Jump to content

Ալտիպլանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալտիպլանո ⟨իսպ.՝ altiplano, alto` բարձր և plano՝ հարտություն⟩՝ ընդարձակ սարահարթ Անդերում, ծածկված հրաբուխներով։ Հանդիսանում է Կենտրոնական Անդեր բարձրավանդակի ներքին արևմտյան ցածրադիր հատվածը և գրավում է Չիլիի, Բոլիվիաի, Պերուի և Արգենտինաի սահմանային տարածքները։ Ալտիպլանոի չոր հողը ծածկված է աղուտով՝ հսկայական աղի ավազաններով։ Այստեղ են գտնվում բազմաթիվ լճեր տարբեր ձևերի և չափսերի, որոնցից ամենախոշորը Տիտիկակա և Պոոպոն է։ Նրանք «ժառանգները» են մինչև 100 մետր խորությամբ մեծ ջրավազանների, որոնք մեկուկես միլիոն տարի առաջ ծածկում էին Ալտիպլանոի մեծ մասը։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բոլիվիայի տարածքում

Երկրաբանական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է մոտ 10 միլիոն տարի առաջ։ Ուտուրունկու հրաբխի շրջանում հողը բարձրանում է տարին մեկ սանտիմետր արագությամբ[1]։

Կլիման Ալտիպլանոյում բարձրլեռնային- արևադարձային է։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

10 հազար տարի առաջ այստեղ հայտնվել են մարդիկ, որոնք առաջինն են գնահատել կարտոֆիլի համային հատկությունները, որը ինչպես վայրի բույս աճում էր այստեղ մեծ քանակությամբ։ Հին ժամանակներում այդ հողերը մտնում էին ինկերի հզոր կայսրության կազմի մեջ։ Այստեղ էին զարգացել այմար և կեչուա հնդկացիների լեզուն և մշակույթը։ 1545 թվականին իսպանական գաղութատերերը սկսեցին ամայացնել տեղի հարուստ հանքավայրերը։ 1781 թվականին Լա Պաս բոլիվիական քաղաքում տեղի է ունեցել հդկացիների ապստամբությունը։ Ի պատիվ հաղթանակի 1783 թվականի հունվարի 24-ին քաղաքի նահանգապետ Սեբաստյան Սեգուրոլան հրամայել է վերականգնել հին տոնակատարություն - տոնավաճար Ալասիտասը։ Այսօր Ալտիպլանո սարահարթի ժողովուրդը տարբեր երրկրներից ամեն տարի նշում է տոնը, մեծարելով տիուանակայի լիության Եկեկո աստծուն, որը XVIII դարում օգնել է լապասցիներին կենդանի մնալ պաշարված քաղաքում[2][3][4]։

1853 թվականին, կենսաբան Հյու Վեդելի արշավից հետո, ստեղծվել են ռեգիոնի առաջին քարտեզները[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. В Центральных Андах обнаружено большое магматическое поднятие
  2. Paulette Dear (30 января 2014). «Alasitas: Bolivia's festival of miniatures». BBC.
  3. Анна Левкова Легенды аймара: Экеко - бог изобилия и счастья (рус.) // AYMARA.SU : перевод статьи.
  4. Estefania, Rafael (27 января 2010). «Bolivia's popular fairs». BBC News.
  5. История Альтиплано (Geosfera.Info)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտիպլանո» հոդվածին։