ուղիղ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [uˈʁiʁ]
Դասական ուղղագրութեամբ՝ ուղիղ
վանկեր՝ ու•ղիղ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս կապ ունի ուղեղ կամ ուղի բառերից որևէ մեկի հետ։
Ածական, մակբայ
[խմբագրել]- հավասար կերպով որևէ կողմ տարածվող, ձգվող, կորություն, ճկվածք, ծռություն չունեցող, շիտակ ◆ Ուղիղ գիծ ճանապարհ։
- ուղղագիծ, ուղղակի գծով ընթացող ձգվող, տարածվող ◆ Խճուղիով մինչև գյուղը 16 կիլոմետր է, իսկ ոտքի ուղիղ ճանապարհով՝ 11:
- ուղղաձիգ, ուղղահայաց ◆ Պարեկները անշարժացել էին, նիզակներն ուղիղ բռնած։
- անմիջական հաղորդակցություն ապահովող, ուղղակի ◆ Այժմ Երևանից կարելի է ուղիղ գծով հեռախոսային կապով խոսել շատ շրջանների հետ։
- առանց միջնորդ օղակների, անմիջական, անմիջապես, ուղղակի ◆ Նա դիմեց ուղիղ դիրեկտորին։
- հարթ, ոչ խորդուբորդ, հավասար ◆ Ուղիղ պողոտա, հրապարակ, տարածություն։
- անկեղծ, ճշմարտացի, արդարացի ◆ Ուղիղ վճիռ
- ճիշտ, ճշգրիտ ◆ Ուղիղ պատասխան, լուծում։
- շիտակ բնավորություն ունեցող, անխարդախ, ազնիվ ◆ Ուղիղ մարդ՝ բարեկամ։
- ոչ խուսափողական, ուղղակի ◆ Հարցը ծատ ուղիղ դրվեցավ։ (Րաֆֆի)
- առանց որևէ այլ տեղ գնալու, կանգ առնելու, ուղղակի, անմիջապես ◆ Խանութից նա ուղիղ տուն էր եկել։ (Վահան Թոթովենց)
- ճիշտ ու ճիշտ, իսկը, բոլորովին ◆ Ուղիղ մոր կտորն է։
- կանոնավոր ◆ Դեմքի ուղիղ գծագրություն։
Գոյական
ուղիղ գիծ, ուղղաձիգ գիծ
Հոմանիշներ
[խմբագրել]- ճշմարիտ, ճշգրիտ, ստույգ, շիտակ, իրավացի, արդար, անխարդախ, ուղղորդ (հզվդ․), օղորթ (բրբ․), դրուստ
- ճիշտ, անսխալ
- ուղղակի
- բուն, իսկական
- կանոնավոր
- իսկ և իսկ, բոլորովին, ամբողջովին
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։