համակարգ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hɑmɑˈkɑɾɡ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ հա•մա•կարգ
Ստուգաբանություն
[խմբագրել]< հուն. systema - ամբողջ, մի քանի մասերից բաղկացած, միացում
համակարգ 1
[խմբագրել]Գոյական
- ընդհանուր հատկանիշներով միավորվող որոշ կարգի միավորների՝ տարրերի՝ մասերի են ամբողջություն ◆ Բաղաձայնների համակարգ:
- փոխադարձաբար իրար հետ կապված և միամյանց պայմանավորված մասերի միասնությունը կազմող կառուցվածք ◆ Լեզվի քերականական համակարգ: ◆ Բույսերի արմատային համակարգ:
- մեկ ընդհանուր նպատակի ծառայող և փոխադարձաբար իրար հետ կապված մեքենաների՝ հարմարանքների՝ կառուցումների ամբողջությունը կազմող տեխնիկական սարքավորում
- որևէ տեսության՝ ուսմունքի են հիմնական դրույթների ամբողջությունը ◆ Փիլիսոփայական համակարգ, մատերիալիստական համակարգ: (սիստեմ)
- (ճրտրպ․) (շին․) փոխկապակցված տարրերի բազմություն, որը կազմում է որոշակի ամբողջություն
- (պաշտանվ․) օրինաչափորեն միմյանց հետ կապված տարրերի (առարկաների, երևույթների, տեսակների, սկզբունքների, գիտելիքների և այլ) բազմություն, որը ներկայացնում է որոշակի ամբողջական գոյացություն, միասնություն
- (կենսք․) մատերիայի մեկուսացված ամբողջականություն։ Տիեզերքի ամբողջ պինդ մատերիան, որը դուրս է գտնվում տվյալ համակարգից, կոչվում է շրջաատող միջավայր
- (ռազմ․) գործառույթներով, ֆիզիկապես կամ իրենց դրսևորումներով կապակցված և պարբերաբար փոխազդող տարրերի խումբ, որն իր ողջ համակցությամբ կազմում է միասնական ամբողջականություն
Հոմանիշներ
[խմբագրել]- համակարգություն, հանրակարգ (հզվդ․) (սիստեմ)
Արտահայտություններ
[խմբագրել]Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | համակարգ(ը) | համակարգներ(ը) |
Սեռ. | համակարգի | համակարգների |
Տր. | համակարգի(ն) | համակարգների(ն) |
Հայց. | համակարգ(ը) | համակարգներ(ը) |
Բաց. | համակարգից | համակարգներից |
Գործ. | համակարգով | համակարգներով |
Ներգ. | համակարգում | համակարգներում |
Թարգմանություններ | |
համակարգ 2
[խմբագրել]Ածական
- (հնց․) միևնույն կարգին պատկանող, միևնույն մակարդակի վրա գտնվող
- տե՛ս համակարգային
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Ա․Ա․ Սիմոնյան, Ա․Ա․ Գալոյան, Ռուսերեն-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն», 1997 — 428 էջ։
- Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
- Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր ճարտարապետական իմաստով
- Հայերեն բառեր շինարարական իմաստով
- Հայերեն բառեր պաշտպանական-անվտանգային իմաստով
- Հայերեն բառեր կենսաքիմիական իմաստով
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Հայերեն ածականներ
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռուսերեն-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Փիլիսոփայական բառարան (1975)» գրքից
- Բառեր «Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան» գրքից