Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Պաշտպանված տպագրություն, տպագրական արդյունաբերության այն ոլորտը, որը զբաղվում է այնպիսի իրերի տպագրությամբ, ինչպիսիք են թղթադրամները, չեկերը, անձնագրերը, կեղծումից պաշտպանված պիտակները, անվտանգության ժապավենները, արտադրանքի իսկությունը հաստատող փաստաթղթերը, բաժնետոմսերի վկայականները, փոստային նամականիշները և անձը հաստատող քարտերը։ Պաշտպանված տպագրության հիմնական նպատակը կեղծիքից և կեղծումից խուսափելն է։ Վերջերս այս բարձրարժեք փաստաթղթերը պաշտպանելու համար օգտագործվող շատ մեթոդներ ավելի հասանելի են դարձել առևտրային տպագրիչների համար, անկախ նրանից, թե նրանք օգտագործում են ավելի ավանդական օֆսեթային և ֆլեքսոգրաֆիկ տպագրական մեքենաներ, թե ավելի նոր թվային հարթակներ։ Գործարարները պաշտպանում են իրենց ավելի քիչ արժեք ունեցող փաստաթղթերը, ինչպիսիք են դեղատոմսերի անդորրագրերը, կտրոնները և դեղատոմսերի թերթիկները՝ ներառելով ստորև թվարկված որոշ գործառույթներ՝ ապահովելու համար, որ դրանք չեն կարող կեղծվել կամ տվյալների փոփոխությունը չի կարող աննկատելի տեղի ունենալ։
Պաշտպանված տպագրության ոլորտում օգտագործվում են մի շարք տեխնիկական մեթոդներ: Պաշտպանված տպագրությունը ամենից հաճախ կատարվում է պաշտպանված թղթի վրա, բայց այն կարող է նաև իրականացվել պլաստիկ նյութերի վրա:
Պաշտպանված փաստաթղթերը, ինչպիսիք են թղթադրամները, օգտագործում են տեսանելի և շոշափելի հատկանիշներ, որոնք թույլ են տալիս մարդկանց ստուգել դրանց իսկությունը առանց գործիքների։ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) խորհուրդ է տալիս շոշափել, նայել և թեքել: Սկզբում ստուգեք թղթադրամի շոշափելիությունը (ներառյալ հիմքը), այնուհետև ուշադրություն դարձրեք օպտիկական դիզայնին և վերջապես՝ որոշակի օպտիկական առանձնահատկությունների բնութագրերին՝ թղթադրամը լույսի ազդեցության տակ թեքելիս... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- մայիսի 24-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվեց իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Պարզ զուգադիպություն» կինոնկարին։
- մայիսի 12-ին Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարել է իր լուծարման մասին՝ ավարտելով Թուրքիայի դեմ պայքարը։
- մայիսի 10-ին, ձախողված արձակումից 53 տարի անց, Կոսմոս-482 (լուսանկարում) ավտոմատ միջմոլորակային կայանը մտել է մթնոլորտի խիտ շերտեր, հասել Երկրի մակերևույթին և ընկել Հնդկական օվկիանոս։
- մայիսի 8-ին կոնկլավը երկօրյա քվեարկությունից հետո Հռոմի պապ է ընտրել կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոսթին, որը ընտրվելուց հետո վերցրել է Լևոն XIV անունը (լուսանկարում)։
- մայիսի 6-ին Ֆրիդրիխ Մերցը ընտրվել է Գերմանիայի կանցլեր և երդվել իր կոալիցիոն կառավարության հետ միասին։
- մայիսի 6-ին Հնդկաստանը սկսել է ռազմական «Սինդուր գործողությունը» ու հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին և նրա վերհսկողության տակ գտնվող Ազադ Քաշմիրի տարածքներին։
- մայիսի 5-ին Սկայպը դադարեցրել է աշխատանքը: 2026 թվականի հունվարին ծառայության օգտատերերի տվյալները կջնջվեն:
- ապրիլի 28-ին Պիրենեյան թերակղզում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում', որն ազդել է Իսպանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի և Ֆրանսիայի վրա։
- ապրիլի 26-ին Վանկուվերում փողոցային փառատոնի ժամանակ մեքենայի վրաերթի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։
- ապրիլի 26-ին Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 36 և տուժել ավելի քան 1000 մարդ։
- ապրիլի 21-ին 88 տարեկանում Սուրբ Մարթայի տուն պապական նստավայրում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
- ապրիլի 20-ին Քիշնևում կայացած Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, իսկ ապրիլի 21-ին գերծանրքաշայինների պայքարում՝ Վարազդատ Լալայանը։
Վերջերս մահացածներ՝ Սեբաստյան Սալգադու •Յուրի Գրիգորովիչ • Արման Գրիգորյան • Խոսե Մուխիկա • Ռադիկ Մարտիրոսյան • Աղվան Չատինյան • Զուրաբ Ծերեթելի
Գիտե՞ք, որ․․․


- ...«Կին Ռոբինզոն Կրուզոն» (լուսանկարում) երկու տարի ապրել է կլիմայական դաժան պայմաններով անմարդաբնակ Վրանգելի կղզում և ողջ է մնացել։
- ...պատերազմը մետաղի ջարդոն ուղարկեց այն գրամեքենան, որի յուրաքանչյուր ստեղնի վրա կարող էր տեղավորվել մի աղջիկ:
- ...երբեմն թևի մեկ թափահարումը կարող է զրկել և՛ թևից, և՛ կյանքից:
- ...մինչև 18-րդ դարը, իրենց կանանց քմահաճույքով, քարտեզագիրները «դատարկ տեղերը» կարող էին լրացնել գոյություն չունեցող կղզիներով։
- ...Սմոլենսկի մերձակայքում գտնվող սովորական կեչին (լուսանկարում) փառք է ձեռք բերել ավիավթարից հետո։
- ...կարգը խախտելու համար բանտ են նստում նույնիսկ սպիտակ արջերը և կապիկները։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
319 315 հոդված |
495 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025
- Տեղորոշի՛ր ինձ 2025 (Վիքիտվյալներ)
- CEE Spring 2025
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
Նշվում է Աֆրիկայի օրը։
- 1810 թ. – Արգենտինան անկախացավ Իսպանիայից։
- 1857 թ. – ծնվել է Սիրանույշը, հայ նշանավոր դերասանուհի (մահ. 1932 թ.)։
- 1869 թ. – Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը։
- 1895 թ. – Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների։
- 1910 թ. – ծնվել է Խաչիկ Դաշտենցը, հայ խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր (մահ. 1974 թ.)։
- 1941 թ. – ծնվել է Օլեգ Դալը, կինոյի և թատրոնի ռուս սիրված դերասան (մահ. 1981 թ.)։
- 1951 թ. – ծնվել է Վաչագան Սարգսյանը, հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր։
- 1953 թ. – ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում։
- 1963 թ. – Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն: ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր։
- 2003 թ. – տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրությունները։
- 2010 թ. – Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում։
Օրվա պատկեր

