Տոլչէաքուա
Համայնք (քաղաք) | |||
---|---|---|---|
Տոլչէաքուա | |||
Dolceacqua | |||
| |||
Տոլչէաքուա | |||
Երկիր | Իտալիա | ||
Երկրամաս | Իմփերիա, Լիկուրիա, Իտալիա | ||
Տարածութիւն | 20,28 քմ² | ||
ԲԾՄ | 51 մեթր | ||
Բնակչութիւն | 2 078 մարդ | ||
Կը գտնուի ափին | Փէյթավինօ գետ | ||
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 | ||
Հեռախօսային ցուցանիշ | 0184 | ||
Փոստային ցուցանիշ | 18035 | ||
Շրջագայութեան պետ-համարագիր | IM | ||
Սուրբ բարեխօս | Մեծն Սուրբ Անթոնիօ | ||
Պաշտօնական կայքէջ | dolceacqua.it | ||
Տոլչէաքուա (իտալ․՝ Dolceacqua), Իմփերիա, Լիկուրիա, Իտալիա․ Իմփերիոյ գաւառի միջնադարեան քաղաք։ Կը գտնուի Ֆրանսայի եւ Իտալիոյ սահմանին վրայ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոլչէաքուա Իմփերիա գաւառին համայնք (քաղաքապետութիւն) մըն է։ Տարածուած է Ռեպուֆաօ լերան լանջերուն։ Տորիա Բերդը* կ՛ իշխէ Տոլչէաքուային վրայ։ Անոր շուրջը զարգացած է քաղաքը, որ պահպանած է իր միջնադարեան տեսքը։ Տոլչէաքուա կը գտնուի «Ճովանի Մորշօ Պատկերասրահ»ը։
Տորիա Բերդ․ բերդին անունը առաջին անգամ կը յիշուի 1177-ի արձանագրութիւններու մէջ, «Տուլցանայի բերդ» անունով (Տուլցանա․ Տոլչէաքուայի ԺԲ․ դարու անունը) իբրեւ Ներվիա հովիտին Վենթիմիլիա կոմսութիւններու սեփականութիւն։
Կը գտնուի Ճենովայէն 120 քլ․ հարաւ-արեւմուտք, Իմփերիայէն (քաղաք) 35 քլ․ արեւմուտք, Ֆրանսայի սահմաններուն մօտ։ Տարածութիւնն է 20,2 քլ․², իսկ բնակչութեան թիւը 2 078 է։ Սահմանակից է Այրոլէ, Ափրիքալէ, Պռէյ սիւռ Ռոյիա (Ֆրանսա), Քամփոռոսօ, Իզոլապոնա, Փերինալտօ, Ռոքեթա Ներվինա, Սան Պիաճօ տելա Չիմա եւ Վենթիմիլիա քաղաքապետութիւններուն հետ։ Քաղաքը կը ճեղքէ Փէյթավինօ գետը, Ներվիա գետի հարկատուներէն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Տորիա բերդը
-
Միջնաքդարեան կամուրջը
-
Սան Անթոնիօ վանքն ու եկեղեցին
-
Սան Անթոնիօ վանք
-
Սան Անթոնիօ վանքին եկեղեցին
-
Միջնադարեան քաղաքին մէջ․․․․
-
Անտրէա Տորիայի նուիրուած որմանկար
-
Վիչենծօ Մելային նուիրուած յուշարձան