Բալդր
Բալդր | |
---|---|
Տեսակ | ականդինավյան աստված |
Դիցաբանություն | Սկանդինավյան դիցաբանություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Bældæg? |
Զբաղմունք | Նորվեգական կրոն[1], Germanic paganism?[1], Սկանդինավյան դիցաբանություն[1] և Germanic mythology?[1] |
Սպանված է | Հյոդ |
Անդամակցություն | Ասեր |
Հայր | Օդին[2] |
Մայր | Ֆրիգգ[2] |
Քույր/Եղբայր | Հյոդ, Հերմոդ, Բրագի, Թոր, Մեիլի, Վիդար և Վալի |
Ամուսին | Nanna?[2] |
Զավակներ | Ֆորսետի[2] |
Baldr Վիքիպահեստում |
Բալդր (Baldr) կամ Բալդեր, գերմանասկանդինավական դիցաբանության մեջ համարվում է գարնան և լույսի աստվածը։
Բալդրը տարբեր ժողովուրդների դիցաբանության մեջ համարվում է բնության մեռնող և հարություն առնող աստվածություն, ինչպես նաև երկրագործության և բուսականության հովանավոր աստվածն է։ Այդպիսի աստվածները ժողովուրդների դիցաբանության և կրոնի մեջ ունեն յուրահատուկ դեր, որոնք ապրում կամ ապրել են այդ տարածքներում, որոնց հատկանշական են սեզոնային[3] բնությունը։
Դիցաբանական սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալդրը՝ Օդինի և Ֆրիգգի որդին էր։ Նա այնպես մաքուր ու գեղեցիկ էր հոգով, որ նրանից լույս էր ճառագում։ Բալդրն ամենավառն ու մաքուրն էր աստվածներից։ Երկրում նրա հայտնվելու հետ կյանքը սկսում էր արթնանալ, աշխուժանալ և ամեն ինչ դառնում էր գեղեցիկ ու գունավորված։ Բալդրի կինը Նաննան էր, իսկ նրանց որդին Ֆորեստին էր։ Անսպասելիորեն պատանին սկսեց չարագուշակ երազներ տեսնել, մահ կանխագուշակող։ Անհանգստացած Օդինը հեծնեց իր ութոտանի մտրուկին՝ Սլեյպնիրային և ուղևորվեց ննջեցյալների թագավորություն։ Կախարդ գուշակն ասաց Օդինին, որ Բալդրը կմահանա սեփական եղբոր ձեռքերով՝ կույր աստված Հյոդի ձեռքերով։ Տխրած Օդինը վերադառնում է Ասգարդ և այնտեղ Ֆրիգգն առաջարկում է Բալդրին փրկելու տարբերակ։ Լեգենդի համաձայն Ֆրիգգը երդում է վերցնում յուրաքանչյուր քարից, յուրաքանչյուր մետաղից, յուրաքանչյուր բույսից, յուրաքանչյուր կենդանուց, յուրաքանչյուր թռչունից և յուրաքանչյուր ձկից, որ նրանցից ոչ ոք վնաս չի հասցնի Բալդրին։ Բայց Լոկին, իմանում է, որ Ֆրիգգը դեռ չի հասցրել երդում վերցնել Օմելից (Mistlteinn- բառացիորեն «միգապատ սուր»)[4], այդ բույսից պատրաստեց նետ և խորամանկությամբ ստիպեց Հյոդին սպանել Բալդրին։ Նետը խոցեց ուղիղ Բալդրի սիրտը։
Հերմոդը գնաց մեռյալների թագավորություն, եղբոր համար փրկագին վճարելու համար։ Հելը, անդրշիրիմյան թագավորության ղեկավարը ասաց, որ ինքը Բալդրին կվերադարձնի կյանք, եթե ամբողջ աշխարհը լացի ու ողբա նրա մահը։ Ու այսպես աստվածները ցրվեցին տարբեր ուղություններով, որպեսզի շրջեն ամբողջ աշխարհով, բայց նրանց հանդիպեց Տոկկ վելիկանը (որին դիմել էր Լոկկին), որը ասաց, որ ինքը չի ողբա Բալդրի մահը, որովհետև նա մնացել է ննջեցյալների թագավորությունում։
Հետագայում աստվածները իմացան, որ նետը Հյոդին տվել է Լոկին, որի հետ նա կապվել էր և տեղափոխվել էր քարանձավ, որտեղ շղթայակապվել էր, իսկ նրա գլխին կախել էին թունավոր օձ, որից անընդհատ թույն էր կաթում։ Ու այդպես Լոկին տանջվեց անընդհատ երեսին կաթկթող թույնից։
Սկանդինավները հավատում էին, որ Բալդրի հարությունը տեղի է ունենալու Ռագնարյոկի օրը, երբ ծովից առաջանալու էր նոր ցամաք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Балдур (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIа. — С. 796.
- ↑ Бальдр // Атеистический словарь / Под общ. ред. М. П. Новикова. — 2-е изд., испр. и доп. — М.: Политиздат, 1985. — С. 7—8, 48, 466. — 512 с. — 300 000 экз.
- ↑ Король Д. Вступ до історичної танатології: навч. посіб.. — Київ: НаУКМА, 2015. — С. 123—125.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդր» հոդվածին։ |
|