Jump to content

յոթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«7» թվի ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ եօթ

վանկեր՝ յոթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. վեցին գումարած մեկ ◆ Հանկարծ այդ «սև հարյուրապետը» հայտնվում է… իր հետ ունենալով միայն յոթ ընտանիքներ։ (Րաֆֆի)
  2. յոթ թվանշանը

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. յոթ գույն փոխել
    1. բարկությունից՝ զայրույթից՝ վախից գույնը գցել
    2. կարծիքները՝ վերաբերմունքը և այլն արագորեն փոխել
  2. յոթ(ը) ծովեն, մեկը կովեն
    1. մեջը ջուր խառնած՝ խարդախած կաթ՝ խմիչք և այլն
    2. ջրալի՝ անհամ (կերակուր)
  3. յոթ պատան մաշել
    1. շատ ծանր՝ մահամերձ՝ վիճակից դուրս գալ՝ պրծնել
    2. շատ երկար ապրել
  4. յոթ պորտ
    1. նույն ծնողների յոթ սերունդ
    2. ամբողջ տոհմը, ազգ ու տակը
  5. յոթ սար այն կողմ (էն կողմ) - շատ հեռու
  6. յոթ սարի ետև - շատ հեռու
  7. յոթը կատարել՝ տալ - թաղման յոթերորդ օրը հանգուցյալի գերեզմանն այցելել և սգո արարողություն կատարել
  8. յոթ(ը) տակ
    1. յոթնապատիկ
    2. շատ խորամանկ
  9. յոթ չափել, մեկ կտրել - նույնն է՝ տասը չափել, մեկ կտրել

Աղբյուրներ

[խմբագրել]


Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Յոթ: