Բրունոսթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրունոսթ | |
---|---|
Տեսակ | շիճուկի պանիր |
Առաջացման երկիր | Նորվեգիա |
Կաթ | այծի կաթ |
Brunost Վիքիպահեստում |
Բրունոսթ, նորվեգական պանիր։ Դարչնագույն է, ուժեղ կարամելային համով։ Նորվեգերեն «բրունոսթ» բառացիորեն նշանակում է «դարչնագույն պանիր»։ Իրականում բրունոսթը իսկական պանիր չէ, քանի որ այն պատրաստվում է ոչ թե կաթից, այլ կաթի շիճուկից։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիճուկը եփվում է, իսկ վերջում ավելացնում է սերուցք։ Եփելու ընթացքում ամինաթթուների և լակտոզի միջև տեղի է ունենում Մայարդի ռեակցիան, որից էլ շիճուկը դառնում է դարչնագույն և ստանում կարամելային համ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի մի քանի տեսակներ, ամենատարածվածն է «գուդբրանդսդալոթսը» (Gudbrandsdalost, բառացի՝ Գուդբրանդսդալի պանիր)։ Այն պատրաստվում է հավասար չափերով կովի և այծի կաթերից։ Իսկ «Էկթե գայթոսթը» (ekte geitost) պատրաստվում է միայն այծի կաթից, ավելի ուժեղ և տտիպ համ ունի։ «Ֆլոյթեմիսոսթ» (fløytemysost) տեսակը, որը պատրաստվում է միայն կովի կաթից և սերուցքից, ունի մեղմ համ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ ավանդույթների` պանրի այս տեսակը 19-րդ դարում ստեղծել է Գուդբրանդսդալում ապրող Աննե Հով անունով կթվորուհին։ Բայց պանիրը հավանաբար ավելի հին պատմություն ունի, քանի որ շիջուկից պատրաստվող կաթի մասին 1674 թվականին հիշատակվում է Պեթեր Դաս անունով վանականի բանաստեղծություններից մեկում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրունոսթ կատեգորիայում։ |