Jump to content

Ամեշա Սպենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամահրասպանդներ կամ Ամեշա Սպենտաներ, հայկական աղբյուրներում Համշասպանդներ կամ Միրասպանդներ՝ զրադաշտականության մեջ տարածված բարի էակներ, որոնք համարվում են Արամազդի վերակերպումները։ Թարգմանաբար ավեստերենից նշանակում է «սրբազան անմահներ»։

Յոթ աստվածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամահրասպանդները կոչվում են նաև հիմնական «յոթ աստվածություններ»։ Համաձայն Զրադաշտի ուսմունքի՝ աշխարհի արարման սկզբում Ահուրա Մազդան «Սուրբ Հոգու»՝ Սպենտա Մայնուի միջոցով ստեղծում է մյուս վեց՝ երկրորդական, ստորադաս «լուսարձակող» աստվածություններին, որոնց Զրադաշտը հանդիպում է իր առաջին տեսիլքում։ Զրադաշտի ուսմունքի հետագա ուսումնասիրությունները, թույլ են տալիս եզրակացնելու, որ «յոթ աստվածությունները», որոնք արարվել են Սպենտա Մայնուի «Սուրբ Հոգու» միջոցով ուղղակի կամ անուղղակի մաս են կազմում հենց Ահուրա Մազդաի ու հանդիսանում են նրա տարերքները։

Յասնաներից մեկում Զրադաշտը նաև տալիս է ստեղծված աստվածությունների անունները՝

  • Վոհու Մանահ - «Բարի Միտք»
  • Աշա Վահիշթա - Բարի առաքինություններ
  • Խշաթրա Վայրիա
  • Սպենտա Արմաիտի - Սրբազան հավատարմություն. (հայկական՝ հեթանոսական Սպանդարամետ Աստվածը)
  • Հաուրվաթաթ -Ամբողջականություն
  • Ամերաթաթ - Անմահություն

Aməša Spənta -ի բացատրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանվելով, որպես «սրբազան անմահները», այս նախդիր կոչումը կարող էր տեղ գտնել նաև զրադաշտության գլխավոր Աստծո՝ Ահուրա Մազդայի անվան հարևանությամբ ու սակայն հիմնականում կիրառվում էր հիմնական վեց «բարի» աստվածությունների անունների շարքում։ Իրենց հերթին «վեց աստվածությունները» կյանքի են կոչում ավելի ցածր՝ Աստվածների, որոնք կոչվում են Յազատներ։

Աստվածությունների հերթականությունը և գործառույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրադաշտականության մեջ հատուկ նշանակություն է տրվում կապին Աստվածների ու աստվածությունների միջև։ Յուրատեսակ իմաստային փոխկապակցվածություն կա այն Աստվածների միջև, ովքեր ստեղծվել են Ահուրա Մազդայի կողմի և նրանց, որոնք ստեղծվել են արդեն Ամահրասպանդակների կողմից՝ Յազատներ։

Զրադաշտականությունը, հայտնությամբ տրված իր ուսմունքի մեջ ռացիոնալիսատական կապ է պահպանում աստվածությունների գործառույթներում[1]

  • Խշաթրա Վայրիան - թարգմանաբար՝ «Ցանկալի իշխանություն» արարվելուց հետո դառնում է «քարե» երկնքի տիրակալը, որն իր զրոհով պաշտպանում է երկիրը։
  • Սպենտա Արմաիտին -, թարգմանաբար՝ «Սրբազան բարեպաշտություն», գտնվում էր Խշաթրա Վայրիայի ներքևում և հսկում ու պաշտպանում է արդեն երկիրը։
  • Հաուրվաթաթին - թարգմանաբար՝ «Ամբողջականություն», պատկանում է իշխանությունը ջրի ու ջրային մակերեսների նկատմամբ։
  • Ամերաթաթ - թարգմանաբար՝ «Անմահություն» իշխում էր բնության նկատմամբ։
  • Վոհու Մանահի - թարգմանաբար՝ «Բարի միտք», խորհրդանիշը հնազանդ կովն էր, որն իր հերթին իմաստավորում էր բարի արարչային սկիզբը։
  • Աշա Վահիշթայի հովանավորությամբ տակ էին գտնվում Արևն ու կրակը, որով և արարվել են մյուս բոլոր կենդանական աշխարհի ներկայացուցիչները։

Մարդն իր բանականությամբ և ընտրելու իրավունքով արարվել էր ու ենթարկվում էր զրադաշտականության գլխավոր Աստծուն՝ Ահուրա Մազդային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մերի Բոյս - Զրադաշտներ. հավատամք և ավանդույթներ, էջ 33