Անդիմիլոս
Կղզի | |
---|---|
Անդիմիլոս | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 8,00 քմ² |
ԲԾՄ | 671 մեթր |
Բնակչութիւն | 0 մարդ (2021) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Անդիլոս (յունարէն՝ Αντίμηλος), կը գտնուի Եգէական ծովու Քիքլատես կղզեխումբին հարաւ-արեւմուտքը, Միրթեան ծովուն Միլոս կղզիին արեւմուտքը ։ Անբնակ, հրաբխային, ժայռոտ եւ դարվար կղզի, բարձրագոյն կէտը 671 մ․ բարձրութիւն ունի։ Տարածութիւնն է 8,801 քլ․²։
Տեղացիները՝ Միլոսցիները, զայն Էրիմոմիլոս կ՛ անուանեն, այդպէս ինչպէս Միջնադարին ծանօթ էր, իսկ հնադարին՝ Էֆիրա կամ Էֆորա։ Հնագիտական պեղումները կը փաստեն թէ կղզին բնակուած է նախապատմական ժամանակաշրջանէն։
Գրեթէ ամբողջ կղզին մաս կը կազմէ Նաթուրա-Բնութիւն 2000 (NATURA Φύση 2000) գօտիին։ Քիքլատեսի բնապահպանման տարածք հռչակուած շրջաններէն է եւ գաղթող թռչուններուն ապաստանարան է։ Կը հիւրասիրէ քարայծներու հազուագիւտ տեսակ մը՝ (Capra aegagrus pictus) նման Կրետէի կղզիին վրայ ապրող տեսակին, ինչպէս նաեւ սեւաւոր քարաբազէներ եւ օձաւորներու հազուագիւտ տեսակ մը՝ «macrovipera schweizeri», ծանօթ իբրեւ «Միլոսի օձ» (οχιά της Μήλου)։
Կղզին այցելելու համար, պէտք է ունենալ Քիքլատես Թիրա Տնօրէնութեան յատուկ արտօնագիր։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Անդիմիլոս․ նկարուած Միլոսէն
-
Նաթուրա 2000 - պահպանուած շրջան
-
1923-ի նկար․ հրաբերանը