Բեն Քրոս
![]() անգլ.՝ Ben Cross | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1947[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | օգոստոսի 18, 2020[3][4] (72 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[5] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1972)[6][5], Devonport High School for Boys? և Bishop Thomas Grant Catholic Secondary School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, սցենարիստ, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Բեն Քրոս (իսկական անուն ազգանունը՝ Հարրի Բեռնարդ Քրոս; անգլ.՝ Harry Bernard Cross, դեկտեմբերի 16, 1947[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] - օգոստոսի 18, 2020[3][4], Վիեննա, Ավստրիա[5]), անգլիացի դերասան, նաև ռեժիսոր, գրող և երաժիշտ։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի դերերից մեկը «Կրակե անիվներ» ֆիլմում Հարոլդ Աբրահամսի դերն է։ Մյուս նշանավոր ֆիլմերն են Անվիճարկելի 2, Առաջին ասպետը, Մեխանիկը, Աստղային ուղի, BBC հեռուստատեսային «Հաննիբալ» ֆիլմը և այլն։
Բեն Քրոսը ծնվել է Լոնդոնի Պադդինգտոն բանվորական թաղամասում[7] իռլանդական կաթոլիկ ընտանիքում[8]։ Նրա մայրը եղել է հավաքարար, իսկ հայրը շվեյցար և բուժակ։
Արդեն դպրոցական տարիներից նա խաղում էր ներկայացման մեջ։ Սովորել է տղաների Դեվենպորտի միջնակարգ դպրոցում, 15 տարեկանում հեռացել է դպրոցից և տանից։
Մինչև դերասանի մասնագիտությունը աշխատել է լուսամուտներ մաքրող, մատուցող, հյուսն։ 1970 թվականին 22 տարեկանում ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։
Առաջին մեծ դերը կինոյում 1976 թվականի «Կամուրջը շատ հեռու է» ֆիլմում զինվոր Բինսի դերն էր, մինչ այդ նա խաղում էր արդեն թատրոնում։
Արդեն 1977 թվականին Քրոսը դառնում է Թագավորական շեքսպիրյան ակումբի անդամ։ Խաղացել է մոտ 100 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։
Բեն Քրոսը ապրել է տարբեր երկրների շատ քաղաքներում, մասնավորապես՝ Լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Վիեննա, Սոֆիա և այլն։ Ծանոթ է եղել իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և բուլղարերեն լեզուներին։
3 անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը՝ Պեննի (1977—1992), նրան ունեցել եմ 2 երեխա՝ Լորեն և Թեոդոր, 2-րդ կինը՝ Միշել, ում հետ բնակվել է մինչև 2005 թվականը, 2018 թվականի ամուսնացել է բուլղարացի դերասանուհի Դեյանա Բոնեվայի հետ, ում հետ ապրել է մինչև մահանալը[9][10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.u2mtv.com/movie/actor/?a=%E7%8F%AD%E5%85%8B%E7%BE%85%E6%96%AF(չինարեն (Թայվան))
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141088028 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Ben Cross Dies: ‘Chariots Of Fire’, ‘Star Trek’ & ‘First Knight’ Star Was 72
- ↑ 4,0 4,1 4,2 https://stars.udn.com/star/story/10090/4793030(չինարեն (Թայվան))
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Chariots of Fire actor Ben Cross dies aged 72 — BBC News Online, 2020.
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ Бен Кросс на сайте Кино-Театр
- ↑ «Ben Cross obituary». The Times. 2020 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Ben Cross obituary». the Guardian (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Model Penny Butler penny Cross Wife Actor Editorial Stock Photo – Stock Image | Shutterstock». Shutterstock Editorial (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Ben Cross, notable British actor who had Bulgaria in his heart, dies aged 72». Radio Bulgaria. 2020 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 18 մահեր
- 2020 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի երաժիշտներ
- Անգլիացի ռեժիսորներ
- Անգլիացի սցենարիստներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Հեռուստատեսային դերասաններ
- Քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ