Բուն
Բուն, բույսի հիմնական, առանցքային, ճառագայթային հանաչափություն ունեցող վեգետատիվ օրգանն է, ծառերի և ծառանմանների ցողունը (օրինակ արմավենու)։
Ծառերի ցողունները ունենում են գլանաձև տեսք, որոնց տրամագիծը դեպի գագաթ փոքրանում է։ Ցողունը, որտեղ տրամագիծը կտրուկ փոխվում է կոչվում է փախչող, իսկ ստորին մասը՝ քարացած։ Գոյություն ունեն բնի կառուվածքի նաև այլ թերություններ[1]։
Բնի այն հատվածը, որը մնում է այն կտրելուց հետո, իր արմատների հետ միասին կոչվում է կոճղ։
Ցողունի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կազմված է 5 շերտից՝ կեղև, լուբ , կամբիում, բնափայտ և միջուկ։
Միջուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունի կենտրունական մասն է, որտող կուտակվում են սննդանյութեր, երբեմն նաև ջուր։
Բջիջների շերտ է, որով տեղի է ունենում ջրի և հանքային նյութերի վերընթաց շարժում։ Բևեռային և բարեխառն լայնություններում աճող ծառերի մոտ տարվա տաք եղանակներին բնափայտն ավելի արագ է աճում, առաջացնելով ավելի հաստ և բաց գույն ունեցող շերտ, քան ցուրտ եղանակներին։ Այսպիսի շերտերն անվանում են աճի տարեկան օղակներ, որոնց միջոցով կարելի է որոշել ծառերի տարիքը։ Արևադարձային գոտում աճող բույսերի մոտ աճի տարեկան օղակները հաճախ չեն ձևավորվում։
Գոյացնող հյուսվածքի շերտ է, որի շնորհիվ բջիջների բաժանման շնորհիվ առաջանում են լուբը և բնափայտը։
Լուբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտ, որով տեղի է ունենում ֆոտոսինթեզի արգասիքների՝ ածխաջրերի վարընթաց տեղաշարժ դեպի արմատներերտներ։
Կեղև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառի բնի արտաքին շերտն է, որը կազմված է մահացած բջիջներից և Երբեմն պարունակում է խեժ։ Ժամանակի ընթացքում ծառի աճմանը զուգընթաց կեղևը ճաքճքում է և կոշտանում։ Կեղևը պաշտպանում է ցողունը թրջվելուց և ջերմաստիճանային տատանումներից։
Ցողունի նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը իրականացնում է նյութերի տեղաշարժ արմատներից դեպի վեր և հակառակը։ Միևնույն ժամանակ պահում է բույսը ուղղաձիգ դիրքում։ Արադարձային անտառներում ծառերի ցողունները պահում են պսակը բարձր դիրքում, որտեղ թափանցում են արևի ճառագայթները և հնարավոր է դառնում կանաչ հատվածներում իրականացնել ֆոտոսինթեզ։
Որոշ բույսերի մոտ, օրինակ բաոբաբի և շշանման ծառի ցողունում կուտակվում է խոնավություն, ինչի շնորհիվ կարողանում են գոյատևել չոր վայրերում՝ անապատներում և կիսանաապատներում։
Կենդանիների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառերի բներում հաճախ ձևավերվում են խոռոչներ՝ փչակներ, որտեղ բնակվում են սկյուռները և բվերը։ Իսկ կեղևի տակ կարեղ են բնակվել որոշ միջատներ, օրինակ կեղևակերները, որոնք սնվում բնափայտով։
Մարդու համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտանյութը կահույքի արտադրության հիմնական նյութն է, այն նաև օգտագործվում է տների կառուցման և հուշանվերների պատրաստման համար։ Այդ պատճառով հրատապ է դարձել անտառահատման խնդիրը[2]։
Որոշակի պայմաններում փայտը վեր է ածվում տորֆի, քարածխի, անտրացիտի որոնք, ինչպես նաև փայտը օգտագործվում են որպես վառելանյութ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вакин А. Т., Полубояринов О. И., Соловьёв В.А. Пороки древесины. — Издание второе, переработанное и дополненное. — М.: Лесная промышленность, 1980. — 197 с.
- ↑ «РИА новости: Вырубка лесов в тропиках ускорилась, а не замедлилась, заявляют ученые». РИА новости. 15:51 26.02.201.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուն» հոդվածին։ |
|