Jump to content

Բանովինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1929 թվականի Հարավսլավիայի քարտեզը

Բանովինա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության (հետագայում՝ Հարավսլավիայի թագավորության) վարչատարածքային բաժանման միավոր 1929-1941 թվականներին, որի գլուխն էր բանը։

Հարավսլավիայի թագավորության բանովինաների առանձնահատկությունը այն էր, որ այդ միավորների սահմանները նախապես գծված էին այնպես, որ դրանց ազգային կազմը լինի խառը՝ անջատվողականությունից խուսափելու նպատակով։

Թագավորության կազմի մեջ էին մտնում հետևյալ բանովինաները.

  1. Դրավյան բանովինա
  2. Մերձծովյան բանովինա
  3. Զետյան բանովինա
  4. Սավյան բանովինա
  5. Մորավյան բանովինա
  6. Վրբավյան բանովինա
  7. Դրինյան բանովինա
  8. Վարդարյան բանովինա
  9. Դունայան բանովինա
  10. Խորվաթական բանովինա (1939-ից ինքնավար), ստեղծվել է 1939 թվականին Խորվաթիային որոշ ինքնավարություն տալու Գյուղացիական-դեմոկրատական կոալիցիայի և Դրագիշ Ցվետկովիչի կառավարության միջև կնքված պայմանագրի արդյունքում
  11. Բելգրադ