևեռլի Հիլզը ամբողջությամբ շրջափակված է Լոս Անջելեսով, բացառությամբ քաղաքի հյուսիսարևելյան շրջանի, որը սահմանակցում է Արևմտյան Հոլիվուդի հետ։ Բևեռլի Հիլզի գլխավոր փողոցներն են Ուիլշիր ծառուղին, Սանտա Մոնիկա ծառուղին, Սանսեթ ծառուղին, ինչպես նաև հանրահայտ Ռոդեո Դրայվը։

Բևեռլի Հիլզի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 91
(33)
91
(33)
93
(34)
103
(39)
99
(37)
108
(42)
106
(41)
99
(37)
109
(43)
103
(39)
99
(37)
94
(34)
109
(43)
Միջին բարձր °F (°C) 69
(21)
69
(21)
72
(22)
75
(24)
79
(26)
83
(28)
88
(31)
89
(32)
87
(31)
82
(28)
74
(23)
68
(20)
78
(26)
Միջին օրական °F (°C) 58.5
(14.7)
59
(15)
61.5
(16.4)
64
(18)
68.5
(20.3)
72.5
(22.5)
77
(25)
78
(26)
76
(24)
70.5
(21.4)
63
(17)
57.5
(14.2)
67
(19)
Միջին ցածր °F (°C) 48
(9)
49
(9)
51
(11)
53
(12)
58
(14)
62
(17)
66
(19)
67
(19)
65
(18)
59
(15)
52
(11)
47
(8)
56
(13)
Ռեկորդային ցածր °F (°C) 30
(−1)
35
(2)
34
(1)
37
(3)
43
(6)
44
(7)
51
(11)
50
(10)
47
(8)
40
(4)
33
(1)
25
(−4)
25
(−4)
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) 3.42
(86.9)
3.75
(95.3)
2.20
(55.9)
0.83
(21.1)
0.37
(9.4)
0.12
(3)
0.12
(3)
0
(0)
0.12
(3)
0.61
(15.5)
0.83
(21.1)
2.32
(58.9)
14.69
(373.1)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.01 inch) 5.7 5.3 5.8 1.7 0.7 0.2 0.3 0.2 0.6 1.1 1.9 4.0 27.5
Աղբյուր #1: The Weather Channel[6]
Աղբյուր #2: MSN Weather[7]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2010 թվականի բնակչության մարդահամարի տվյալների, քաղաքում բնակվում էին 34 290 բնակիչ, 15 035 բնատնտեսություն և 8 269 ընտանիք։ Անսպիսով բնակչության խտությունը կազմում է 2,300.5 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Քաղաքի բնակչության ռասայական կազմը այսպիսին էր. 85,06 % սպիտակներ, 1,77 % աֆրոամերիկացիներ, 0,13 % հնդկացիներ, 7,05 % ասիացիներ, 0,03 % Խաղաղ օվկիանոսի կղզիների բնիկների ներկայացուցիչներ, 1,50 % այլ ռասաների ներկայացուցիչներ։ Բնակչության 4,63%-ը իր ծագումը բնորոշում է որպես լատինոամերիկացի։ Մարդահամարի ժամանակ 15 035 բնատնտեսություններից 24,4 %-ը ուներ երեխաներ, 43,8 %-ը ամուսնացած զույգեր էին, 8,1 %-ը ղեկավարվում էր միայնակ մայրերով և 45,0%-ը ընտանիք չէին հանդիսանում։ 38,2% տնային տնտեսությունները կազմավորվել էին միայնակ մարդկանցով։ Տնային տնտեսությունում մարդկանց միջին քանակը կազմում է 2.24։

Բնակչության տարիքային կազմը. 20,0% — 18 տարեկանից ցածր, 6,3% 18-ից մինչև 24 տարեկան, 29,3% 25-ից մինչև 44 տարեկան, 26,8% 45-ից մինչև 64 տարեկան և 17,6% — 65 տարեկան և բարձր։ Միջին տարիքը՝ 41 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է հասնում 83,5 տղամարդ։ Բնատնտեսության միջին տարեկան եկամուտը կազմում է 70 945 դոլար, այն դեպքում, որ միջին ընտանեկան եկամուտը՝ 102 611 դոլար։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոդեո Դրայվը գիշերը

Բևեռլի Հիլզի 21 426 գրանցված ընտրողներից 50,3%-ը դեմոկրատներ են և 25,9%-ը՝ հանրապետական։ Մնացած 23,8%-ը կամ հրաժարվել են անվանել կուսակցական նախընտրությունները, կամ հանդիսանում են որևէ ոչ մեծ կուսեկցության համախոհ, այնպիսին, ինչպիսին են Կանաչների կուսակցությունը կամ Լիբերալիստական կուսակցությունը։

Դեմոկրատների զգալի առավելությունը Բևեռլի Հիլզը դարձնում է Հարավային Կալիֆոռնիայի ամենալիբերալ քաղաքներից մեկը։ 2004 թվականի ընտրություններում Ջոն Քերին հավաքեց 62%, այն ժամանակ, երբ Ջորջ Բուշը՝ ընդամենը 37% ձայն։ Բևեռլի Հիլզում գործադիր մարմին հանդիսանում է Քաղաքային Խորհուրդը, որը կազմված է 5 անդամից։ Յուրաքանչյուր կենտ տարի Խորհուրդի երկու կամ երեք անդամ ընտրվում են քաղաքացիների անմիջական ընտրությամբ՝ 4 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր մարտ Քաղաքային Խորհուրդը ընտրում է քաղաքապետ և փոխ-քաղաքապետ՝ իր անդամների կազմից։ Նաև, Քաղաքային Խորհուրդը վարձում է սիթի-մենեջեր, որն ունի գործադիր պարտականություններ։

Հյուպատոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռլի Հիլզում գտնվում են երեք երկրների հյուպատոսություններ՝ Բրազիլիայի[8], Կոլումբիայի և Էկվադորի[9]։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gazetteer
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «Мадонна продает виллу в Беверли-Хиллз». Luxlux.net. 18.05.2012. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «Дом Ким Кардашьян в Беверли-Хиллз». Tranio.com.
  5. «Эштон Кутчер и Мила Кунис купили дом в Беверли Хиллс за $10 млн». Homesoverseas.ru. 15.05.2014.
  6. «Beverly Hills, CA Monthly Weather». The Weather Channel. 2019. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  7. «Records and Averages for Beverly Hills, CA». MSN. 2021. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Brazilian Consulates in the USA Արխիվացված 2016-11-08 Wayback MachineConsulate-General of Brazil in Houston. Retrieved 2010-04-29.
  9. «Other Consulates in the USA Արխիվացված 2009-02-05 Wayback MachineEmbassy of Ecuador in Washington, D.C.. Retrieved 2010-04-29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռլի Հիլզ» հոդվածին։