Բուրժ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բուրժ | |||||
ֆր.՝ Bourges[1] | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Շեր, Բուրժ 5 և Բուրժ | ||||
Մակերես | 68,74 կմ² | ||||
ԲԾՄ | 153 մետր, 120 մետր, 169 մետր | ||||
Բնակչություն | ▲64 238 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 18000[3] | ||||
Պաշտոնական կայք | ville-bourges.fr(ֆր.) | ||||
| |||||
Բուրժ (ֆր.՝ Bourges, լատին․՝ Avaricum Biturigum), Ֆրանսիայի Շեր գավառի գլխավոր քաղաքը։ Գտնվում է Եվրե գետի և Բերիի ջրանցքի հարևանությամբ։ Պատմականորեն Բերի նահանգի և Բերիի հերցոգության մայրաքաղաքն է։ Բնակչությունը կամում է 68.980 մարդ (2008)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև հռոմեացիների գալուստը քաղաքային Ավարիկ ամրությունը Գալիայի գլխավոր քաղաքներից է եղել, կելտական բիտուրիգներ ցեղի կենտրոնը։ Որոշ գնահատականներով այն ունեցել է 40.000 բնակիչ։ Մ. թ. ա. 52 թվականին կելտական արվերներ ցեղի առաջնորդ Վերցինգետորիգը այն պաշտպանել է Հուլիոս Կեսարի զորքերից։ Դիոկղետիանոս կայսրը Ավարիկը հռչակել է Ակվիտանիա գավառի կենտրոն։
Կառլոս Մեծը բարեկարգեց Բուրժը` վերականգնելով նրա մայրաքաղաքային հռչակը։ Քաղաքը միջնադարյան կրոնական կարևորագույն կենտրոն էր. ընդունված է համարել, որ Բուրժի առաջին եպիսկոպոսը` սուրբ Ուրսինը, այնտեղ ապրել է դեռևս 3-րդ դարում։ Բուրժն ունեցել է նաև քաղաքական կարևոր նշանակություն. այն եղել է Բերիի հերցոգության գլխավոր քաղաքը։ Բուրժի այնպիսի քաղաքացի, ինչպիսին էր Ժակ Կյորը, Ֆրանսիայում հավասարը չուներ հարստությամբ։
Հարյուրամյա պատերազմի ավարտին Կառլ VII-ը 1422-1437 թվականներին այստեղ էր հաստատել իր պալատը, այստեղ է ծնվել նրա որդին` Լյուդովիկոս XI ապագա արքան, ով Բուրժում հիմնադրել է համալսարան, որ գոյություն է ունեցել մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Բուրժի համալսարանում է դասավանդել նշանավոր իրավաբան Ժակ Կյուժան։ Հենց Բուրժում է կրթություն ստանալու համար Մարտին Լյութերին դիմել Ժան Կալվինը։ 1849 թվականին Բուրժում են անցկացվել Լուի Օգյուստ Բլանկիի, Լուի Բլանի քաղաքացիական դատավարությունները` կապված 1848 թվականի մայիսյան դավադրության հետ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրժում պահպանվել են միջնադարյան արվեստի շատ հուշարձաններ։ Համաշխարհային հռչակ է վայելում Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը, որ գոթական ոճի դրսևորում է։ Տաճարի վիտրաժները լավագույններից են թե' պահպանվածության և թե' կատարման տեսանկյունից։ 1992 թվականին Բուրժի տաճարը հռչակվել է համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Բացի այդ` պահպանվել են քաղաքապետարանի, ոստիկանապետության շենքերը, հռոմեական շրջանի երկու աշտարակները, Ժակ Կյորի պալատը[4]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրժի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.6 (63.7) |
22.6 (72.7) |
29.4 (84.9) |
29.4 (84.9) |
32.0 (89.6) |
38.0 (100.4) |
39.6 (103.3) |
39.9 (103.8) |
35.1 (95.2) |
31.7 (89.1) |
23.4 (74.1) |
20.0 (68) |
39.9 (103.8) |
Միջին բարձր °C (°F) | 6.9 (44.4) |
8.5 (47.3) |
12.5 (54.5) |
15.5 (59.9) |
19.6 (67.3) |
23.1 (73.6) |
26.0 (78.8) |
25.6 (78.1) |
21.8 (71.2) |
17.0 (62.6) |
10.7 (51.3) |
7.4 (45.3) |
16.3 (61.3) |
Միջին ցածր °C (°F) | 1.1 (34) |
1.1 (34) |
3.4 (38.1) |
5.3 (41.5) |
9.2 (48.6) |
12.4 (54.3) |
14.4 (57.9) |
14.1 (57.4) |
11.1 (52) |
8.3 (46.9) |
4.0 (39.2) |
1.8 (35.2) |
7.2 (45) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.4 (−4.7) |
−16.4 (2.5) |
−11.3 (11.7) |
−3.7 (25.3) |
−2.6 (27.3) |
3.4 (38.1) |
4.6 (40.3) |
4.6 (40.3) |
1.8 (35.2) |
−5.0 (23) |
−9.1 (15.6) |
−14.0 (6.8) |
−20.4 (−4.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 55.2 (2.173) |
52.0 (2.047) |
53.2 (2.094) |
62.4 (2.457) |
78.6 (3.094) |
60.5 (2.382) |
66.1 (2.602) |
55.0 (2.165) |
59.7 (2.35) |
71.7 (2.823) |
65.7 (2.587) |
67.8 (2.669) |
747.9 (29.445) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 11.6 | 9.3 | 10.2 | 10.6 | 11.6 | 8.6 | 7.9 | 7.7 | 8.2 | 10.4 | 10.9 | 11.3 | 118.2 |
% խոնավություն | 87 | 82 | 76 | 73 | 76 | 74 | 69 | 71 | 75 | 84 | 87 | 88 | 78.5 |
Միջին ամսական արևային ժամ | 67.9 | 88.6 | 151.0 | 175.7 | 210.0 | 224.9 | 239.0 | 232.7 | 185.8 | 124.5 | 72.2 | 55.3 | 1827,5 |
Աղբյուր #1: Météo France[5][6] | |||||||||||||
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[7] |
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արկադի Բուրժցի (մահացել է 549 թվականին) -կաթոլիկ սուրբ, Բուրժի եպիսկոպոս։
- Աժենոր Բարդու (1829-1897) - ֆրանսիացի քաղաքագետ, իրավաբան և հրապարակախոս։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրժը բարեկամական հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Jacques Cœur's palace, visitor centre
- ↑ «Données climatiques de la station de Bourges» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Climat Centre-Val de Loire» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Normes et records 1961-1990: Bourges (18) - altitude 161m» (French). Infoclimat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրժ» հոդվածին։ |
|