Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

«Լուսնի մեծ խաբեությունը» (անգլ.՝ The Great Moon Hoax) կամ Լուսնային «զգայացունց սուտ», վեց էսսեներից բաղկացած շարք, որը հրապարակվել է 19-րդ դարի առաջին կեսին Նյու Յորքի The Sun թերթում Լուսնի վրա խելացի կյանքի և քաղաքակրթության ենթադրյալ գոյության մասին, որի հայտնագործությունը վերագրվել է աստղագետ Ջոն Հերշելին:
Ենթադրվում է, որ այս գիտական խաբեության հեղինակը Sun-ի լրագրող Ռիչարդ Ադամս Լոքն է, թեև նա երբեք հրապարակայնորեն չի ընդունել դա: Լոքի մտերիմ ընկերը և կենսագիր Ուիլյամ Գրիգսը, որը 1852 թվականին հրապարակել է լրագրողի կենսագրությունը, պնդել է նրա հեղինակությունը, սակայն այդ հարցը դեռևս վերջնական պարզված չէ։
1835 թվականի օգոստոսի 25-ից օգոստոսի 31-ը Sun օրաթերթի հերթական համարներում հայտնվել է վեց հոդվածներից բաղկացած մի շարք: Յուրաքանչյուրի վերնագրում ասվում էր.
Առաջին հոդվածում լրջորեն հաղորդվել է, որ Ջոն Հերշելը իբր ստեղծել է աննախադեպ չափի ռեֆլեկտոր` արտացոլող աստղադիտակ, որը կառուցված է բոլորովին նոր սկզբունքով։ Հաջորդ հոդվածում մանրամասն ներկայացվել է այդ աստղադիտակի նախագծման մանրամասները: Ըստ որի` աստղադիտակի հսկա հայելային ոսպնյակի քաշը մոտ յոթ տոննա էր: Անդրադարձնող աստղադիտակի նոր տեսակը, սկզբունքորեն զուրկ էր խողովակից, կարող էր պտտվել լծակների համակարգի միջոցով, օկուլյարի վրա ամրացված մանրադիտակը, ենթադրաբար, հնարավորություն էր տալիս բազմիցս հասնել ստացված պատկերի 42000 անգամ խոշորացման և այն ցուցադրել պատին ամրացված էկրանին, որտեղ կարելի էր տեսնել ամենափոքր մանրամասները:
Անգլիական կառավարությունը, որը գումար էր հատկացրել նման անհավանական սարքի կառուցման համար, պարտավորեցրել էր բոլոր նախաձեռնողներին պահպանել լիակատար գաղտնիություն՝ իբր անհաջող արդյունքների դեպքում խայտառակությունից խուսափելու և հաջողության դեպքում հնարավորություն ունենալու «իրենց ողջ փառքով ներկայացնել ազգի և թագի մեծ փառքին»։ The Sun թերթը կարողացել է առաջինը հրապարակել տեղեկատվություն իր լրագրողներից մեկի ՝ Ուիլյամ Հերշելի ուսանող և Ջոն Հերշելի «մշտական քարտուղար» ոմն դոկտոր Էնդրյու Գրանտի հետ ունեցած ընկերության շնորհիվ (հետագայում պարզվել է, որ դոկտոր Գրանտ գոյություն չունի) Այս արտասովոր գործիքի օգտագործումը ենթադրաբար Հերշելին հնարավորություն է տվել «հիմնել գիսաստղերի նոր տեսություն. նաև, լուծելով կամ շատ առումներով կատարելագործելով մաթեմատիկական աստղագիտության առջև ծառացած գրեթե բոլոր կարևորագույն խնդիրների լուծումները», պարզ տեսնել լուսնի մակերեսը մոտ 100 անգլիական յարդ տեսանելի հեռավորության վրա և, վերջապես, կատարել զարմանալի բացահայտում, որ Լուսինը բնակեցված է մարդանման էակների ռասայով:
Մեկնելով Բարի Հույսի հրվանդան՝ միջօրեականի աղեղը ճշգրիտ չափելու նպատակով, որի համար անհրաժեշտ էր ... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

- մարտի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի «Pulse» գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 59 մարդ։
- փետրվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնի Սպիտակ տանը խիստ վիճահարույց երկկողմ հանդիպում են անցկացրել (լուսանկարում)։
- փետրվարի 23-ին Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ Բունդեսթագում ամենաշատ մանդատներն է ստացել։
- Հնագետները հայտարարել են, որ Եգիպտոսի Լուքսորի մոտ գտնվող Wadi C-4 դատարկ դամբարանը պատկանում է Թութմոս II փարավոնին':
- փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը բացահայտ ու կոշտ քննադատության է ենթարկել Եվրամիության ղեկավարությանը։
- փետրվարի 14-ին ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին։
- փետրվարի 4-ին Շվեդիայի Էռեբրու քաղաքի Campus Risbergska կրթական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության' հետևանքով զոհվել է 11 մարդ, իսկ 15-ը՝ վիրավորվել։
Վերջերս մահացածներ՝ Արա Դեղտրիկյան • Բեդրոս Կիրկորով • Բուվայսար Սայտիև • Բորիս Սպասկի • Ջին Հեքմեն
Գիտե՞ք, որ․․․


- ...շվեդ թափառաշրջիկը թողել է ավելի քան մեկ միլիոն դոլարի ժառանգություն։
- ...թեպետ Լյուբան (լուսանկարում) կյանքից հեռացել է 40 հազար տարի առաջ, նրա մարմինը մնացել է գրեթե «անփուտ»:
- ...կղզեխմբերի վրա տեղակայված փոքրիկ այս պետությունը գտնվում է միանգամից երեք ժամային գոտիներում։
- ...«աշխարհի պարզագույն հեռախոսից» կարելի է «օգտվել» նույնիսկ անջատած վիճակում։
- ...Թրաֆալգարյան հրապարակի չորրորդ պատվանդանը զարդարող քանդակը փոխվում է ամեն տարի։
- ...անագի նման «ճչալ» կարող են նաև որոշ այլ մետաղներ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
317 784 հոդված |
562 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։






- ԲՊՀ պրակտիկա Վիքիպեդիայում
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Հետաքրքրաշարժ Վիքի
- Art+Feminism 2025
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1229 թ. - Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։
- 1858 թ. - ծնվել է Ռուդոլֆ Դիզելը, գերմանացի հայտնի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործողը (մահ. 1913 թ.)
- 1871 թ. - ստեղծվեց Փարիզյան կոմունան։
- 1864 թ. - ծնվել է Թորոս Թորամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ (մահ. 1934 թ.)
- 1949 թ. - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։
- 1959 թ. - ծնվել է Լյուկ Բեսոնը, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
- 1965 թ. - խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։
- 1989 թ. - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։
- 2009 թ. - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։
Օրվա պատկեր

