Jump to content

Ալ Ահրամ

«Ալ Ահրամ» (արաբերէն الأهرام , լատինատառ Al-Ahram‎ որ կը նշանակէ բուրգերը), Եգիպտոսի ամենատարածուած արաբերէն լեզուով օրաթերթն է «Ալ Ախպար»ի զուգահեր:[1]

Հիմնուած է 1875-ին երկու Լիբանանցի եղբայրներ Պշարա եւ Սալիմ Թաքլայի կողմէ:[2][3] Սկսաւ իբրեւ շաբաթաթերթ 5 Օգոստոս 1876-ին օրաթերթ դառնալով Յունուար 1881-ին: Նոյեմբեր 1899-ին փոխադրուեցաւ Աղեքսանդրիայէն Գահիրէ: 24 Մայիս 1960-ին Եգիպտոսի Նախագահ Կամալ Ապտել Նասերի կողմէ ազգայնացուեցաւ դառնալով եգիպտական կառավարութեան թերթ:[4]

Թերթի երկարամյայ խմբագիր Մուհամմէտ Հասանէյն Հեյքալ որ մօտ էր Նախագահ Ապտել Նասերի, դարձաւ Նասերի խօսնակը: Տեղական, արաբական եւ միջազգային մեծ յարգանք վայելող «Ան Ահրամ» թերթը ունէր մեծահամբաւ գրողներ: Թերթը կը հրատարակէ նաեւ անգլերէն «Al-Ahram Weekly» եւ ֆրանսերէն «Al-Ahram Hebdo» շաբաթաթերթերը:[5]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Publication overview»։ Ipsos։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 April 2014-ին։ արտագրուած է՝ 9 November 2013 
  2. Turck Nancy B. (September–October 1972)։ «The Authoritative Al-Ahram»։ Saudi Aramco։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 6 October 2014-ին։ արտագրուած է՝ 15 September 2013 
  3. Talaat I. Farag։ «Satirical Papyrus and Modern Cartoonists (Part II)»։ The Ambassadors (15)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 28 November 2022-ին։ արտագրուած է՝ 24 November 2013 
  4. «Al Ahram»։ Media Ownership Monitor 
  5. Middle East Institute, 1950, p. 155.