Jump to content

հասարակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ հասարակ

վանկեր՝ հա•սա•րակ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն hasār:

Ածական

  1. սովորական, մյուսներից չտարբերվող՝ չջոկվող՝ աչքի չընկնող ◆ Հասարակ հագուստ։
  2. պարզ, ոչ բարդ, դյուրամատչելի, հասկանալի ◆ Հասարակ խոսքեր։
  3. ոչ դժվարին, ոչ բարդ ◆ Հասարակ գործ։
  4. ոչ պերճ, ոչ շքեղ, անպաճույճ ◆ Հասարակ կահավորություն։
  5. բացսիրտ, համեստ, ոչ ինքնահավան ◆ Հասարակ բնավորություն։
  6. գռեհիկ, ոչ կիրթ, ոչ նրբաճաշակ ◆ Դիմացը կանգնած էր մի շատ հասարակ կին։ (Լ. Բուսենար)
  7. (հնց․) ընդհանուր

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. սովորական, աննշան
  2. անշուք, անպաճույճ, անպերճ
  3. պարզ, հասկանալի, դյուրամատչելի
  4. տե՛ս համեստ
  5. տե՛ս ընդհանուր

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հասարակ անուն
    1. միևնույն տեսակին՝ սեռին և այլն պատկանող առարկաների և հասկացությունների ընդհանուր անվանումը (օրինակ՝ սեղան, գաղափար և այլն)
    2. հատուկ անուն, որ գործածվում է որպես հատկության՝ վարքագծի՝ երևույթի և այլնի տիպականացված անվանում (օրինակ՝ Հուդա, Բոնապարտ և այլն)
  2. հասարակ բայ (քրկն․) - միևնույն ձևով թե՛ ներգործական, թե՛ կրավորական սեռի իմաստ արտահայտող բայ
  3. հասարակ գոյական անուն (քրկն․)
    1. միևնույն տեսակին՝ սեռին և այլն պատկանող առարկաների և հասկացությունների ընդհանուր անվանումը (օրինակ՝ սեղան, գաղափար և այլն)
    2. հատուկ անուն, որ գործածվում է որպես հատկության՝ վարքագծի՝ երևույթի և այլնի տիպականացված անվանում (օրինակ՝ Հուդա, Բոնապարտ և այլն)
  4. հասարակ օր - լի օր, աշխատանքային օր

Աղբյուրներ

[խմբագրել]