Jump to content

պոզ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պոզ

վանկեր՝ պոզ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։ Հազիվ թե իրանական աղբյուրից (հմմտ. պարսկերեն pūz «մռութ, դունչ», բելուջերեն pōz «քիթ»)։

Գոյական

  1. եղջուր
  2. որևէ բանի եղջյուրանման ելուստ
  3. արորի առատամի ետևի մասում գտնվող մասում երկու եղջուրաձև փայտ կտորներից յուրաքանչուրը
  4. աքաղաղի բիտ
  5. մարդու մարմնի ոսկորների վրա դուրս ցցված ավելորդ ոսկոր
  6. խողովակային ծորակ, աղբյուրի՝ ինքնաեռի և այլնի ջրատար ծորակ
  7. (մրմն․) դիրք, պոզա

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս եղջուր
  2. տե՛ս բիտ
  3. տե՛ս ծորակ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պոզ անել - խռովել
  2. պոզերը հանել - իրեն բացահայտել, ինչ լինելը ցույց տալ
  3. պոզերը ցույց տալ - չարությունը՝ դաժանությունը՝ ուժը գործադրել
  4. պոզերն երևալ - պարզորոշ հասկացվել՝ երևալ
  5. պոզ տալ - խույս տալ, խուսանավել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։