Jump to content

Անեծքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեծքը
անգլ.՝ The Conjuring
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր և ֆիլմ ուրվականների մասին
Թեմագերբնական, գերբնական երևույթներ, մանկասպանություն[4], սատանայական մոլագարություն[4], exorcism in Christianity?[4], Էդ և Լորեյն Ուորեններ[4] և ուրվականների որս[4]
Թվականհունիսի 8, 2013[5], օգոստոսի 1, 2013[6] և սեպտեմբերի 19, 2013[7]
Լեզուանգլերեն[4]
ՌեժիսորՋեյմս Վան[8][9][10][…]
ՊրոդյուսերՓիթեր Սաֆրան
Սցենարի հեղինակՉադ Հայես և Քերի Հայես
ԴերակատարներՎերա Ֆարմիգա[11][9][12][…], Պատրիկ Ուիլսոն[11][12][13][…], Ռոն Լիվինգստոն[11][12][14], Լիլի Թեյլոր[11][12][13][…], Մաքքենզի Ֆոյ[12], Ջոյ Լին Քինգ[12], Հայլի ՄաքՖարլենդ[12], Շանոն Քուք[15] և Ջոզեֆ Բիշարա[15]
ՕպերատորՋոն Ռոբերտ Լեոնեթի
ԵրաժշտությունՋոզեֆ Բիշարա
ՄոնտաժՔիրք Մ. Մորի
Պատմվածքի վայրՄոնրո[4], Հարիսվիլ[4] և Ուեյքֆիլդ[4]
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունNew Line Cinema և The Safran Company
Տևողություն112 րոպե
Բյուջե20 000 000 $[16]
Շահույթ318 000 000 $[16]
ՀաջորդԿախարդանքը 2
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Անեծքը» (անգլ.՝ The Conjuring), 2013 թվականի ամերիկյան սարսափ ֆիլմ, որը նկարահանել է Ջեյմս Վանը՝ Չադ և Քերի Հայեսների սցենարով։ Ֆիլմը «Անեծքը» ֆիլմաշարի առաջին էկրանավորումն է։ Այն իրական փաստերի վրա հիմնված գերբնական սարսափ է, որը պատմում է գերբնական երևույթներ որսացող ամուսիններ Էդ և Լորեյն Ուորեններրի հետ կատարված դեպքի մասին։ Նրանց աշխատանքները նախկինում ոգեշնչել են «Էմիտվիլի սարսափը» և «Ուրվականները Կոնեկտիկուտում» ֆիլմերի ստեղծմանը[17]։ Գլխավոր դերերը մարմնավորել են Պատրիկ Ուիլսոնը և Վերա Ֆարմիգան։ Ուորենները գալիս են Փերոնների ընտանիքին (Ռոն Լիվինգստոն և Լիլի Թեյլոր) օգնելու, ովքեր 1971 թվականին տեղափոխվում են նոր տուն, որտեղ կատարվում են տարօրինակ իրադարձություններ[18]։

Սցենարը, մեծավ մասամբ համապատասխանելով իրականությանը, որը պատմել են իրական հերոսները, ամեն դեպքում ունի տարբերություններ։ Հիմնական տարբերություններից է այն, որ Փերրոններն առանձնատանը մնացին ինը տարի, իսկ ֆիլմում այդ դեպքերն ավելի կարճատև և ինտենսիվ դարձնելու համար ներկայացվեցին կարճ տարբերակով[19]։ Բացի այդ, նույնիսկ «տիրելու» ժամանակ ոչ մի էկզորսիզմ տեղի չի ունեցել[19]։ Այն կինը, ով վերջում դատվել է, այնուհետև արդարացվել է նորածին երեխայի մահվան համար, իրականում նրան տիրել էր վհուկը, ով զոհ էր մատուցում սատանային[20]։ Հակառակ ֆիլմում այդ ամենի մասին ասվածին՝ նա իրականում մահացել է ծեր տարիքում՝ բնական մահով։ Ինչպես Ուորենների հետազոտությունների այլ դեպքերում, կան նաև նրանց թերահավատորեն մոտեցողներ։ Սթիվեն Նովելի՝ New England Skeptical Society-ի նախագահի խոսքերով Ուորենը շատ լավ է պատմում ուրվականների մասին պատմություններ, սակայն չկան հիմքեր, որոնք կհավաստիացնեն դրանց իրականություն լինելը[19]։

«Անեծքը» Միացյալ Նահանգներում և Կանադայում թողարկվեց 2013 թվականի հուլիսի 19-ին, իսկ Միացյալ Թագավորությունում՝ օգոստոսի 6-ին։ Ֆիլմը քննադատների և հանդիսատեսի կողմից ստացավ դրական գնահատականներ։ Բյուջեում ունենալով 20 միլիոն դոլար՝ ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքեց 318 միլիոն դոլար՝ դառնալով կինեմատոգրաֆիայի ամենաշատ շահույթ ստացած սարսափ ֆիլմը։ Այս ամենը շահագրգռեց ստեղծողներին օգտվելու առիթից և նկարահանելու ևս մի քանի ֆիլմ՝ Ուորենների աշխատանքային պրակտիկայի հետ կապված։ 2014 թվականին լույս տեսավ պրիկվել/սպին-օֆֆ «Աննաբելլ»-ը, իսկ ֆիլմի սիկվել «Անեծքը 2»-ը թողարկվեց 2016 թվականի հունիսի 10-ին։

Ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում իմ տանը։
- Քերոլինը Ուորեններից օգնություն խնդրելիս

1971 թվականին Ռոջեր և Քերոլին Փերոններն իրենց հինգ աղջիկների՝ Անդրեայի, Նենսիի, Քրիստինի, Սինդիի և Էյփրիլի հետ տեղափոխվում են Հարիսվիլ, Ռոդ Այլենդ։ Առաջին օրվա ընթացքում ամեն ինչ հաջող է ընթանում, չնայած նրան, որ իրենց շունը՝ Սեդին, հրաժարվում է ներս մտնել, իսկ աղջիկները հայտնաբերում են մի մոռացված նկուղ։

Մի քանի գերբնական երևույթներ են տեղի ունենում հենց առաջին գիշերների ընթացքում։ Ժամերը կագնում են միշտ 03։ 07-ին և Սեդիին բակի ետևի մասում գտնում են մեռած։ Մի գիշեր Քրիստինը զգում է, որ իր ոտքից քաշում են, որում նա սկզբում մեղադրում է Նենսիին, սակայն դա չար ոգի է, որին կարող է տեսնել միայն ինքը։ Նա սկսում է բղավել և պատմում է իր ընտանիքին, թե ուրվականն ասել է իրեն, որ կսպանի ընտանիքի անդամներին։ Քերոլինը, ծափեր լսելով, դուրս է գալիս սենյակից։ Աստիճանների վերևում կախված նկարներն ընկնում են և ջարդվում։ Առաջ գնալով՝ նա նկատում է, որ նկուղի դուռը կամաց բացվում է։ Երբ մտնում է նկուղ, վառում է լուցկին, և ուրվականն իր ետևում կրկին ծափ է տալիս։ Այդ ժամանակ Անդրեայի և Սինդիի վրա է հարձակվում մի ուրվական։

Քերոլինը որոշում է հանդիպել պարանորմալ երևույթների ուսումնասիրողներ Էդ և Լորեյն Ուորեններին, ովքեր որոշում են գլուխ բերել գործը։ Ուորենները գալով տուն, որոշում են այնտեղ էկզորսիզմ իրականացնել, սակայն նրանց պետք է լինում Կաթոլիկ եկեղեցու թույլտվությունն ու տարբեր ապացույցներ։

Երբ ուսումնասիրում են տան պատմությունը, Էդը և Լորեյնը հայտնաբերում են, որ տունը պատկանել է մի մեղադրյալ վհուկի՝ Բեթշեբային (Մերի Իսթիի բարեկամուհին), ով իր մեկ շաբաթական երեխային որպես զոհ մատուցում է սատանային և անիծում բոլոր նրանց, ովքեր հետագայում պետք է ապրեն իր տանը, իսկ ինքը 1863 թվականին ինքնասպան է լինում։

Եդը և Լորեյնը վերադառնում են տուն, որպեսզի էկզորցիզմի հաստատման համար տան ապացույցներ։ Նրանք ամբողջ տան տարածքով տեսախցիկներ և զանգեր են տեղադրում։ Զանգը հնչում է Սինդիի սենյակից այն ժամանակ, երբ տեղադրում են բոլոր սարքավորումները։ Նրանք տեսնում են, որ Սինդին քայլում է քնի մեջ և ռոդիոյից ստացած ձայների միջոցով նրանք լսում են, որ ուրվականը հրապուրում է Սինդիին՝ տանելով զգեստապահարանի մոտ։ Լորեյնը, մտնելով պատի անցքի մեջ, ընկնում է նկուղ, որտեղ նա տեսնում է Բեթշեբա կնոջ ուրվականին, ով նախկինում ենթարկվել է սատանայի հարձակման և սպանել իր երեխային։ Փերոնների մյուս երեխային՝ Նենսիին, սկսում է ինչ-որ անտեսանելի ուժ քաշել իր մազերից։

Փերոնները որոշում են ժամանակավոր ապաստան գտնել հյուրանոցում, մինչ Էդը և Լորենը գնում են եկեղեցի՝ էկզորցիզմի համար թույլտվություն ստանալու։ Երբ Ուորենները գնում են իրենց տուն, նրանք տեսնում են, որ իրենց դուստր Ջուդիի վրա են հարձակվել Բեթշեբայի ուրվականն ու Աննաբելլ տիկնիկը, սակայն Էդը ժամանակին է գալիս և փրկում իր աղջկան։

Քերոլինը, ով ենթարկված է լինում Բեթշեբայի հարձակմամբ, վերցնում է իր երկու աղջիկներին, Քրիստինին և Էյփրիլին և վերադառնում տուն։ Էդը, Լորեյնը, Ռոջերը, իրենց երկու օգնականները և ոստիկանը, գալով տուն, տեսնում են, որ Քերոլինը մկրատով փորձում է սպանել Քրիստինին։ Քերոլինին բռնելուց և աթոռին կապելուց հետո Էդը որոշում է ինքն իրականացնել էկզորսիզմը։ Երբ Քերոլինը փորձում է սպանել Էյփրիլին, ով թաքնված էր աստիճանների տակ, Լորեյնը կարողանում է լիովին հանգստացնել Քերոլինին, ով պատմում է այն լավ հիշողությունների մասին, որը Քերոլինն իր հերթին պատմել էր Լորեյնին։ Այսպիսով կատարվում է էկզորսիզմը, որից փրկվում են Քերոլինը և Էյփրիլը։

Վերադառնալով տուն՝ Լորենը պատմում է Էդին, որ այն քահանան, որը պետք է կատարեր չար ոգիների վռնդումը, հետ էր զանգել և թողել հաղորդագրություն, ըստ որի Կաթոլիկ եկեղեցին թույլատրել էր իրականացնել գործողությունը։ Երբ նրանք լքում են սենյակը, երաժշտական զարդատուփը բացվում և սկսում է երգել՝ ոչինչ ցույց չտալով, որից հետո շարունակում է պտտվել՝ մինչև էկրանի մարելը։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանների լսումները կատարվել են 2012 թվականի հունվար և փետրվար ասմիներին[21][22][23][24]։

Վերա Ֆարմիգան և Պատրիկ Ուիլսոնը ֆիլմի գլխավոր դերերում՝ Լորեյն և Էդ Ուորեններ
  • Վերա Ֆարմիգան մարմնավորում է Լորեյն Ուորենին։ Դերասանուհին հիացած էր իր ձեռք բերած փորձով։ Նա նաև նշել է, որ նույնիսկ նկարահանումներից որոշ ժամանակ անց շարունակում էր արթնանալ 03։ 07-ին[25][26]։ Մինչ նկարահանումները՝ նա Պատրիկ Ուիլսոնի հետ երեք օր անցկացրել է Լորեյնի՝ Կոնեկտիկուտում գտնվող առանձնատանը[27]։ Ֆարմիգայի համար, ով հիացած էր մնացել Լորեյնով, ամենակարևոր գործոնը Ուորեն ամուսինների միջև մոտիկությունը և Փերրոնների ընտանիքի համար մեծ անհանգստությունն էր։ Լորեյնը, մեկնաբանելով նրա կատարումը, հավաստիացրել է, որ դերասանուհին լիովին կարողացել է ֆիլմում փոխանցել իր էությունը[27]։
  • Պատրիկ Ուիլսոնը խաղում է Էդ Ուորենի դերը։ Հարցազրույցներից մեկում նա պատմել էր, թե ինչպես են ինքն ու Վերան փորձում լիովին ընկղմվել դերերի մեջ, որպեսզի դրանք ձանձրալի չլինեն և նրանցից վերցնեն որքան հնարավոր է շատ բնորոշ բաներ, նույնիսկ հագուստ հագնելու ձևը[27][28]։ Ամերիկացի դերասանը հնարավորություն ունեցավ կերպավորելու բաց գիտակցությամբ կերպարի, սակայն լիովին չէր ճշտում պատմության իրական լինելը։ Նա ասել էր, որ հավատում է Ուորեններին, որոնք ջանքեր չէին խնայում մարդկանց օգնելու համար։
  • Լիլի Թեյլոր՝ Քերոլին Փերոն։ Դերասանուհին շատ թերահավատորեն էր մոտենում ուրվականների հետ կապված պատմություններին, ներառյալ այն դեպքերը, որոնք իրական կյանքում ապրել է իր հերոսուհին[29]։ Պարզվեց, որ Լիլին սարսափի սիրահար է, և իր սիրած ֆիլմերն են դասական «Էկզորսիստը» և «Ռոզմարիի երեխան»
  • Ռոն Լինվինգսթոն՝ Ռոջեր Փերոն։
  • Շենլի Քասվել՝ Անդրեա Փերոն
  • Հեյլի ՄաքՖերլանդ՝ Նենսի Փերոն
  • Ջոե Քինգ՝ Քրիստին Փերոն
  • Մաքենզի Ֆոյ՝ Սինդի Փերոն
  • Շենոն Կուկ՝ Դրյու Թոմաս
  • Կայլա Դեվեր՝ Էյփրիլ Փերոն
  • Ջոն Բրոթերթոն՝ Բրեդ Համիլթոն
  • Սթերլինգ Ջերինս՝ Ջուդի Ուորեն
  • Մարիոն Գեյոթ՝ Ջորջիանա Մորան
  • Սթիվ Կուլտեր՝ քահանա Գորդոն
  • Ժոզեֆ Բիշարա՝ Բեթշաբա Շերման
  • Մորգաննա Մեյ՝ Դեբբի
  • Էմի Թիփթոն՝ Կամիլա
  • Քրիստոֆ Վեյլոն՝ Մորիս
  • Լորեյն Ուորեն (կամեո)՝ կին հանդիսատես։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի պաշտոնական տարբերանշան

Զարգացումը սկսեց 20 տարի առաջ, երբ Էդ Ուորենը պրոդյուսեր Թոնի ԴեՌոսա-Գրանդին ներկայացրեց Լորեյնի բնօրինակ հարցազրույցը Քերոլին Փերոնի հետ[30]։ ԴեՌոսա-Գրանդը ձայնագրություն արեց, որտեղ Ուորենը հետ էր տալիս իրենց հետագա զրույցի երիզը։ Ժապավենի վերջում Ուորենն ասում է ԴեՌոսա-Գրանդին․ «Եթե մենք չկարողանանք այն մտցնել ֆիլմում, ապա չգիտեմ, թե ինչ կարելի է անել»։ Այնուհետև պրոդյուսերը Էդի համար նկարագրեց ֆիլմի իր պատկերացումները[31]։

ԴեՌոսա-Գրանդը գրեց բնօրինակ սցենարը և նախագիծն անվանեց «Անեծքը»[32]։ Մոտակա տասնչորս տարվա ընթացքում նա փորձում էր ֆիլմը ստեղծել առանց որևէ հաջողության։ Նա պայմանագիր կնքեց «Ուրվականները Կոնեկտիկուտում» ֆիլմի ստեղծման անձնակազմի՝ Gold Circle Films ընկերության հետ, սակայն վերջնական պայմանավորվածություն չեղավ, և ծրագիրը մնաց[33]։

ԴեՌոսա-Գրանդը միացավ պրոդյուսեր Փիթեր Սաֆրանին և եղբայր-գրողներ Չեդ և Քերի Հեյսերին, ովքեր ավարտեցին սցենարը[32]։ Օգտագործելով ԴեՌոսա-Գրանդի մշակումները և Էդ Ուորենի երիզը՝ Հեյս եղբայները փոխեցին պատմության տեսանկյունը Փերոնների ընտանիքից դեպի Ուորեններինը։ Եղբայրները բազմիցս հեռախոսով հարցազրույցներ են վերցրել Լորեյն Ուորենից, որպեսզի իմանան մանրամասները[34]։ 2009 թվականի կեսերին սեփականության իրավունքը դարձավ վեց կինոընկերությունների կռվախնձորը, որը վերջում բաժին հասավ Summit Entertainment-ին[35]։ Այնուամենայնիվ, ԴեՌոսա-Գրանդը և Summit-ը չկարողացան ֆիլմի սցենարի շուրջ գալ ընդհանուր հայտարարի, ինչը ավելի դրական ազդեցություն ունեցավ։ ԴեՌոսա-Գրանդը կրկին միացավ New Line Cinema-ին, որը բնօրինակ սցենարի պատերազմի ժամանակ դուրս էր մնացել, սակայն վերջին հաշվով հայտնվել էր իր ձեռքում։ 2009 թվական նոյեմբերի 11-ին, պայմանագիր կնքվեց ԴեՌոսա-Գրանդի Evergreen Media Group-ի և New Line-ի միջև[36]։

Նախարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երբ դուրս եկավ «Դավադիրը»-ը, և Ուորենների պատմությունը հաջողությամբ հասավ ինձ, ինձ ասացի․ «Օ՜, Աստված իմ, այն իրոք զիլ է»։ Բայց ես չէի ուզում ստեղծել պարզապես ուրվականի պատմություն կամ հերթական գերբնական ֆիլմ։ Մի բանը, որը ես չէի ուսումնասիրել, դա իրական փաստերի վրա հիմնված պատմության ներկայացնելն է՝ իրական կերպարներով և մարդկանցով։ Ահա այն գործոնները, որոնք բերեցին ինձ «Անեծք»-ի վրա»։

Ջեյմս Վանը բացատրում է «Անեծք»-ի ռեժիսոր դառնալու պատճառը[37]։

Նախարտադրությունը սկսեց 2011 թվականի սկզբին։ Հունիս ասվա առաջին օրերին լուրեր պտտվեցին, որ Ջեյմս Վանը բանակցությունների մեջ է գտնվում՝ դառնալու ֆիլմի ռեժիսորը[38]։ Ավելի ուշ, Warner Bros.-ը հաստատեց, որ ֆիլմը հիմնված է լինելու Էդ և Լորեյն Ուորենների շուրջը պտտվող պատմությունների վրա։ 2012 թվականի հունվարին, Վերա Ֆարմիգան և Պատրիկ Ուիլսոնը գլխավոր դերերով միացան դերասանական կազմին[39]։ Այդ ամսում, Ռոն Լիվինգստոնը և Լիլի Թեյլորը նույնպես հաստատվեցին ֆիլմի իրենց դերերում, որն այդ ժամանակ զարգանում էր «Ուորենների անհայտ փաստաթղթերի ծրագիր» աշխատանքային անունով[40]։ Վանի առաջարկով, ֆիլմի վերնագիրը ժամանակավորապես փոխվեց «Ուորենների փաստաթղթեր»-ի, սակայն, որոշ ժամանակ անց վերադարձավ «Անեծք»-ի[41][42]։

Իրենց դերերին նախապատրաստվելու համար, Ֆարմիգան և Ուիլսոնը ուղևորվեցին դեպի Կոնեկտիկուտ, Լորեյն Ուորենի հետ ժամանակ անցկացնելու համար[43], ով իր հերթին այցելեց արտադրության ընթացքում իրականացվող նկարահանումներին[44]։ Ուորենների տանը երեք օր անցկացրած ժամանակաշրջանում, երկու դերասաններն էլ ձեռք բերեցին այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավոր չէր իմանալ երկրորդական ուսումնասիրության արդյունքում։ Ուորեններին ուսումնասիրելուց Ֆարմիգան ասաց․ «Ես ուղղակի ցանկանում էի կուլ տալ նրա էությունը։ Ես ուզում էի տեսնել բոլոր դետալները։ Նա ունի այնպիսի խելագար ոճ։ Ես միայն ուզում էի տեսնել, թե ինչպես է նա հաղորդկացվում ձեռքերով, այդ ժեստերով, իր ժպիտով և ինչպես է շարժվում տարածության մեջ»[45]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի փետրվարի վերջին[46], տևեցին 38 օր[47] և հիմնականում տեղի ունեցան EUE/Screen Gems հեռուստաստուդիայում, ինչպես նաև Ուիլմինգթոն, Հյուսիսային Կարոլինայում[48]։ Որոշ տեսարաններ նկարվել են նաև Ուիլմինգթոնում Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (անգլ.՝ UNC-Wilmington), քանի որ 2012 թվականի մարտ ամսին ուսումնական հաստատության ողջ տարածքով գարնանային արձակուրդներն էին[49]։ UNC-Wilmington-ի կրոնագիտության դասախոս Դայանա Պասուլկան ծրագրի գլխավոր կրոնական խորհրդականն էր[50]։ Ապրիլի 20-ին Ուիլմինգթոնից ավարտելուց հետո, ֆիլմի հիմնական նկարահանումները տևեցին մինչև 2012 թվականի ապրիլի 26[51]։ Բոլոր տեսարանները նկարահանվել են ժամանակագրական հաջորդականությամբ[43]։

Հետարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հետարտադրական փուլում էր նույն տարվա օգոստոսին[52]։ Նկարահանումների 20-ից 30 րոպեն մոնտաժելիս կտրվել է առաջին տարբերակից, որը սկզբում տևում էր երկու ժամ[53]։ Դրական փորձնական նկարահանումներից հետո, ֆիլմի վերջնական մոնտաժը փակվեց 2012 թվականի դեկտեմբերին և սպասվեց ամռան պրեմիերային[54]։

Կոստյումների մասին հոգ տարավ Քրիստին Մ․ Բյուրկեն[55]։ Քանի որ ֆիլմի մեծ մասի գործողությունները տեղի են ունեցել տան ներսում, հագուստները և սանրվածքները ձեռք բերեցին եղանակային պայմաններին համապատասխան տեսք։ Բյուրկեն հագուստները ստեղծեց հիմնվելով և՛ Լորեյն Ուերենի նկարներում և համացանցում եղածների վրա։ Ըստ Ուորենների հագուստի մոդելավորողների, նրանց ոճը լիովին տարբերվում էր այդ ժամանակ եղած մոդայից, մինչդեռ Լիլի Թեյլորի ոճը ձևավորվում է ամբողջ ֆիլմի ընթացքում։ Եթե սկզբում նա հագնում էր ավելի կանացի, ծաղկավոր հագուստներ, ապա ֆիլմի գործողությունների զարգանալուն պես հրաժարվում է վառ գույներով շորերից, որն էլ ընդգծում էր նրա հոգեկան վիճակը։ Համալսարանի տարածքում տեղակայված 300 մարդկանց հագցրեցին այդ ժամանակաշրջանին բնորոշ հագուստներ։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անեծքը» ֆիլմի երաժշտության կոմպոզիտորն է Ժոզեֆ Բիշարան, ով նախկինում համագործակցել էր ռեժիսոր Վանի հետ՝ «Դավադիրը» (2011) ֆիլմի համար։ Իր ներգրավման մասին Բիշարան ասել է․ «Ջեյմսն ինձ «Անեծք»-ի մասին շուտ խնդրեց՝ մինչ ֆիլմը միավորվում էր։ Ստուդիան և պրոդյուսերները և «Դավադիր»-ի անձնակազմի մեծ մասը շատ աջակցող էին։ Նրանք թույլ էին տալիս կողքից մտնել նրան, ում ուզում ես»[56]։ Զարգացման գործողության ընթացքում, Բիշարան Վանից առաջարկ ստացավ նկարահանվելու ֆիլմում, որը նա նախկինում արել էր «Դավադիր»-ում։ «Մենք սկզբում խոսեցինք երաժշտությունից, հետո Վանը նշեց, որ միգուցե նա ցանկանում է, որպեսզի խաղամ դրանում եղած հերոսներից մեկին։ Սցենարը կարդալուց հետո պարզ դարձավ, որ դա Բեթբեշաբան է», ասաց Բիշարան[57]։ Իր նախկին ներդրման պատճառով, Բիշարան այս անգամ երաժշտություն ստեղծելու համար ստացավ ավելի երկար ժամանակ[58]։

Սաունդրեքի ալբոմը թողարկվեց La-La Land Records և WaterTower Music լեյբլերի ներքո, 2013 թվականի հուլիսի 16-ին։ Ի հավելումն Բիշարայի նյութերին, սաունդրեքերը ներառեցին կոմպոզիտոր Մարկ Այշեմի «Family Theme» վերնագրով երգը[59]։ Ավանգարդիստ երաժիշտ Դիամանդա Գալասը նույնպես ներնդրում ունեցավ Բիշարայի երաժշտությունում[60]՝ նախկինում ձայնագրված երաժշտության վրա կատարելով հում-վոկալային իմպրովիզացիա[56]։ Ֆիլմում հնչող մնացած երգերն են՝ Dead Man's Bones-ի «In the Room Where you Sleep»-ը, Բեթսի Բրայի «Sleep Walk»-ը, The Zombies-ի «Time of the Season»-ը և Բրեյքինգ Բենջամին-ի «Wish I May»-ը[61]։

The Conjuring
Ժոզեֆ Բիշարայի CD
ԹողարկվածՀուլիսի 16, 2013
ԺանրՖիլմի երաժշտություն
Տևողություն46:10
ԼեյբլLa-La Land Records
WaterTower Music
ՊրոդյուսերՓիթեր Սաֆրան
Ժոզեֆ Բիշարայի ալբոմների ժամանակագրություն
«Dark Skies»
(2013)
«The Conjuring»
(2013)
«Insidious: Chapter 2»
(2013)
# ԱնվանումՀեղինակ Տևողություն
1. «The Conjuring»    0:59
2. «Dead Birds»    0:33
3. «Clap Game»    5:21
4. «Witch Perch»    2:30
5. «Maurice»    0:56
6. «Touring Haunted Planes»    1:36
7. «Taped Occurrences»    1:58
8. «Black Bile»    1:04
9. «She Saw Something»    1:09
10. «Look What She Made Me Do»    0:34
11. «Sleepwalker»    1:33
12. «Wall Searching»    0:27
13. «Hanging Drop»    2:15
14. «Water Corpse Vision»    1:43
15. «You Look Very Pretty»    1:46
16. «Souls Pulled In»    1:46
17. «Witch Comes Through»    1:28
18. «Birds Pulled In»    1:15
19. «Murderous Offering»    0:58
20. «The Soaring Entities»    3:13
21. «Ritual Casting»    3:25
22. «Cellar Tone»    0:58
23. «Annabelle»    3:26
24. «Doll Box»    0:46
25. «Family Theme»    42:9
46:10
Ջեյմս Վանը 2013 թվականի WonderCon-ին ֆիլմի ցուցադրության ժամանակ

Առաջին գովազդային նկարները թողարկվեցին 2012 թվականի նոյեմբերին, որտեղ ներառված էր Ֆարմիգայի և Ուիլսոնի նկարը՝ Էդ և Լորեյն Ուորենների դերերում[62]։ Թիզեր թրեյլերը, որն առաջին անգամ ցուցադրվել էր 2012 թվականի New York Comic Con-ին, 2013 թվականի փետրվարից հասանելի եղավ համացանցում և այդպիսով սկսեցին ֆիլմի մարկետինգային ծրագրերը[63]։ Բացի դրանից, ֆիլմը ուժեղ կերպով գովազդվեց որպես «հիմնված իրական փաստերի վրա»։ Մի քանի շաբաթ գլխավորելով դուրս եկող ֆիլմերի աղյուսակը, թրեյլերները և հեռուստահոլովակները միասին նույնպես սկսեցին ցուցադրել Փերոնների կյանքի իրական պատմությունը[64][65]։ Դրան հաջորդեց «Սատանու ժամը» վերնագրով կարճամետրաժ ֆիլմը, որում Լորեյն Ուորենը գերբնական երևույթների այլ ուսումնասիրողների հետ բացատրում էին ֆիլմում տեղի ունեցող որոշ պարանորմալ իրադարձություններ[66]։

Warner Bros.-ը և New Line Cinema-ն «Անեծք»-ի պրեմիերան նշանակել էին 2013 թվականի սկզբին, սակայն փորձնական հանդիսատեսի տված դրական արձագանքից հետո որոշեցին հետաձգել մինչև ամառ[67]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը էկրաններին բարձրացավ հուլիսի 19-ին, իսկ Միացյալ Թագավորությունյում և Հնդկաստանում՝ օգոստոսի 2-ին[68][69]։ 2006 թվականի «Օմեն» ֆիլմի ժամանակներից, «Անեծքը» միակ սարսափն է, որը Միացյալ Նահանգներում դուրս եկավ հունիս-հուլիս ամիսներին[70]։ Թրեյլերը և ֆիլմի մի հատված ցուցադրվեցին 2012 թվականի 2012 New York Comic Con-ի շրջանակներում[71][72]։ 2013 թվականի մարտին, Կինոընկերությունների ամերիկյան ընկերությունը (անգլ.՝ Motion Picture Association of America (MPAA)) ֆիլմին տվեց «R» վարկանիշ, ինչը Վանը նկարագրեց «չափիս շատ հասուն»[44]։ «Երբ մենք այն ուղարկեցինք MPAA, նրանք մեզ տվեցին «R» վարկանիշ», ասաց պրոդյուսեր Ուոլթեր Համադան։ «Երբ մենք հարցրեցինք՝ ինչու, նրանց ուղղակի պատասխանեցին․ «Այն այնքան սարսափելի է, Դրանում չկան այնպիսի տեսարաններ, որոնք հանելու դեպքում կստանայիք «PG-13»[73]։

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի հունիսի 6-ին, «Նոկտյուրն։ Ֆանտաստիկ ֆիլմի համաշխարհային փառատոն Մադրիդում»-ի առաջին թողարկման փակման գիշերվա ընթացքում[74]։ Դրան հետևեցին ֆիլմի երկու ցուցադրությունները հունիսի 21-ի Լոս Անջելեսի ֆիլմի փառատոնին, որը նաև ուղեկցվում էր երկրպագուների կողմից հարցերով՝ ռեժիսոր Ջեյմս Վանի հետ[75]։ Կարմիր գորգի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի հուլիսի 15-ին, Լոս Անջելեսի Cinerama Dome կինոթատրոնում[76][77]։

Տնային թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 22-ին «Անեծքը» Warner Bros. Home Entertainment-ի կողմից թողարկվեց DVD և Blu-ray ձևաչափերով[78]։

Դատական գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմա Սատքլիֆը և Ջերալդ Հելֆրիչը՝ այն տան տերերը, որտեղ ընթացան ֆիլմի հիմնական գործողությունները, դատի տվեցին Ջեյմս Վանին, Warner Bros.-ին և մյուս պրոդյուսերներին, որ նկարահանումների ընթացքում մշտապես ավերվել է իրենց ունեցվածքը։ «Entertainment Weekly»-ի ստացած փաստաթղթերում տանտերերը հաստատում են տարբեր ներխուժումներ և փաստում, որ գտել են սատանայական պաշտամունքի տարբեր իրեր։ Դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ ներկայիս տերերը տունը գնել էին 1987 թվականին և «խաղաղության մեջ» էին ապրում մինչ 2012 թվականը։ Երկու տերերն էլ ձգտեցին վնասի փոխհատուցմանը։ Երբ այս ամենի մասին հարց տրվեց կինոընկերությանը, Warner Bros.-ը հրաժարվեց հրապարակայնորեն մեկնաբանել[79]։

«Անեծքը» Հյուսիսային Ամերիկայում հավաքեց 137.4 միլիոն դոլար, իսկ մյուս երկրներում՝ 180.6 միլիոն դոլար։ Ֆիլմի համաշխարհային հասույթը կազմեց 318 միլիոն դոլար, մինչդեռ բյուջեն կազմում էր ընդամենը 20 միլիոն դոլար[80]։

Հյուսիսային Ամերիկայում, ֆիլմի բացումը եղավ 2013 թվականի հուլիսի 19-ին՝ «Ռեդ 2», «Տուռբո» և «Դեպարտամենտ «Հանգիր խաղաղությամբ»» կինոնկարների հետ։ Ծրագրված էր առաջին ուիքենդի ընթացքում ցուցադրվելով 2,903 կինոթատրոններում հավաքել $30–$35 միլիոն[81][82][83]։ Իր հինգշբաթի գիշերվա ցուցադրությունից ֆիլմը ստացավ $3.3 միլիոն[84] և $17 միլիոն՝ առաջին օրում, գրանցելով ավելի լավ ցուցանիշ, քան «Մաքրումը» մեկ ամիս առաջ[85]։ Իր առաջին ուիքենդին, ֆիլմի շահույթը հասավ $41.9 միլիոնի, ինչով այն զբաղեցրեց առաջին հորիզոնականը և կոտրեց «Մաքրում»-ի ռեկորդը, որպես «R» վարկանիշով բացմանն ամենաշատ շահույթ ստացած սարսափ ֆիլմ[86]։ Մինչ բոլոր սարսափ ֆիլմերի շահույթներն նվազագույնը 50%-ով ընկնում են երկրորդ ուիքենդի ընթացքում, «Անեծք»-ինն ընկավ միայն 47%-ով և կազմեց $22.2 միլիոն, իջնելով երկրորդ հորիզոնական և զիջելով նոր դուրս եկած «Կուղխը» կինոնկարին[87]։ Կինոէկրաններին բարձրանալուց հետո, ֆիլմը անվանվեց շահութային հիթ, որովհետև ձեռք բերած գումարը տասնհինգ անգամ գերազանցեց բյուջեին՝ կազմելով $318 միլիոն[80]։ Հաշվարկելով և հանելով արտադրական ու գովազդային ծախսերը, Deadline.com կայքը, ֆիլմի մաքուր շահույթը գնահատեց $161.7 միլիոն[88]։

Հյուսիսային Ամերիկայից դուրս, ֆիլմի շահույթը կազմեց $180.6 միլիոն[80]։ Ավստրալիայում, իր առաջին ուիքենդին շահեց $1.8 միլիոն, աղյուսակում զբաղեցնելով երրորդ տեղը՝ ետ մնալով միայն «Ավյուն»-ից և «Սա ավարտն է»[89]։ Ավստրալիայում ողջ հասույթը կազմեց $8.2 միլիոն[90]։ Միացյալ Թագավորությունում, ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ օգոստոսի 6-ին՝ «Սմուրֆիկները 2»-ի հետ։ Առաջին ուիքենդին հավաքեց £2.6 միլիոն ($3.3 միլիոն)[91], իսկ ողջ շահույթը կազմեց $16.2 միլիոն[90]։ Ամենամեծ համաշխարհային պրեմիերան կատարվեց Մեքսիկայում՝, որտեղ օգոստոսի 23-ին զբաղեցնելով առաջին հորիզոնականը, հավաքեց $18.9 միլիոն[90]։

Քննադատական կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյո՞ք ուրվականներով տունը դեռ կարող է սարսափելի լինել։ Այն ամերիկյան կինեմատոգրաֆիայում անակնկալ, ամառային հիթ է, որն արեց ավելին, քան որևէ բլոկբասթեր, որոնց հետ այն համեմատվում է, ինչը անհավանական երաշխիք է։
- 4/5 stars Քրիս Թուկի, «Daily Mail»[92]

«Անեծքը» քննադատների կողմից հիմնականում ստացավ դրական գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմեց 86%, հիմնվելով 201 կարծիքի վրա, իսկ միջին գնահատականը կազմեց 7.2/10։ Կայքի ակնարկն այսպիսին է․ «Լավ մշակված և ուրախալիորեն սարսափելի «Անեծքը» խորացնում է վախը հին-դպրոցական արդյունավետ շարքի անհանգստության միջոցով»[93]։ Metacritic-ը կինոնկարին 100-ից տվեց 68 միջին գնահատական, հիմնվելով 35 «հիմնականում դրական »կարծիքների վրա[94]։ CinemaScore-ը նշեց, որ հանդիսատեսը ֆիլմին տվեց «A-» գնահատական՝ A-ից F գնահատման աստիճանով[95]։

Լոս Անջելեսի ֆիլմի փառատոնից հետո «The Hollywood Reporter»-ին տված իր հարցազրույցում, Շերի Լինդենն ասաց․ «Օգտագործելով նվազագույն քանակով վիզուալ էֆեկտներ, այն ուժեղ է իր համակրելի կատարումներով և չնչին քանակությամբ դիզայնի աշխատանքով»[60]։ «Variety» ամսագրի Ջասթին Չենգը ֆիլմին տվեց դրական կարծիք, այն անվանելով «սենսացիոնալ զվարճացնող օլդ-սքուլ սարսափ և ամենախելացի, ներքին մասով ամենաէֆեկտիվ թրիլերներից մեկը»[96][97]։ «Entertainment Weekly»-ի Քրիս Նաշավատին ֆիլմին տվեց «A-» գնահատական, նշելով «համապատասխան տրամադրությամբ և հնչողության ձայնային էֆեկտները, որոնք երբեք էժանագին չեն զգացվում»[98]։

Չնայած, որոշ քննադատներ բացասականորեն արտահայտվեցին ֆիլմի վերաբերյալ, նշելով որոշ նմանություններ «Էքզորսիստ» և «Պոլտերգեյսթ» կինոնկարների հետ[99][100]։ «Indiewire»-ի Էրիկ Քոն այն բացատրեց․ «Ուորենները պետք է իմանան ինչպես վաճառել սատանայական տիրումները, սակայն «Անեծքը» տառապում է զավթման տարբեր ուժերից»[101][102]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակաբաշխություն Անվանակարգ Ստացող/աշխատանք Արդյունք
Կայսրություն մրցանակաբաշխություն[103] Լավագույն սարսափ ֆիլմ Հաղթանակ
Սատուրն մրցանակաբաշխություն[104] Լավագույն սարսափ ֆիլմ Հաղթանակ
Քննադատների ընտրություն մրցանակաբաշխություն[105] Լավագույն գիտաֆանտաստիկ/սարսափ ֆիլմ Առաջադրված
Դենվերի ֆիլմի քննադատների ընկերության մրցանակաբաշխություն[106] Լավագույն գիտաֆանտաստիկ/սարսափ ֆիլմ Առաջադրված
Հյուսիսային Կարոլինայի ֆիլմի քննադատների ընկերությունն Նավաստու ոտնաթաթ մրցանակ Առաջադրված
Ֆանգորիա մրցանակաբաշխություն[107] Լավագույն լայն թողարկում ֆիլմ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լիլի Թեյլոր Հաղթանակ
Վախի չափից մրցանակաբաշխություն[108] Լավագույն սարսափ ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ջեյմս Վան Հաղթանակ
Լավագույն սցենար Չեդ Հեյս և Քերի Հեյս Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Ջոն Լեոնետտի Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Կիրկ Մորրի Առաջադրված
Լավագույն սաունդթրեք Ժոզեֆ Բիշարա Առաջադրված
Լավագույն դիմահարդարում Առաջադրված
Լավագույն հատուկ էֆեկտներ Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
Լավագույն դերասան Պատրիկ Ուիլսոն Առաջադրված
Լավագույն դերասանուհի Վերա Ֆարմիգա Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ռոն Լիվինգստոն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լիլի Թեյլոր Հաղթանակ
Հոլիվուդ ֆիլմ կինոփառատոն[109] Հոլիվուդ ֆիլմ մրցանակ Առաջադրված
CinEuphoria Awards Լավագույն հատուկ էֆեկտներ (ձայնային կամ վիզուալ) Առաջադրված
IGN ամառային ֆիլմ մրցանակաբաշխություն[110] Լավագույն սարսափ ֆիլմ Հաղթանակ
MTV ֆիլմի մրցանակաբաշխություն[111] Լավագույն սարսափելի ներկայացում Վերա Ֆարմիգա Առաջադրված
Մարդկանց ընտրություն մրցանակաբաշխություն[112] Սիրելի սարսափ ֆիլմ Առաջադրված
Key Art Awards Լավագույն թրեյլեր New Line Cinema 3-րդ հորիզոնական
3-րդ հորիզոնական
Լավագույն ձայնային/վիզուալ տեխնիկա 3-րդ հորիզոնական
3-րդ հորիզոնական
Ոսկե Թրեյլեր մրցանակաբաշխություն[113] Լավագույն սարսափ Հաղթանակ
Լավագույն սարսափ հեռուստահոլովակ Հաղթանակ
Հեռւոստահոլովակի ընթացքում լավագույն ձայն Առաջադրված
Օնլայն ֆիլմի և հեռուստատեսության ընկերության մրցանակաբաշխություն[114] Վերնագրի լավագույն հետևանք Հաղթանակ
Golden Schmoes Awards[115] Տարվա լավագույն սարսափ Հաղթանակ
Տարվա ամենամեծ անակնկալ Առաջադրված

2013 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ New Line Cinema-ն արդեն զարգացնում է սիկվելը[116]։ Ե՛վ Ֆարմիգան, և՛ Ուիլսոնը համաձայնություն ստորագրեցին՝ հաջորդ ֆիլմում կրկին մարմնավորելու իրենց նախկին դերերը[117]։ «Անեծքը 2»-ը պլանավորված էր թողարկվելու 2015 թվականի հոկտեմբերի 23-ին[118], սակայն 2014 թվականի հոկտեմբերին, Warner Bros.-ը հետաձգեց պրեմիերան 2016 թվականի անհայտ ամսաթիվ[119]։ Հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Ջեյմս Վանը կվերադառնա՝ զբաղեցնելու սիկվելի ռեժիսորի պաշտոնը[120]։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին, ֆիլմի թողարկումը ծրագրվեց լինել 2016 թվականի հունիսի 10-ին[121]։ Սիկվելի սցենարը գրված Էրիկ Հեյսերերի կողմից, այնուհետև կրկին գրեց Դևիդ Լեսլիե Ջոնսոնը[122]։ Ֆիլմը պատմում է 1977-ից 1979 թվականներին Լոնդոնում տեղի ունեցած Էնֆիլդի պոլտերգեսյթի մասին[123] Հիմնական նկարահաումները սկսեցին 2015 թվականի սեպտեմբերին, Լոս Անջելեսում և ավարտվեցին նույն վայրում՝ դեկտեմբեր ամսին[124]։

Հնարավոր երրորդ ֆիլմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտենցիալ երրորդ ֆիլմ մասին ռեժիսոր Ջեյմս Վանը նշել է․ «Կարող են լիներ շատ «Անեծքներ», որովհետև Ուորեններն ունեն այնքան շատ պատմություններ»։ Սցենարիստներ Չեդ և Քերի Հեյսերը նույնպես հետաքրքրություն ցուցաբերեցին աշխատելու հերթական սիկվելի պատմության վրա[125]։ Այնուամենայնիվ, Վանը նշեց, որ հնարավոր է չկարողանա կրկին հանդես գալ որպես ռեժիսոր, քանի որ կան պլանավորած այլ ծրագեր[126]։ Նա հայտնեց Collider.com-ին․ «Իմ կարծիքով մենք բավականին հաջողակ են երրորդ գլուխն ունենալու համար։ Կան որոշ ֆիլմմեյքերներ, որոնք կցանկանան շարունակել Անեծքի աշխարհը»[127]։ Վանը նաև նշեց, որ եթե ստեղծվի երրորդ ֆիլմը, դրա գործողությունները տեղի կունենան 1980-ական թվականներին[128]։

Սպին-օֆֆ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աննաբելլ» ֆիլմաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննաբելլ

Սպին-օֆֆ գիլմ «Աննաբելլ»-ը նկարահանվել է «Անեծք»-ի օպերատոր Ջոն Լեոնետտիի և և պրոդյուսեր Վանի կողմից, որի արտադրությունը սկսել էր 2014 թվականի հունվարի վերջին Լոս Անջելեսում[129]։ Ֆիլմը թողարկվեց 2014 թվականի հոկտեմբերի 3-ին և չնայած կոմերցիոն հաջողությանը՝ ստացավ բացասական գնահատականներ[118]։ Ըստ շատ քննադատների, «Աննաբելլը» ցածրորակ ֆիլմ է՝ համեմատած «Անեծք»-ի[130]։

Աննաբելլ 2

«Աննաբելլ 2» սիկվելը գտնվում է նախարտադրական փուլում, իսկ պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի մայիսի 19-ին[131]։ Գլխավոր դերերում են Ստեֆանի Սիգմանը, Միրանդա Օտտոն և Տալիթա Բեյթմանը, իսկ ռեժիսորն է Դևիդ Սենդբերգը[132]։ Հիմնական նկարահանումները սկսեցին Լոս Անջելեում 2016 թվականի հունիսին։

2016 թվականի հունիսի 16-ին հայտարարվեց, որ նկարահանվելու է «Միանձնուհին» սիպ-օֆֆ ֆիլմը, որը պատմում է «Անեծքը 2»-ի Վալակ սատանայական միանձնուհու մասին։ Սցենարի վրա է աշխատում Ջոնսոնը, Վանը և Սաֆրանն էլ կլինեն պրոդյուսերները[133]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.ew.com/article/2013/08/01/conjuring-movie
  2. http://fdb.pl/film/403875-obecnosc
  3. http://www.nytimes.com/2013/07/19/movies/the-conjuring-puts-lili-taylor-in-a-haunted-house.html?_r=0
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 The Conjuring — 2013.
  5. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. Internet Movie Database — 1990.
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. http://www.filmstarts.de/kritiken/203607.html
  9. 9,0 9,1 http://www.bbfc.co.uk/releases/conjuring
  10. http://www.imdb.com/title/tt1457767/
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.metacritic.com/movie/the-conjuring
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 http://www.imdb.com/title/tt1457767/fullcredits?ref_=ttspec_ql_1
  13. 13,0 13,1 http://www.telerama.fr/cinema/films/conjuring-les-dossiers-warren,440731.php
  14. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=203607.html
  15. 15,0 15,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  16. 16,0 16,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=conjuring.htm
  17. Ալեքսանդր, Բրայան (2013 թ․ հուլիսի 22). ««Անեծքի» ետևում եղած «իրական» պատմությունը». USA Today.
  18. «Vera Farming Spies Spirits In First The Conjuring Photos». Cinema Blend. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  19. 19,0 19,1 19,2 Բրայան Ալեքսանդր (22 luglio 2013). «The 'true' story behind 'The Conjuring'» (անգլերեն). Վերցված է 22 ottobre 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  20. HistoryVsHollywood.com (ed.). «The Conjuring True Story - Real Bathsheba Witch, Real Perron Family» (անգլերեն). Վերցված է 22 ottobre 2013-ին.
  21. Eric Eisenberg (6 febbraio 2012). «Twilight And Dark Knight Rises Actresses Join James Wan's The Warren Files» (անգլերեն). Վերցված է 22 ottobre 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  22. Brian Gallagher (20 gennaio 2012). «Vera Farmiga and Patrick Wilson Join The Conjuring» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  23. Brian Gallagher (24 gennaio 2012). «Ron Livingston and Lili Taylor Join The Conjuring» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  24. Steven Davies (9 febbraio 2012). «'The Warren Files' Scares Up Shanley Caswell and Hayley McFarland» (անգլերեն). Վերցված է 22 ottobre 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  25. «Հարցեր երկրպագուների կողմից «Անեծքի» աստղ Վերա Ֆարմիգայի հետ» (անգլերեն). 5 agosto 2013. Վերցված է 22 ottobre 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  26. Mark Deming (20 luglio 2013). «Vera Farmiga Tells How 'The Conjuring' Is Still Keeping Her Up at Night» (անգլերեն). Վերցված է 29 agosto 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  27. 27,0 27,1 27,2 Steve 'Frosty' Weintraub (18 luglio 2013). «Վերա Ֆարմիգան և գերբնական երևույթների հետազոտող Լորեյն Ուորենը խոսում են «Անեծքի», սատանու ինքնության, նրանց հարաբերությունների և այլնի մասին» (անգլերեն). Վերցված է 29 agosto 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  28. Դեյվ Թրամբոր (26 giugno 2013). «Պատրիկ Ուիլսոնը խոսում է «Անեծքի», Ջեյմս Վանի հետ աշխատելու, Ուորեններին բնորոշ կողմերի, հնարավոր ֆիլմաշարի, Լորեյն Ուորենի հետ հանդիպման և սկեպտիսիզմի մասին» (անգլերեն). Վերցված է 29 agosto 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  29. Dave Trumbore (26 giugno 2013). «Լիլի Թեյլորը խոսում է «Անեծքի», կերպարի մեջ մտնելու, իր տիրման տեսարանների, իր դուստրերին վախեցնելու և սիրելի սարսափ ֆիլմերի մասին» (անգլերեն). Վերցված է 29 agosto 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  30. Նեմիրոֆ, Փերրի (2013 թ․ հունիսի 26). «From the Set: A Report from Our Trip to The Conjuring». Shock Till You Drop. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  31. «Evergreen Media Group homepage». Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  32. 32,0 32,1 Անդրեևա, Նելլի (2013 թ․ հունիսի 21). «Ի՞նչ կա վերնագրում։ 'The Conjuring' Producer And New Line In Dispute Over TV Rights». Deadline.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  33. Սմիթ, Մայքլ (2013 թ․ հուլիսի 20). «Ջեյմս Վանը ցանկանու՞մ է նկարել «Կխարդանքի» րիմեյքը». Guardian Liberty Voice. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  34. Թրամբոր, Դեյվ (2013 թ․ հունիսի 29). «Սցենարիստներ Չեդ և Քերի Հեյսերը խոսում են «Անեծքի», ֆիլմի տեսանկյան գտնելու, իրական կյանքում պատահած գերբնական երևույթների և սարսափի հրապուրանքի մասին». Collider.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  35. Ֆլեմինգ, Մայքլ (2009 թ․ հունիսի 16). «Summit possesses 'The Conjuring'». Variety. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  36. Gardner, Eriq (2013 թ․ հունիսի 25). «New Line Claims 'Conjuring' Partner Committed Trademark Fraud». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  37. Քոլլիս, Քլարկ (2013 թ․ հունիսի 20). «Ռեժիսոր Ջեյմս Վանը խոսում է «Անեծք»-ի, «Աստրալ 2»-ի մասին և հաստատում որ կտեսնենք «Ֆորսաժ» ֆիլմ ավելի շատ սպոյլերներ». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  38. «Ջեյմս Վանը կարող է ներկայացնել «Անեծքը»». Dread Central. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  39. Կրոլլ, Ջասթին (2012 թ․ հունվարի 20). «Ֆարմիգա և Ուիլսոնը կանչվեցին «Անեծք»-ի համար». Variety. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  40. «Ռոն Լիվինգստոնը և Լիլի Թեյլորը Ջեյմս Վանի «Անեծքը» ֆիլմում կվախեցնեն իրենց դերերով». Cinema Blend. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  41. «Ջեյմս վանի «Անեծքը» անվանափոխվեց «Ուորենների փաստաթղթեր»-ի». Bloody Disgusting. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  42. Թյուրեք, Ռայան (2013 թ․ մարտի 31). «WonderCon Interview: We Talk to James Wan About The Conjuring». Shock Till You Drop. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  43. 43,0 43,1 Թրամբոր, Դեյվ (2013 թ․ հունիսի 26). «30 բաներ, որոնք կարելի է իմանալ Ջեյմս Վանի «Անեծքը» ֆիլմի նկարահանումներին մեր այցից, Վերա Ֆարմիգայի, Պատրիկ Ուիլսոնի, Ռոն Լիվինգստոնի և Լիլի Թեյլորի հետ միասին». Collider.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  44. 44,0 44,1 Քևին Դեյ, Պատրիկ (2013 թ․ ապրիլի 3). «'The Conjuring': Director James Wan channels real-life scares». Լոս Անջելես Թայմս. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  45. Վեինթրոբ, Սթիվ (2013 թ․ հուլիսի 17). «Վերա Ֆամիգան և պարանորմալ երևույների ուսումնասիրող Լորեյն ուորենը խոսում են «Անեծք»-ի, սատանու էության, նրանց հարաբերությունների և այլնի մասին». Collider.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  46. Ֆոսս, Քեսսի. ««Ուորենների փաստաթղթեր»-ի նկարահանումները սկսեցին». Star-News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  47. Նեմիրոֆ, Փերրի (2013 թ․ հունիսի 26). «From the Set: The Conjuring Interview Highlights». Shock Till Your Drop. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  48. «Major New Line Cinema feature film 'The Conjuring' auditions in North Carolina». Feature Film Auditions. 2012 թ․ հունվարի 10. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  49. Թաքեր, Բրայան (2012 թ․ մարտի 19). «'The Warren Files' takes UNCW campus back in time». Star-News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  50. Ֆոսս, Քեսի (2012 թ․ հոկտեմբերի 10). «Plan Would be to Keep Local Film Crews Busy, Year Round». Star-News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  51. Ֆոսս, Քեսի (2012 թ․ ապրիլ). ««Ուորենների փասռաթղթեր»-ի դերասանական կազմը և աշխատակազմը նկարահանումներ են կատարում Ուիլմինգթոնի տարածքում». Star-News. Storify. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  52. «Yet Another Perspective On 'The Amityville Horror' To Be Explored». Bloody Disgusting. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  53. Վեինթրոբ, Սթիվ (2013 թ․ հուլիսի 18). «Ռեժիսոր Ջեյմս Վանը խոսում է «Անեծք»-ի, ջնջված տեսարանների, փորձնական նկարահանումների, «Ֆորսաժ 7»-ի և «Աստրալ 2»-ի մասին». Collider.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  54. Քուկ, Թոմի (2013 թ․ ապրիլի 6). «Գլխավոր պրոդյուսեր Ուոլթեր Համադան և Անդրեա Փերոնը խոսում են «Անեծք»-ի մասին». Collider.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  55. Internet Movie Database (ed.). «Full cast and crew for The Conjuring» (անգլերեն). Վերցված է 29 agosto 2013-ին.
  56. 56,0 56,1 Թոդդ, Մայք (2013 թ․ հուլիսի 19). «Film Music Friday: Joseph Bishara on The Conjuring». ASCAP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  57. Նելսոն, Քեն (2013 թ․ հուլիսի 18). «Interview With THE CONJURING's Jack-Of-All-Trades Joseph Bishara -Part 1». Geek Room. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  58. «Original Motion Picture Soundtrack to THE CONJURING Out 7/16». Broadway World. 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  59. «'The Conjuring' Soundtrack Details». Film Music Reporter. 2013 թ․ հունիսի 19. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  60. 60,0 60,1 Լինդեն, Շերի (2013 թ․ հունիսի 22). «The Conjuring: LAFF Review». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  61. «The Conjuring – Song Credits». Soundtrack.net. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  62. Collis, Clark (2012 թ․ նոյեմբերի 16). «'The Conjuring': First look at 'Insidious' director James Wan's new horror movie». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  63. Դոնլի, Բիլլի (2013 թ․ փետրվարի 27). «Put Your Hands Together For THE CONJURING's First Teaser Trailer!!». Ain't It Cool News. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  64. Ֆիշեր, Ռուսս (2013 թ․ հունիսի 27). «New 'The Conjuring' Trailer: The Real Family Speaks». Film. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  65. Shaw-Williams, H. (2013 թ․ հուլիս). «'The Conjuring' Trailer #3: The Real Perron Family Tell Their Story». Screen Rant. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  66. «The Devil's Hour Focus Of New 'The Conjuring' Featurette; Scare Prank Viral». Bloody Disgusting. 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  67. «James Wan's SUMMER Blockbuster 'The Conjuring' Testing Through The Roof!». Bloody Disgusting. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  68. «Conjuring cast reveal spooky set». The Belfast Telegraph. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  69. Մենոն, Սերենա (2013 թ․ հուլիսի 30). «Ես վախենաում եմ սարափ ֆիլմերից․ Ջեյմս Վան». Hindustan Times. Mumbai, India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  70. Գրեյսեր, Մարկ (2012 թ․ հոկտեմբերի 14). «'Conjuring' test screenings scare up B.O. potential». Variety. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  71. «The Conjuring Reveals Spooky Trailer and Scene, And James Wan Talks Horror As Therapy». Cinema Blend. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  72. Ստահլեր, Քելսի (2013 թ․ հոկտեմբերի 15). ««Անեծքը» կարող է լինել Ջեյմս Վանի ամենասարսափելի ֆիլմը». Hollywood.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  73. «MPAA-ն ասաց, որ «Անեծքը» չափից շատ սարսափելի է». Worst Previews. 2013 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  74. «The Conjuring – Nocturna». Nocturna Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  75. ՄաքՆերի, Դեյվ (2013 թ․ հունիսի 10). «James Wan's 'Conjuring' to Debut at L.A. Film Festival». Variety. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  76. «REMINDER/ Save the Date: Premiere of THE CONJURING Monday, July 15». The Wall Street Journal. 2013 թ․ հուլիսի 15. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  77. ՄաքՆերի, Դեյվ (2013 թ․ հուլիսի 16). «James Wan Takes a Break from 'Fast 7' to Attend 'The Conjuring' Premiere». Variety. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  78. «The Conjuring Blu-ray». Blu-ray.com. 2013 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  79. Թեթելլ, Օլիվեր (2015 թ․ հոկտեմբերի 5). «Owners of The Conjuring house sue Warner Bros. over trespassing fans». Entertainment Weekly.
  80. 80,0 80,1 80,2 «Անեծքը (2013)». Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  81. Քոֆման, Էմի (2013 թ․ հուլիսի 18). «'The Conjuring' to scare off pricey 'R.I.P.D.' on crowded weekend». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  82. Սաբերս, Ռեյ (2013 թ․ հուլիսի 18). «Forecast: 'Conjuring' Should Scare Off 'Turbo,' 'Red 2,' 'R.I.P.D.'». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  83. Սմիթ, Գրեյդի (2013 թ․ հուլիսի 18). «INSIDE MOVIES Box office preview: 'The Conjuring' could race past 'Turbo' this weekend». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  84. ՄաքՔլինթոք, Պամելա (2013 թ․ հուլիսի 19). «Box Office Report: 'The Conjuring' Scares Up $3.3 Million Thursday Night». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  85. Մենդելսոն, Սքոթ (2013 թ․ հուլիսի 20). «Friday Box Office: 'The Conjuring' Scares Up Huge $17 Million». Ֆորբս. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  86. Սաբերս, Ռեյ (2013 թ․ հուլիսի 21). «Weekend Report: 'Conjuring' Haunts First With Record Opening». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  87. Subers, Ray (2013 թ․ հուլիսի 28). «Weekend Report: 'Wolverine' Bleeds, But Still Easily Leads». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  88. Ֆլեմինգ կրտսեր, Մայք (2014 թ․ մարտի 21). «2013 Most Valuable Blockbuster Tournament Tip-Off – #1 'Iron Man 3' Vs. #16 'The Conjuring'; #8 'Gravity' Vs. #9 'Man Of Steel'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  89. Հարիս, Ջեմի (2013 թ․ հուլիսի 23). «'The Heat' holds Australian box office top slot – Top ten in full». Digital Spy. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  90. 90,0 90,1 90,2 «Անեծքը (2013) – Համաշխարհային շահույթի արդյունքներ». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  91. Գանթ, Չարլզ (2013 թ․ օգոստոսի 7). «The Smurfs 2 struggles to resist the power of The Conjuring». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  92. Chris Tookey (1º agosto 2013). «The Conjuring: Watch this and you'll never play hide and seek again!» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 29 agosto 2013-ին.
  93. «Անեծքը (2013)». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  94. ««Անեծքի» կարծիքները». Metacritic. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  95. Finke, Nikki (2013 թ․ հուլիսի 19). «#1 'The Conjuring' Scares Up $40M Weekend & Rare 'A' CinemaScore, Other New Films Soft Or Sinking: 'Red 2', 'Turbo', 'R.I.P.D.'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  96. Չենգ, Ջասթին (2013 թ․ հունիսի 22). «Ֆիլմի կարծիք․ «Անեծքը»». Variety. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  97. Դյուրալդ, Ալոնսո (2013 թ․ հունիսի 22). «'The Conjuring' Review: No, Seriously, Do NOT Go in the Basement». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  98. Նաշավատին, Քրիս (2013 թ․ հուլիսի 17). ««Անեծքը» ֆիլմի կարծիք». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  99. Փեիս, Մեթ (2013 թ․ հուլիսի 15). ««Անեծք»-ի կարծիք։ Takes the super out of supernatural». RedEye. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  100. Նոմայեր, Ջո (2013 թ․ հուլիսի 17). ««Անեծքը» ֆիլմի կարծիք». New York Daily News. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  101. Քոն, Էրիկ (2013 թ․ հուլիսի 17). «Review: James Wan's 'The Conjuring' Is Filled With Scares, But What's the Point?». Indiewire. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  102. «"The Conjuring": Right-wing, woman-hating and really scary». Salon. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  103. Ուայթ, Ջեյմս (2014 թ․ մարտի 31). «Jameson Empire Awards 2014: The Winners». Empire.
  104. Հենոն, Բլեյք (2014 թ․ հունիսի 27). «Սատուրն մրցանակաբաշխություն։ 'Գրավիտացիա,' 'Երկաթե մարդը 3,' 'Նրանը,' 'Քայլող մահ' win big». Los Angeles Times.
  105. Գիկաս, Փիթեր (2013 թ․ դեկտեմբերի 16). «Critics' Choice Awards 2014: Complete List of Nominations». E! News.
  106. Մեգիդսոն, Ջոյի (2014 թ․ հունվարի 6). «Դենվերի ֆիլմի քննադատների ընկերությունը հայտնեց իր անվանակարգերը». AwardsCircuit.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  107. Գինգոլդ, Մայքլ (2014 թ․ մայիսի 29). «The 2014 FANGORIA Chainsaw Awards Results!». Fangoria. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  108. «The 2013 Fright Meter Awards Nominations Are In». SlasherStudios.com. 2013 թ․ դեկտեմբերի 21.
  109. Ֆեյնբերգ, Սքոթ (2013 թ․ հոկտեմբերի 11). «12 Blockbusters to Compete for Fan Vote at Hollywood Film Awards (Exclusive)». The Hollywood Reporter.
  110. «Best Horror Movie – IGN's Best of 2013». IGN. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  111. Նգ, Ֆիլիանա (2014 թ․ մարտի 6). «MTV Movie Awards Nominations Revealed». The Hollywood Reporter.
  112. Moraski, Lauren (2013 թ․ նոյեմբերի 6). «People's Choice Awards 2014 nominees announced». CBS News.
  113. «Warner Bros. and Universal Lead Nominees for Golden Trailer Awards». TheWrap. 2014 թ․ մայիսի 6.
  114. «18th Annual Film Awards (2013)». Online Film & Television Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  115. «Golden Schmoes Winners and Nominees (2013)». JoBlo.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  116. «New Line-ն արդեն զբաղվում է Ջեյմս Բանի «Անեծք»-ի սիկվելի վրա». FirstShowing.net. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  117. «[Comic-Con '13] Վերա ֆարմիգան և Պատրիկ Ուիլսոնը ստորագրել են «Անեծքը 2»-ի համար Sequel! #SDCC». Bloody Disgusting. 2013 թ․ հուլիսի 20. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  118. 118,0 118,1 «Warner Bros Scheduling Spree Continues With 'The Conjuring 2', 'Mean Moms', 2 Others». Deadline.com. 2014 թ․ փետրվարի 25. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  119. ««Անեծքը 2»-ը հետաձգվում է 2016 թվական». ComingSoon.net. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  120. Ֆլեմինգ կրտսեր, Մայք (2014 թ․ հոկտեմբերի 21). «Ջեյմս Վանը վերադառնում է New Line՝ նկարահանելու «Անեծքը 2»-ը». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  121. «The Conjuring 2 Set for June 10, 2016». ComingSoon.net. 2014 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  122. «Wan's "CONJURING 2" Scares Up Yet Another Scribe». Fangoria. 2014 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  123. Հեյնս, Բրիթ (2015 թ․ հունվարի 6). «'The Conjuring 2' Getting a Rewrite From 'The Walking Dead' and 'Orphan' Scribe». ScreenCrush. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  124. «Սկսեցին «Անեծքը 2»-ի նկարահանումները». ComingSoon.net. 2015 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  125. ՄաքՆերի, Դեյվ (2016 թ․ հունիսի 8). «'Conjuring 2' Director James Wan: 'There Could Be Many More Movies'». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  126. Քոլլիս, Քլարկ (2016 թ․ հունիսի 8). «Ջեյմս Վանը հնարավոր է չկարողանա նկարահանել «Անեծքը 3»-ը». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  127. Վեինթրոբ, Սթիվ (2016 թ․ հունիսի 11). «James Wan on 'The Conjuring 2,' Superheroes, and His Guilty Pleasure Movies». Collider.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  128. Tilly, Chris (2016 թ․ հունիսի 15). «James Wan Already Has an Idea For The Conjuring 3». IGN. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  129. Ռեյլի, Մարկ (2013 թ․ նոյեմբերի 8). «THE CONJURING Gets a Spin-Off Movie with ANNABELLE!». Schmoes Know. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  130. Գեթել, Օլիվեր (2014 թ․ հոկտեմբերի 3). «'Annabelle': Horror prequel scares up lackluster reviews». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  131. Հոլլ, Ջեյքոբ (2015 թ․ հոկտեմբերի 19). ««Աննաբելլ 2»-ն արդեն ճանապարհին է, ուստի վառեք ձեր տիկնիկների հավաքածուները». Film.
  132. Կրոլլ, Ջասթին (2016 թ․ հունիսի 22). ««Սպեկտր»-ի դերասանուհի Ստեֆանի Սիգմանը կխաղա «Աննաբել 2»-ի գլխավոր դերերից մեկը (ԲԱՑԱՌԻԿ)». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  133. Կիտ, Բորիս (2016 թ․ հունիսի 15). «'Conjuring 2' Spinoff 'The Nun' in the Works (Exclusive)». The Hollywood Reporter.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]