նշան
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [nʃɑn]
Դասական ուղղագրութեամբ՝ նշան
վանկեր՝ ն(ը)•շան
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն, պարսկերեն nišān:
Գոյական
- որևէ կարգի նիշ՝ առարկա՝ պատկեր, որ ծառայում է որևէ բան նշանակելու համար ◆ Այդ ցեղի մարդկանց ճանապարհի երկյանքով դրված ճյուղը նշան է և նշանակում է՝ «Մի՛ գա իմ հետևից» կամ «Ճանապարհը վտանգավոր է»։
- որևէ կարգի նշան՝ մակագրություն ունեցող փոքրիկ թիթեղիկ՝ ձևավոր մետաղյա կամ այլ կամ այլ նյութի կրծքանշան, որ կրում են իբրև պարգև, իբրև որևէ բանի հիշատակ, որևէ կազմակերպության անդամի լինելու՝ բարձրագույն կրթական հաստատության ավարտելու ցուցիչ և այլն ◆ Պիոներական նշան, կոմերիտական նշան, համալսարանական նշան, պատվո նշան:
- որևէ պայմանական նշանակություն ունեցող գծագրություն՝ պատկեր և այլն ◆ Մաթեմատիկական նշաներ: ◆ Տառերը հնչյունների գրային պայմանական նշաններ են։
- որևէ բանի վրա արված պայմանական նիշ՝ դրոշմ՝ պատկեր ևայլն, որ ծառայում է իբրև մի բանի նշանակ՝ ցուցիչ ◆ Անվան առաջ կարմիր նշան էր դրված։ Սերո Խանզադյան
- առարկայի՝ կենդանու՝ արտադրանքի և այլնի վրա դրվող դրոշմ՝ պիտակ ◆ Գործարանային նշան:
- գլխի՝ ձեռքի և այլ շարժում, որով մի բան են հայտնում ◆ Գլխով համաձայնության նշան արեց։
- բնական բիծ՝ խալ՝ պուտ և այլն ◆ Այտի նշանը նրա գեղեցկության հատկանիշներից մեկն է։
- որևէ բանից մնացած հետք (դրոշմվածք՝ բիծ՝ պատռվածք և այլն) ◆ Այտի վրա՝ վերևից ներքև ձգվող խոր ակոսը ստացած հարվածի նշանն է։
- որևէ բանի արտահայտություն՝ վկայություն՝ դրսևորում, որևէ բան ցույց տվող արտաքին երևույթ ◆ Զայրույթի՝ սիրո՝ ատելության նշան:
- տարբերակիչ հատկանիշ՝ առանձնահատկություն, որով կարելի է մեկին կամ մի բան ճանաչել՝ մյուսներից զանազել ◆ Հեռուստացույցով հայտարարեցին հանցագործի նշանները:
- լուսային՝ ձայնային՝ տեսողական և այլ ազդանշան ◆ Նրանք լարված ուշադրությամբ հետևում էին հեռվից դրոշակներով տրվող նշաններին:
- որևէ բանի նախանշան, երևույթ՝ արարք՝ իրադարձություն, որ այս կամ այն բանի նանախանշան է ◆ Հարաբերությունների սրումն ու թշնամական պրոպագանդան պատերազմի նշան է։
- բնության երևույթների միջև տեղի ունեցող փոփոխություն կամ որևէ երևույթի առաջացում, որ ենթադրում է այս կամ այն կարգի եղանակը՝ տարերքը ◆ Մեր կողմերում հանկարծական քամու ուժեղ հոսանքը մթնոլորտային տեղումների նշան է։
- ըստ ավանդական և սնոտիապաշտական պատկերացումների՝ բնության այս կամ այն երևույթը կամ դրա որևէ փոփոխությունը որպես որոշ իրադարձության՝ աղետի կամ բարեբաստիկ իրողության և այլնի նախանշան ◆ Նրանք հավատացած էին, որ արևի խավարումը նշան է մոտալուտ մի պատահարի կամ ծանր դժբախտության։ (Մուրացան)
- հատկանիշ, որևէ բանի բնորոշ առանձնահատկություն ◆ Մնջությունն էլ նշան հո չի՞ մի գովելի հատկության։ Հովհաննես Հովհաննիսյան
- նշանադրության ժամանակ փեսայի կողմից կամ առհասարակ՝ սիրած աղջկան տղայի կողմից տրվող մատանի՝ զարդ և այլն, իբրև նշանվելու գրավական
- նշանառության առարկա, թիրախ ◆ Մի տեղ խնձորը նշան են խփում, մի տեղ մատաղը դեռ նոր են եփում։ Վահրամ Մավյան
- տոհմանշան, զինանշան ◆ Դա Արծրունիների հատուկ նշանն էր, որ դրված էր նրա բոլոր քաղաքների և պալատների դռների մոտ։ (Րաֆֆի)
- որևէ իր՝ առարկա և այլն, որ մեկը իր հանձնակատարին տալիս է իբրև հավաստիք այն բանի, որ հանձնակատարն իրոք իր կողմից է ուղարկված ու լիազորված ◆ Սուրհանդակը որպես նշան ներկայացրեց տիրոջ մատանին, որ քաջ ծանոթ Էր Գայանեին։
- տե՛ս նշանաբան
Հոմանիշներ
[խմբագրել]- նիշ, դրոշմ, նշանակ
- պիտակ, դրոշմ
- կրծքանշան, պատվանշան, շքանշան
- նշմար, շոշորդ
- բիծ, խալ, պուտ, ծին, ման, պեպեն, ցան, չեչ
- երաշխել (վերքի), խարան
- վկայություն, դրսևորում, արտահայտություն
- ազդանշան, ազդանիշ, ահազանգ
- նախանշան
- թործ, թործվածք, քառթ
- քանդ, ծոնդ
- հատկանիշ, առանձնահատկություն
- տե՛ս թիրախ
- տե՛ս նշանադրություն
- տե՛ս զինանշան
- տե՛ս հավատաչյա
- տե՛ս նշանաբան
Արտահայտություններ
[խմբագրել]- նշան անել
- առարկայի՝ մարմնի՝ որևէ տեղի և այլնի վրա նշան դնել՝ նշանակել
- նշանացի հայտնել՝ հասկացնել, ձեռքի՝ գլխի և այլնի շարժումով որևէ բան հասկացնել
- նշանակել, որոշել
- նշան բռնել - հրազենով՝ նետով և այլնով նշանառություն կատարել
- նշան դնել
- նշանել
- հրազենով՝ նետով և այլնով նշանառություն կատարել
- որևէ առարկայի՝ վայրի՝ մարմնի և այլնի վրա նշան անել՝ նշանակել
- նշան խփել - հրազենի գնդակը կամ նետվող զենքը նշանին դիպցնել, նպատակակետին՝ թիրախին հարվածել
- նշանին խփել
- հրազենի գնդակը կամ նետվող զենքը նշանին դիպցնել, նպատակակետին՝ թիրախին հարվածել
- գործողությունը՝ խոսքը և այլն նպատակակետին ուղղել
- նշան տալ
- նշանադրության ժամանակ փեսայի կողմից հարսնացուին մատանի կամ այլ կարգի նշաննվիրել
- ազդանշան տալ
- նշանացի հայտնել՝ հասկացնել, ձեռքի՝ գլխի և այլնի շարժումով որևէ բան հասկացնել
- նշանը ետ տալ՝ վերցնել - փեսացուի կամ հարսնացուի կողմից նշանածից հրաժարվել
- նշան ունենալ (առավելապես ժխտական և հարցական ձևերով) (գվռ․) - նշանակություն՝ կարևորություն ունենալ
- ի նշան - որպես մի բանի արտահայտություն՝ նշան՝ ապացույց
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | նշան(ը) | նշաններ(ը) |
Սեռ. | նշանի | նշանների |
Տր. | նշանի(ն) | նշանների(ն) |
Հայց. | նշան(ը) | նշաններ(ը) |
Բաց. | նշանից | նշաններից |
Գործ. | նշանով | նշաններով |
Ներգ. | նշանում | նշաններում |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։