կուրծք
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kuɾt͡skʰ]
Դասական ուղղագրութեամբ՝ կուրծք
վանկեր՝ կուրծք
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական, բայց բուն նախաձևը չի ճշտված. հնչյունապես քիչ հավանական են՝
- 1) համեմատությունը ռուսերեն грудь «կուրծք» (< *grendh-. հնարավոր է ենթադրել առանց ռնգայինի և շնչեղ *d-ով ձև),
- 2) բխեցումը *geu- «ծռել, կամար կազմել» արմատի *-g՛ աճականով ձևից կազմված *gug՛-ro- նախաձևից. *geug՛-ի համար՝ հմմտ. լիտվերեն gùžas «կոն, կոնգոմ, ելունդ»։
Գոյական
- (կզմխս․) մարդու մարմնի առջևի մասը՝ պարանոցից մինչև փորը
- կրծքի արտաքին կողմը, լան
- կնոջ կաթնագեղձերը, ստինք
- զգեստի այն մասը, որ ծածկում Է կուրծքը
- (փխբ․) սիրտ
- (փխբ․) զգացմունքների՝ հույզերի կենտրոն, հոգի, սիրտ
- (փխբ․) առջևի մաս, լանջ
- (խոհր․) կենդանիների, թռչունների մարմնի առջևի մաս, պաշտպանում է կարևոր օրգաններ
Հոմանիշներ
[խմբագրել]- ստինք, ծիծ (ժղ․), նուռ (փխբ․)
- լանջ, լանջ, սրտառաջք (հնց․)
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Լ․ Մուղնեցյան, Մասնագիտական տերմինների բացատրական բառարան, Գյումրի, «Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի տպագրություն», 2007 — 268 էջ։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր կազմախոսական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Մասնագիտական տերմինների բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան» գրքից