Jump to content

մեղք

Վիքիբառարան-ից

Հայերեն

«մեղք» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ մեղք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. հանցանք
  2. պարսավելի` դատապարտելի` արարք
  3. կրոնաբարոյական պատվիրանների խախտում
  4. կրոնական հասկացություն, որն օգտագործվում է կրոնաբարոյական հրահանգներին հակասող գործողությունների, բառերի և մտքերի արտահայտման համար
  5. (բրգ․) հասկացություն, որի մեջ արտահայտվում է մարդու հանցանքի յուրահատուկ կրոնական ըմբռնումը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հանցանք, հանցագործություն, ոճիր, ոճրագործություն, (հնց․) մեղսանք, մեղ
  2. մեղանչանք, մեղանչականություն
  3. տե'ս հանցավորություն մեղավորություն, հանցավորություն, մեղունակություն, մեղանչականություն
  4. չարիք, աղետ, դժբախտություն, փորձանք, արհավիրք, պատուհաս
  5. տե'ս խղճահարություն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. մեղք լինել
    1. խղճալու` կարեկցանքի արժանի լինել
    2. ափսոսալի լինել
    3. մեղք համարել
  2. մեղքը առնել մեկի
    1. մեկին անհիմն կերպով մեղադրել, մեղք բարդել մեկի վրա
    2. մեկի արարքի պատասխանատվությունն իր վրա վերցնել
  3. մեղքը գալ - խղճալ
  4. մեղքը շլնքին առնել - հանցանքը խոստովանել, հանձնառու լինել
  5. մեղքը վիզը - ինքն է պատասխանատու, իր գործն է
  6. մեղքը վիզն առնել - հոնցանքը խոստովանել, հանձնառու լինել
  7. մեղքն իր վրա վերցնել մեկի - մեկի արարքի պատասխանատվությունն իր վրա վերցնել
  8. մեղքի տակ ընկնել` մտնել - մեկի դժբախտության պատճառ դառնալ
  9. մեղքի տոպրակ - շատ մեղքեր գործած մարդ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։