ստվեր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [stvɛɾ]
Դասական ուղղագրութեամբ՝ ստուեր
վանկեր՝ (ը)ստ•վեր
Ստուգաբանություն
[խմբագրել]Ծագումն անհայտ է։
Գոյական
- որևէ բանով արևի ճառագայթներից պաշտպանված՝ զերծ մնացող տարածություն ◆ Քանի՞ քնեք հողի միջին, եկեք էստեղ, սարի լանջին, առվի ափին, հով ստվերում: Հովհաննես Թումանյան
- խավար, մթություն ◆ Եկավ գիշերն… Եվ սարերի կերպարանքը փոխվեց անեզր ստվերի: Հովհաննես Թումանյան
- որևէ մակերևույթի՝ առարկայի ևն վրա ընկնող մթնագույն անդրադարձում, որ ստացվում է հակառակ կողմից լուսավորված առարկայից ◆ Արևածաղիկն ու եգիպտացորենը բարդիների պես ստվեր էին գցում առվակի վրա։ (Ակսել Բակունց)
- հակառակ կողմից լուսավորված առարկայի արտացոլանք՝ պատկեր ◆ Լեռների ստվերները շրջվել էին ծովի ջրի մեջ։ Դերենիկ Դեմիրճյան
- պատկերի՝ նկարի վրայի բծեր՝ երանգներ ևն, որոնք վերարտադրում են պատկերված առարկայի՝ տեղանքի և այլնի նվազ լուսավորված մասերը
- թեթևակի մուգ գունավորում՝ երանգավորում որևէ բանի վրա ◆ Դեմքն սպիտակավարդագույն էր, աչքերը սև՝ կապույտին տվող ստվերի երիզներով։
- (փխբ․) որևէ բանի հեռավոր նմանություն՝ տպավորություն ◆ Նայում է նա ինձ կապույտ էկրանից… մարդու ստվեր է, անորոշ, անձև, մարդու նեգատիվ՝ սև ու սնամեջ (Սովետական գրականություն)
- (փխբ․) ներքին ապրումների՝ հոգեվիճակի (առավել. տխուր, տագնապալից) արտահայտությունը դեմքի վրա՝ աչքերի մեջ ևն, ցոլք ◆ Նրա դեմքով դժգոհության մի ստվեր անցավ։ (Ժիրայր Ավետիսյան)
- մթության մեջ մարդու՝ կենդանու կամ առարկայի թույլ աղոտ գծագրություն, ուրվական, ուրվապատկեր, սիլուետ ◆ Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, մի ըստվեր անցավ։ (Վահան Տերյան)
- (փխբ․) աննպաստ՝ բացասական՝ արատավորող հանգամանք, բիծ, թերություն, պակասություն, արատ ◆ Այդ դեպքը մի ստվեր էր մեր լույս օրերի վրա։ (Ակսել Բակունց)
- մուգ սևին տվող գույն՝ գունավորում, թխություն ◆ Թեժ արևը, շոգն ամառվա նրա դեմքն ու կուրծքն այրելով պատել էին ոսկի ստվերով: Հովհաննես Թումանյան
- (փխբ․) ուրվական, ոգի ◆ Ու խոլ պատկերներ… անցնում են կամաց, խավար ու դանդաղ, ստվերների պես։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) մեկի՝ մի բանի հետք՝ նշույլ ◆ Կորի՛ր, էլ ստվերդ թող չերևա այստեղ (Քրիստափոր Թափալցյան)
- (փխբ․) սեկին փոխարինող և նրան ներկայացնող՝ նրա կամքն իրականացնող անձ ◆ Թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստծու ստվերին: Հովհաննես Թումանյան
- (փխբ․) հովանավորություն, պաշտպանություն, խնամք ◆ Թույլ տուր որոշ տեղ գնամ քո ստվերի տակ։ (Գարեգին Սևունց)
- (փխբ․) մեկին՝ մի բան աննպաստ կացության մեջ դնող երևույթ, աննպաստ վիճակ ◆ Աչքիս առջից չէր հեռանում այդ խորհրդավոր տղան… միշտ սիրելի ու լավ՝ իր անթույլատրելի արարքի ստվերի մեջ անգամ։ Զարզանդ Դարյան
- (փխբ․) անուշադրություն, կյանքից՝ գործունեությունից ևն հեռու մնալը՝ մեկուսանալը ◆ Ժամանակն է, որ նա հեռանա դեպի ստվերը, թող Տենցինգը ինքը պատմի իր կյանքի պատմությունը։ Տենցինգ
- (փխբ․) որևէ բանի ուրվական՝ նախանշան ◆ Այժմ Խալոնգ ծովածոցի վրա ընկած է պատերազմի ստվերը: Մ. Վառնենսկա
Հոմանիշներ
[խմբագրել]- շվաք, շուք
- տե՛ս հովանի, հովանավորություն
- տե՛ս խավար
- տե՛ս ուրվական, ուրու
- տե՛ս հետք, նշույլ
- տե՛ս արատ, թերություն
- տե՛ս թխություն
- տե՛ս անուշադրություն
Արտահայտություններ
[խմբագրել]- ստվեր գցել՝ ձգել մեկի՝ մի բանի վրա -արժեքը արժանիքները նսեմացնել՝ պակասեցնել՝ իջեցնել
- ստվերի պես մեկին հետևել՝ կպչել կամ չհեռանալ՝ պոկ չգալ -մեկից անբաժան լինել, մեկին լավ կամ վատ նպատակով անբաժան կերպով ուղեկցել՝ հետևել
- մեկի ստվերը դառնալ լինել
- մեկին անբաժան և ամենուրեք ընկերանալ՝ ընկերակցել ուղեկցել
- ամբողջապես մեկի ազդեցությանը ենթարկվել, մեկի կամակատարը դառնալ՝ լինել
- ստվերը չերևալ մեկի՝ մի բանի - հետքը չմնալ, անհետանալ, վերանալ
- իր ստվերից վախենալ -ամենաչնչին բանից էլ երկյուղ գրել, ամեն ինչի մեջ վտանգ տեսնել
- ստվերում՝ ստվերի տակ մնալ - անհայտ՝ անուշադրության մատնված լինել
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ստվեր(ը) | ստվերներ(ը) |
Սեռ. | ստվերի | ստվերների |
Տր. | ստվերի(ն) | ստվերների(ն) |
Հայց. | ստվեր(ը) | ստվերներ(ը) |
Բաց. | ստվերից | ստվերներից |
Գործ. | ստվերով | ստվերներով |
Ներգ. | ստվերում | ստվերներում |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Սովետական գրականություն
- Քաղվածք/Ժիրայր Ավետիսյան
- Քաղվածք/Վահան Տերյան
- Քաղվածք/Քրիստափոր Թափալցյան
- Քաղվածք/Գարեգին Սևունց
- Քաղվածք/Զարզանդ Դարյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից