օրենք
Արտաքին տեսք
Հայերեն
Գոյական
- ՄՀԱ՝ [ɔɾɛŋkʰ]
վանկեր՝ օ•րենք
- իրավաբանական իմաստով, պետական իշխանության գերագույն մարմնի, սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը
- սովորական իմաստով, բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն, կարգ
- անառարկելի կարգադրություն, հրաման, հանձնարարություն ◆ Պետի կարգադրությունը նրա համար բարձրագույն օրենք էր։
- բոլորի կողմից ընդունված կարգ, կանոն ◆ Նա դավաճանել էր հյուրասիրության օրենքին։
- որևէ գործի, գործընթացի և այլի մեջ ընդունված կամ համապատասխան որոշումով հաստատված հիմնական կանոն, կարգ, կանոն ◆ մրցության, մրցանակաբաշխության օրենք
- կանոն ◆ ուղղագրական, քերականական օրենք (անհնձն.)
- երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող անհրաժեշտ կապ, պատճառի ու հետևանքի միջև գոյություն ունեցող ներքին էական կապ
- նույնն է` օրինաչափություն
- թելադրանք, մղում ◆ սրտի օրենք (փխբ․)
- պետության կողմից ընդունված օրենսդրական նորմերի ամբողջությունը, օրենքները ◆ Օրենքը պահպանում է անձի անձեռնամխելիությունը, աշխատանքի իրավունքը, խղճի ու մամուլի ազատությունը։ (հվքկն․)
- կարգ, եղանակ (հնց․)
Հոմանիշներ
[խմբագրել]- կանոն, օրինագիծ, կարգ, հրահանգ, պատվիրան
- ծես, սովորություն, սովորույթ, ադաթ
Արտահայտություններ
[խմբագրել]- օրենք դառնալ - սովորական երևույթ դառնալ, ընդհանուր կամ ամենօրյա բնույթ ստանալ
- օրենք դնել, հանել - օրենք ընդունել
- օրենք շինել - իր քմահաճույքը, կամքը այս կամ այն արարքը սովորական երևույթ դարձնել
- օրենքի դիմել - այս կամ այն վեճը լուծելու համար օրինական կերպով համապատասխան մարմինների դիմել
- օրենքի հետադարձ ուժ - օրենքի տարածումը նրա ընդունվելուց առաջ կատարված դեպքերի, գործոժությունների և այլնի վրա (իրավ․)
- օրենքի հողմոտ կողմը պահել - կյանքի ընթացքի, քաղաքական փոփոխությունների և այլնի հեռանկարային կամ ապահովություն խոստացող կողմը կանգնել
- օրենքից դուրս - օրենքի պաշտպանությունից ու հովանավորությունից զուրկ
- օրենք առնել
- օրենք դնել
- օրենքը ոտնակոխ անել
- օրենքի դիմել
- օրենքի մարդ
- օրենքից դուրս
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր հավաքական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր իրավական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան» գրքից