տալ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tɑl]
Դասական ուղղագրութեամբ՝ տալ
վանկեր՝ տալ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *de-`, *dō-, *d- «տալ» արմատից. հմմտ. հին հնդկերեն dā, dámi, հունարեն δίδωμι «տալիս եմ», լատիներեն dare, հին պրուսերեն dāt «տալ»։
Բայ
- մի բան մեկին հանձնել, իր մոտ գտնված՝ եղած իր ունեցած որևէ բանը մեկին փոխանցել՝ հանձնել ◆ Գիրքը տվի քեզ։
- մեկին թողնել՝ հանձնել, մեկի ձեռքը գցել՝ մատնել ◆ Հայոց աշխարհը չենք տա բռնավորին։ Դերենիկ Դեմիրճյան
- տրամադրել, մեկի՝ մի բանի տրամադրության տակ դնել ◆ Իմ քաջերից կտամ քեզ մի գունդ։ (Մուրացան)
- հայտնել, իրազեկ դարձնել ◆ Լուր՝ տեղեկություն տալ:
- խնդիր լուծելիս՝ առաջարկել մի քանակ՝ մեծություն՝ տվյալ, որի հիման վրա գործողությունը պետք է կատարվի
- վճարել ◆ Տասը ճագար էլ սանձի ճամար կտամ: (Ղազարոս Աղայան)
- նվիրել, ընծայել, պարգևել ◆ Բոլորը տամ ու նվերեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա։ Եղիշե Չարենց
- շնորհել, արժանացնել, պարգևատրել ◆ Կոչում՝ շքանշան՝ պատվոգիր տալ:
- մուծել ◆ Անդամավճարը՝ լույսի վարձը՝ հարկը տալ:
- հանձնարարել, պատվիրել ◆ Առաջադրանք՝ հանձնարարություն տալ:
- սահմանել, նախանշել, նախատեսել ◆ Նոր պլան և նորմաներ են տվել:
- օժտել մի բանով, տեսք՝ ձև՝ հատկություն՝ իմաստ հաղորդել ◆ Լորագետը… ձորին շողք ու շուք է տալիս, ջրաղացին երգ ու կորով։ Համո Սահյան
- արվածել, զարկել, խփել (ձեռքով՝ զենքով և այլնով) (ժղ․) ◆ Էնպես կտամ, որ մորդ հարսանիքը միտդ կգա։
- հյամապատասխան տեղին՝ մարմնին հանձնել (ըստ հարկի օգտագործման հետագա մշակման և այլնի համար) ◆ Գիրքը տալ տպագրության։ Սերմացուն տալ կոլտնտեսությանը։
- կազմակերպել, սարքել (հյուրասիրություն, հրավերք, խնջույք և այլն)
- հրապարակով ներկայացնել, հանդես գալ որևէ բանով ◆ Թատրոն՝ համերգ՝ ներկայացում՝ դասախոսություն՝ հաշվետվություն տալ:
- առաջ բերել, գոյացնել, առաջացնել իբրև որևէ պրոցեսի հետևանք ◆ Նստվածք՝ բերք տալ:
- արձակել, ծլեցնել, աճեցնել ◆ Ոստեր՝ ճյուղեր տալ: ◆ Փուշն ահա թերթեր տվեց: Հովհաննես Թումանյան
- ծնել, սերել, ծագեցնել ◆ Ֆերմայի մաքիները 1800 գառ են տվել:
- մատնել, հանձնել՝ գցել մեկի ձեռքը ◆ Լրտեսները նրան թշնամու ձեռքը տվին:
- կնության տալ, ամուսնացնել ◆ Մարջանին տալիս են Մարտիրոսին։ (Շիրվանզադե)
- վաճառել, ծախել ◆ Ոչխարը քանիսո՞վ տվիր:
- բաժանել, բաշխել ◆ Ժոդովրդին հաց տվեք: Դերենիկ Դեմիրճյան
- բաժին՝ մաս հանել ◆ Իր ծով հարստությունից եղբորը ոչինչ չի տվել:
- հրամցնել, մատուցել ◆ Տանտիրուհին մեզ հիանալի սառը թան տվեց:
- հատկացնել, տրամադրել ◆ Այցելուներին պատշաճավոր իջևաններ տվեցին: (Րաֆֆի)
- ավանդել, հաղորդել, փոխանցել ◆ Պապն իր երկար կյանքի փորձը սիրով տալիս էր նրան։ Սերո Խանզադյան
- ձևացնել, որևէ բանի տպավորություն ստեղծել ◆ (Տրդատ) տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ, գնաց։ (Վարուժան) ◆ Չլսելու՝ չիմանալու տալ:
- թափել, գցել (գույնը, մազը, խավը, բուրդը)
- դասավանդել, ավանդել ◆ Նա մեր դպրոցում ֆիզիկա էր տալիս:
- ընձեռնել, պայմաններ ստեղծել մի բանի համար ◆ Հնարավորություն՝ ազատության տալ:
- սովորեցնել, գիտելիքներով օժտել, ուսուցանել ◆ Այն հայագիտությունը, որ տալիս է հայկական միջնակարգ դպրոցը, իմ համոզմամբ միանգամայն անգոհացուցիչ պետք է համարել։ (Վահան Տերյան)
- որևէ բանի՝ վիճակի դատապարտել՝ վիճակել ◆ Ինձ արցունք է տվել տերը։ Հովհաննես Թումանյան
- պատճառել, հասցնել, առաջացնել ◆ Հեղեղը հսկայական վնասներ է տվել: (Սովետական Հայաստան)
- մեկնել, երկարել ◆ Ձեռքը տվավ թագուհուն։ (Մուրացան)
- վերադարձնել, ետ տալ ◆ Նա ինձ փող Է պարտք և չի ուզում տալ: (Վահան Տերյան)
- նշանակել, կարգել մի գործի՝ պաշտոնի ◆ Մեզ քահանայապետ տուր, - ասում էին արքային։ (Րաֆֆի)
- թույլ տալ, թողնել ◆ Տուր ինձ, փոքր ինչ օգնեմ քեզ։ (Րաֆֆի)
- կցել, միացնել ◆ Կցան տալ:
- կազմել, ձևացնել ◆ Գետն այնտեղ ծունկ է տալիս: Անկյուն՝ ոլորան տալ:
- խփել, վնասել, փչացնել ◆ Արևը՝ ցուրտը՝ երաշտը տվել է:
- բերել, արտադրել, արդյունահանությամբ մատակարարել ◆ Ամեն տարի Սևանա լիճը հսկայական քանակությամբ ձուկ է տալիս երկրին։
- հայթայթել, մատակարարել ◆ Կյանքի ճանաչողությունը հսկայական նյութ է տալիս հեղինակին իր կերպարներն ամբողջացնելու համար։ (ԳԹ)
- ուղղել՝ դարձնել դեպի ◆ Աջ՝ ձախ՝ առաջ տալ:
- հենել, դեմ անել ◆ Մեջքը պատին էր տվել ու կանգնել։
- ասպարեզ հանել, իր միջից՝ իր ծոցից դուրս բերել ◆ Հայ ժողովուրդը Խորենացի ու Շիրակացի, Նարեկացի ու Թումանյան է տվել աշխարհին։
- զբաղմունք և որևէ զբաղմունքի հետ կապված վայր՝ հաստատություն ցույց տվող բառերի հետ՝ մի գործի՝ պաշտոնի դնել, որևէ զբաղմունքի մեջ մտցնել ◆ Մեկին սովորելու՝ գործի՝ ինստիտուտ՝ գործարան՝ արհեստի տալ:
- անձնատուր լինել մի բանի, նվիրվել, տարվել մի բանով ◆ Իրեն խմելուն՝ խաղալուն՝ կարդալուն տալ: ◆ Թագավորը, իրեն որսորդության է տալի: Հովհաննես Թումանյան
- արձակել, տարածել, սփռել ◆ Լույս՝ տաքություն՝ հոտ տալ:
- ներշնչել, վարակել մի բանով ◆ Ոգևորություն՝ ուժ՝ քաջություն՝ եռանդ տալ:
- լցնել, ածել ◆ Հողը՝ մոխիրը տվեց գլխին։
- ավելացնել, գումարել ◆ Եթե այդ 15 տարին տանք Աբրահամ Բեկնազարյանի հասակին, երբ նա Ղարաբաղից գերի տարվեցավ Պարսկաստան - 100 տարին բոլորովին բաց է մնում։ (Րաֆֆի)
- առաջարկել, գնահատել ◆ Որքա՞ն գին կտաս այս ձիուն։
- արտաքին տպավորությամբ որոշել (տարիքը, չափը, քանակը և այլն) ◆ Նա մոտ 60 տարեկան էր, բայց ոչ ոք այդքան չէր տալիս: (Ակսել Բակունց)
- ներկայացնել ◆ Դիմում՝ բողոք՝ ամբաստանագիր տալ:
- հատկացնել, վերագրել ◆ Այն հրաշալիքներն ու դևերի փախուստը, որ Ագաթանգեղոսը տալիս է Լուսավորչին, այս պատմագետներն էլ տալիս են Մեսրոպին։ (Հրաչյա Աճառյան)
- ցուցաբերել, դրսևորել, արտահայտել ◆ Սե՛ր տուր, սեր առ, աչքերդ վառ։
- ստեղծել, ստեղծագործել, արտադրել ◆ Դեռ չենք տվել կյանքում մենք այն, ինչ կարող էինք գուցե մենք տալ։ Եղիշե Չարենց
- գույն ցույց տվող բառերի տրական հոլովի հետ
- այդ գույնի երանգն ունենալ ◆ Սևին կարմրին՝ դեղնին տալ:
- այդ գույնով երևալ՝ նշմարվել՝ փայլել՝ ցոլար ◆ Հեռվից սպիտակին է տալիս Արարատի գագաթը։ ◆ Մթան մեջ կարմրին են տալիս երկու գույգ կրակներ։
- հայերենի դիմավոր ձևերի հետ՝ դեմքի ու թվի համաձայնությամբ և նախադաս գործածությամբ արտահայտում է գործողության սաստկություն ◆ Ամեն ինչ կտա կտանի։ Կտա կավերի։
- իբրև օժանդակ բառ ներգործական (հաճախ նաև չեզոք) բայերի անորոշ դերբայի հետ կազմում է պատճառական բայեր ◆ Բերել տալ, սովորել տալ, նստել տալ, ասել տալ, շիկնել տալ և այլն։
- գոյականների հետ կազմում է հարադրական բայեր, ինչպես՝ արձագանք տալ (=արձագանքել), բարև տալ (=բարևել), շուռ տալ (=շրջել), խոստում տալ (=խոստանալ), երդում տալ (=երդվել) և այլն
Հոմանիշներ
[խմբագրել]- հանձնել, փոխանցել, մատուցել, աչքը կոխել (անարգ․)
- տրամադրել
- շնորհել, արժանացնել
- պարգևատրել
- նվիրել, ընծայել, պարգևել
- վճարել, մուծել
- թողնել, հանձնել
- հայտնել, իրազեկել, իրազեկ դարձնել
- հանձնարարել, պատվիրել
- տե՛ս արտադրել
- տե՛ս սահմանել
- օժտել
- տե՛ս խփել
- կազմակերպել, սարքել
- ներկայացնել
- առաջացնել, գոյացնել, առաջ բերել
- արձակել, աճեցնել, ծլեցնել
- տե՛ս ծնել
- մատնել, հանձնել
- տե՛ս ամուսնացնել
- տե՛ս ծախել
- տե՛ս բաշխել
- տե՛ս մասնահանել
- տե՛ս հրամցնել
- տե՛ս հատկացնել
- ավանդել, հաղորդել, փոխանցել
- տե՛ս դասավանդել
- ընձեռել
- սովորեցնել, ուսուցանել
- պատճառել, հասցնել, առաջացնել
- մեկնել, երկարել
- նշանակել, կարգել
- թողնել, թույլ տալ
- վնասել, փչացնել,
- տե՛ս մատակարարել
- ուղղել, դարձնել
- տե՛ս հենել
- նվիրվել, տարվել, անձնատուր լինել
- տե՛ս սփռել
- տե՛ս ներշնչել
- տե՛ս լցնել
- տե՛ս առաջարկել
- որոշել
- տե՛ս գումարել
- տե՛ս վերագրել
- տե՛ս ստեղծել
- տե՛ս դրսևորել
Արտահայտություններ
[խմբագրել]- տալ առնել կամ առնել տալ
- խոսքակռիվ՝ վեճ սարքել, վիճել
- մտածել, ծանր ու թեթև անել, կշռադատել
- խորհրդակցել, խելք-խելքի տալ
- տուր թե կտաս - սաստիկ ծեծել, շատ ծեծել, ջարդել
- տուր հա կտաս - սաստիկ ծեծել, շատ ծեծել, ջարդել
Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
տալ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ gəlōu- արմատից. հմմտ. հունարեն հուն., լատիներեն glōs, հին սլավոներեն zūzūva «տալ»
Գոյական
- ամուսնու քույրը կնոջ համար
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Քաղվածք/Մուրացան
- Քաղվածք/Ղազարոս Աղայան
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Համո Սահյան
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Շիրվանզադե
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Քաղվածք/Վահան Տերյան
- Քաղվածք/Սովետական Հայաստան
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Հրաչյա Աճառյան
- Հայերեն բառեր անարգական իմաստով
- Հայերեն գոյականներ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից