Jump to content

Ահուրա Մազդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահուրա Մազդան(աջից, բարձր թագով) թագադրում է Արդաշիր I-ին (ձախ կողմում է): Նաղշե Ռուստամ, մ.թ.ա.3-րդ դար։

Ահուրամազդան (ինչպես նաև Ահուրա-Մազդա) զրադաշտականության կրոնի գերագույն աստծո անունն է։ Ըստ կրոնական ավանդաբանության, նա ով ներկայանում է որպես Ահուրամազդա ստեղծել է երկինքը, երկիրը և մարդուն։ Բարու և չարի պայքարի մեջ Ահուրամազդան ներկայացնում է բարիությունը նա հավիտենական պայքարի մեջ է չար աստծո՝ Ահրիմանի հետ։ Ահուրամազդա բառի ծագումնաբանությունը ուսումնասիրված չէ և որպես կանոն ներկայացվում է որպես իրանական։ Իրանցիները իրենց հերթին չեն կարողանում տալ բառի ստուգաբանությունը, քանի որ այդ բառը կամ բառակապակցությունը ծագումնաբանական առումով կապված չէ Ֆարսի մշակույթի հետ։ Առաջին անգամ Ահուրա Մազդայի անունը գրավոր նյութերում ի հայտ է գալիս Աքեմենյան դարաշրջանում (մ.թ.ա. 550-330 թթ.) Բեհիսթունի արձանագրություններում։ Մինչև Արտաքսերքսես II-ը Ահուրա Մազդան միակ աստվածն էր, ապա սկսեց նրա պաշտամունքը ևս երկու աստվածներ Միհր՝ Միթրա և Զերվան։ Հայոց մշակույթի մեջ Ահուրամազդա անունը հայտնի է նաև որպես Որմիզդ, Հորմիզդ, Օրմիզդ, նոր պարսկերենում՝ Հորմոզ։

Սովորույթի համաձայն Արամազդ անունը բխեցվում է Ահուրամազդա անունից։ Որոշ ուսումնասիրողներ վիճարկում են այդ թեզը[1]։ Հոդվածը տպագրվել է 2015 թ. «Լուսանցք» թերթի թիվ 29, 30, 31, 32 համարներում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ Արիական Միաբանության կայք
  2. «Լուսանցք» թիվ 29,30,31,32 (375,336,337,338), 2015թ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.hayary.org/wph/?p=5035 Հայ Արիական Միաբանություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահուրա Մազդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 237