Ալի Խան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ալի Խան ֆր.՝ Prince Ali Khan | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1911[1][2][3] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մահացել է | մայիսի 12, 1960[1][2][3] (48 տարեկան) |
Մահվան վայր | Սյուրեն[4] |
Քաղաքացիություն | Պակիստան, Ֆրանսիա և Բրիտանական Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դիվանագետ, jockey և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ամուսին | Ռիտա Հեյուորթ, Simone Micheline Bodin? և Joan Yarde-Buller?[5] |
Ծնողներ | հայր՝ Aga Khan III?, մայր՝ Cleofe Teresa Magliano?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Aga Khan IV?[2][5], Յասմին Ագա Խան[2] և Amyn Aga Khan?[2][5] |
Aly Khan Վիքիպահեստում |
Արքայազն Ալի Սալման Աղա Խան (անգլ.՝ Prince Ali Salman Aga Khan; հունիսի 13, 1911[1][2][3], Թուրին, Իտալիա - մայիսի 12, 1960[1][2][3], Սյուրեն[4]), Սուլթան Աղա Խան 3-րդի որդին, նիզարիթ-մուսուլմանների առաջնորդը, Շիա իսլամի և Մուհամմադ մարգարեի Սեիդյան հետնորդը։
Նա աշխարհիկ անձնավորություն ձիավարժ, դերասանուհի Ռիտա Հեյուորթի նախկին ամուսինն է եղել։ Նրան ժառանգաբար Աղա Խանի կոչումը հանձնելուց հետո նա ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցչի պաշտոնն է զբաղեցրել 1958-1960 թվականներին՝ շուտով դառնալով գլխավոր ասամբլեայի նախագահի տեղակալ[6]։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Խանը ծնվել է Իտալիայի Թուրին քաղաքում, եղել է Աղա Խան 3-րդի և Կլեոպայի Թերեզա Մալյանոյի կրտսեր որդին։ Նրա հայրը ծնվել է Պակիստանի Կարաչի քաղաքում, մայրը իտալուհի է եղել։ Նրա հայրական պապը ծնվել է Իրանում։ Նա ունեցել է նաև երկու եղբայր՝ արքայազն Ջուզեպպե Մահդի Աղա Խանը (մահացել է 1911 թվականին) և Աղա Խան Սադրուդինը։ Ալի Խանը կրթություն է ստացել Հնդկաստանում և Ֆրանսիայում մասնավոր ուսուցիչների մոտ։ Ավելի ուշ նա իրավաբանություն է սովորել Անգլիայում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին արքայազն Ալին մտել է Ֆրանսիական օտարերկրյա լեգիոն և ծառայել Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում իր հեծելազորային դիվիզիայի հետ։ 1940 թվականին մտել է թագավորական Ուիլթշիրյան Յոմիսիա՝ 1944 թվականին դառնալով փոխգնդապետ։ Նույն թվականին նա մասնակցել է Ֆրանսիայի հարավում դաշնակիցների ափհանմանը՝ ԱՄՆ բանակի հետ միասին, լինելով կապի սպա, որի համար նա 1950 թվականին պարգևատրվել է սպայի Պատվավոր լեգեոնի շքանշանով[7]։
Նա պարգևատրվել է «Croix de Guerre» շքանշանով և «Բրոնզե աստղ» մեդալով[8]։
1956 թվականի նոյեմբերի 1-ին արքայազն Ալի Խանը նշանակվել է Պակիստանի բանակի 4-րդ հեծելազորային գնդի 1-ին գնդապետ և պահպանել այդ կոչումը մինչև մահ։
1957 թվականի նոյեմբերին Ալի Խանը հանդիպել է Պակիստանի նախագահ Իսկանդեր Միրզայի հետ և ՄԱԿ-ում այդ երկրի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել։ Նշանակման մասին պաշտոնական հայտարարություն է արվել 1958 թվականի փետրվարի 6-ին[9]։
Որպես Պակիստանը ներկայացնող ՄԱԿ-ի քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեի անդամ՝ Ալի Խանը զարմանքով է ընդունվել բազմաթիվ դիտորդների կողմից, որոնցից մի քանիսը նրան համարել են Այրին Դաննի Ասիա-Աֆրիկյան պատասխանը։
1958 թվականի սեպտեմբերի 17-ին ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի տեղակալ, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղության հաստատման դիտարկման կոմիտեի նախագահ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազն Ալի Խանը հայտնի փլեյբոյ և կնամոլ է եղել։ «Ես կապված եմ եղել մի քանի կանանց հետ»,- ասել է նա։ Նրա սիրային հետաքրքրությունների ցուցակում են եղել այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք՝ են բրիտանացի նորահայտ Մարգարեթ Ուիգեմը, դքսուհիներ Արգայլը և Թելմանը, վիկոնուհի Ֆերնեսը, ամերիկուհին, որը միաժամանակ կապված է եղել նաև Ուելսի արքայազնի հետ[10]։
«Ես հոգնել եմ հոգսերից։ Ջոանը ողջախոհ և հավաքված աղջիկ էր, և ես կարծում էի, որ եթե ամուսնանամ նրա հետ, նա ինձ կփրկի հոգսերից»[11]։
Առաջին ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանավոր Ջոան Բարբարա Գինեսը (ծնված Յարդ-Բուլերում, 1908-1997) եղել է Ջոն Ռեջինալդ Լոպեսի՝ 3-րդ Բարոն Չերստոնի դուստրը և խմբի կապիտան Թոմաս Լոել Գինեսի կինը՝ խորհրդարանի անդամ և ընտանիքի անդամ, որը կառուցել է Գինեսի գարեջրատան հսկայական խառնաշփոթը։ Նա նաև Պատրիկ Գինեսի մայրն է եղել։ 1935 թվականին Թոմաս Լոել Գինեսն ամուսնալուծության հայց է ներկայացրել իր կնոջ դեմ՝ Ալի Խանին անվանելով «երրորդ կողմ»։ Նա պնդել է, որ 1935 թվականի մայիսի 17-20-ն իր կինն ու Ալի Խանը միասին հյուրանոցային համար են զբաղեցրել։ Գործն անվիճելի է եղել, և Ալի Խանին հրամայվել է վճարել բոլոր ծախսերը։
Ալի Խանը և Ջոան Բարբարա Գիննեսն ամուսնացել են Փարիզում 1936 թվականի մայիսի 18-ին։
Ամուսնական արարողություն ժամանակ հարսնացուն իսլամ է ընդունել փոխել իր անունը՝ Թաջ ուդ Դաուլ։ Նրանց առաջնեկը՝ աքայազն Կարիմը, ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 13-ին Ժնևում։ Ավելի ուշ ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Ամին Մուհամադ Աղա Խանը։
Ալի Խանը և Ջոանը ամուսնալուծվել են 1949 թվականին Պամելա Չերչիլի հետ նրա կապի պատճառով[12]։ Ամուսնալուծությունից հետո Ջոանը դարձել է թերթի մագնատ Սեյմուր Բերիի կինը։
Երկրորդ ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի դերասանուհի Ռիտա Հեյվորտն ամուսնալուծությունից մի քանի շաբաթ անց ամուսնացել է Ալի Խանի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել 1949 թվականի մայիսի 27-ին և մայիսի 28-ին Ֆրանսիայում՝ Կաննում, հանուն դրա Հեյվորտը թողել է իր կարիերան կինոյում։
Ալի Խանը և նրա ընտանիքն ակտիվորեն մասնակցել են ձիարշավներին։ Հեյվորտը հետաքրքրված չի եղել այդ մարզաձևով, բայց միևնույն է դարձել է Դել Մարի ակումբի անդամ։ Նրա ձին՝ Դաբլ Ռոուզը, շահել է մի քանի մրցավազք Ֆրանսիայում և երկրորդ տեղն Է զբաղեցրել 1949 թվականին «Prix de l'Arc de Triomphe»-ում[13]։
1951 թվականին, դեռ ամուսնացած լինելով Հեյվորտի հետ, Խանը գիշերային ակումբում տեսել է դերասանուհի Ջոան Ֆոնտեյնին։ Հեյվորտը սպառնացել է իր հետ տեղափոխվել Ռինո (Նևադա նահանգ, ԱՄՆ)։ Մայիսի սկզբին Հեյվորտը տեղափոխվել է այնտեղ, որպեսզի ապահարզանի իրավունք ունենա։ Նա մնացել է Նևադա նահանգի Թահոյում, իրենց ընդհանուր դստեր հետ, ասելով, որ երեխային առևանգման վտանգ կա։ Հեյվորտը Խանի հետ ապահարզան Է ներկայացրել 1951 թվականի սեպտեմբերի 2-ին, որպես պատճառ նշել է «Խանի ծայրահեղ դաժանությունը»[14]։
Հեյվորտը մի անգամ ասել է, որ կարող է ընդունել իսլամ, բայց նա դա չի արել։ 1949 թվականի դեկտեմբերի 26-ին ծնված արքայադուստր Յասմին Աղա Խանի նկատմամբ խնամակալության համար պայքարի ժամանակ արքայազնն ասել է, որ ցանկանում է, որ նա մուսուլման մեծանա, Հեյվորտը (որը կաթոլիկուհի է դաստիարակվել) ցանկացել է, որ նա քրիստոնյա լինի[15]։
Ալի Խանը և Ռիտա Հեյվորտը ամուսնալուծվել են 1953 թվականին։ Հեյվորտը մերժել է 1 000 000 դոլար առաջարկը Յասմինին որպես մուսուլման դաստիարակելու և նրան թույլ տալ մեկնել Եվրոպա, ամեն տարի երկու կամ երեք ամսով հորն այցելելու համար։
«Ոչինչ ինձ չի ստիպի Յասմին զրկել այստեղ՝ Ամերիկայում, անսահման ազատության մեջ ապրելու հնարավորությունից», - հայտարարել է Հեյվորտը։ «Ես հարգում եմ մուսուլմանական հավատը և այլ կրոնները, բայց ես անկեղծորեն ցանկանում եմ, որ իմ աղջիկը դաստիարակվի որպես ամերիկյան աղջիկ՝ քրիստոնեական հավատքի մեջ։ Ամբողջ աշխարհում չկա այնպիսի գումար, որի համար արժեր զոհաբերել այդ երեխայի արտոնությունը՝ ապրել որպես նորմալ քրիստոնյա ԱՄՆ-ում։ Եվ ինձ համար միևնույն է, թե որքան կարժենա դա»[16]։ |
Նշանդրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով դեռ ամուսնացած է Ռիտա Հեյվորտի հետ՝ Խանը սկսել է հարաբերությունները մեկ այլ ամերիկյան դերասանուհի Ջին Թիրնիի հետ, որի հետ նա նշանվել է 1952 թվականին, թեև Ջինը մի քանի անգամ նշել է նրանց նշանադրության մասին, նա երբեք պաշտոնապես չի հայտարարել։ Նրա հայրը, սակայն, վճռականորեն դեմ է եղել այդ միությանը։ Մեկ տարի տևած նշանադրությունից հետո Փիրնին բաժանվել է արքայազնից և վերադարձել ԱՄՆ՝ հոգեկան առողջությունը վերականգնելու նպատակով[17][18]։ 1950-ականների վերջին Ալին սկսել է հանդիպել ֆոտոմոդել Սիմոնա Միշլին Բոդինի հետ։ Արքայազն Ալի Խանը համոզել է նրան հեռանալ մոդելային կարիերայից և լրջանալ։ 1960-ական թվականներին Սիմոնին և Խանը նշանադրվել են և սպասել են մի երեխայի, որին նա կորցրել է այն բանից հետո, երբ զույգն ավտովթարի է ենթարկվել[19][20]։
Ժառանգության մերժում
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականի հուլիսի 12-ին Աղա Խան 3-րդի կտակի հրապարակումից հետո Ալի Խանի ավագ որդին՝ Քարիմ Աղա Խանը, այն ժամանակ Հարվարդի համալսարանի ուսանող է եղել, կոչվել է Աղա Խան 4-րդ և 49-րդ իմամ իսմիստ։ Սա առաջին դեպքն է եղել համայնքի 1300-ամյա պատմության մեջ, երբ հորից որդուն տանող ճանապարհը շրջանցվել է[21]։ Ըստ Աղա-Խանի կտակի, հայտարարությունը, որը ներկայացվել է նրա քարտուղարի կողմից մամուլին.
Հաշվի առնելով վերջին տարիներին աշխարհում արմատապես փոխված միտումները՝ կապված մեծ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունեցել, ներառյալ ատոմային գիտության հայտնագործությունները, ես համոզված եմ, որ ի շահ շիա իսմայիլականների համայնքի, ինձ պետք է փոխարինի մի երիտասարդ մարդ, որը դաստիարակվել և զարգացել է ժամանակակից աշխարհի պայմաններում և նոր դարի եռուզեռում[21]։ |
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականի մայիսի 12-ին, ՄԱԿ-ում Պակիստանի դեսպան նշանակվելուց երկու տարի անց, Ալի Խանը գլխի ծանր վնասվածք է ստացել Ֆրանսիայի Սյուրեն քաղաքում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ, երբ մեքենան, որում նա եղել է, Անրի Սելեի պուրակի և Մոն Վալերիեն փողոցի խաչմերուկում բախվել է մեկ այլ մեքենայի, երբ նա և նրա հղի հարսնացուն ուղևորվելիս են եղել երեկույթի։ Դրանից կարճ ժամանակ անց նա մահացել է Ֆոշայի հիվանդանոցում (Սյուրենում)։ Սիմոնան ճակատի վնասվածք է ստացել և կորցրել երեխային։ Արքայազնի վարորդը, որը նստած է եղել հետևի նստատեղին, ինչպես նաև հանդիպակաց մեքենայի վարորդը ողջ են մնացել[22]։
Սկզբում Ալի Խանին հուղարկավորել են Շատո դե լը Գորիսոնի տարածքում, Ֆրանսիայի հարավում գտնվող նրա տանը, որտեղ նա պետք է մնար այնքան ժամանակ, քանի դեռ նրա համար դամբարան չի կառուցվել Սիրիայում[23]։ 1972 թվականի հուլիսի 11-ին նրա մնացորդները տեղափոխվել են Սիրիա՝ Դամասկոս և վերահուղարկավորվել այնտեղ։
Նրա կարողությունը գրեթե ամբողջությամբ անցել է իր երեխաներին, իսկ Սիմոնան ստացել է 280 000 ԱՄՆ դոլարի կտակ[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain
- ↑ Edwards, Anne (1996). Throne of Gold: The Lives of the Aga Khans, New York City: William Morrow and Company. 0-00-215196-0
- ↑ "France Honors Aly Khan", The New York Times, 13 July 1950, p. 7.
- ↑ "Playboy to Statesman", The New York Times, 7 February 1958, p. 4.
- ↑ Ismaili.net
- ↑ Thelma Viscountess Furness and Gloria Vanderbilt, "Double Exposure: A Twin Autobiography", NY: David McKay, 1958.
- ↑ "Joan Viscountess Camrose", The Daily Telegraph, 3 May 1997; retrieved from Ismaili.net.
- ↑ "Lives and Loves: Pamela Harriman", The Scotsman, 30 May 2005, p. S2.
- ↑ Staff writer, "Love's Long Shot" Արխիվացված 2013-07-21 Wayback Machine, Time, 17 October 1949. Accessed 29 May 2009.
- ↑ "Rita Hayworth Files Divorce Action in Reno," Los Angeles Times, 2 September 1951.
- ↑ AP (1953 թ․ հոկտեմբերի 31). «Prince Wants Yasmin Back». Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Rita Says No to Million». Sydney Morning Herald]]. 1953 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «"The Private Life and Times of Gene Tierney"». Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին. Վերցված է 2020-12-12-ին.
- ↑ Tierney and Herskowitz (1978) Wyden Books, Self- Portrait p.157-158
- ↑ "Bettina Graziani, model - obituary", The Telegraph, 10 March 2015
- ↑ "The Goddess and the Playboy", Vanity Fair, 6 January 2015
- ↑ 21,0 21,1 «Aly Khan's Son, 20, New Aga Khan». The New York Times. 1957 թ․ հուլիսի 13. էջ 1.
- ↑ "Aly Khan Is Killed in France in Crash", The New York Times, 13 May 1960, p. 1.
- ↑ "Aly Khan Is Buried at French Chateau", The New York Times, 21 May 1960, p. 23
- ↑ "Aly Khan's Will Is Read", The New York Times, 14 September 1960, p. 9.