Jump to content

կավ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ կաւ վանկեր՝ կավ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. (աշխգր․) հողախառն նստվածքային ապար՝ բաղկացած կավային միներալների մանրագույն մասնիկներից, որոնց տրամագիծը 0,01 մմ-ից չի անցնում
  2. (հնք․) նստվածքային ապար, որ տարածվում է հողի մակերեսի վրա կամ գետնի տակ և խոնավ վիճակում կազմում է խմորոնման զանգված (օգտագործվում է բրուտագործության, քանդակագործության, շինարարություն և այլ բնագավառներում)  Նրանց մեջ կային… հայկական սև ու կարմիր կավից շինված նկարակերտ սափորներ։ (Րաֆֆի)  Պատերը սպիտակ կավից էին, հատակը նույնպես կավով սվաղած էր։ (Շիրվանզադե)
  3. (փխբ․) կերտվածք, հոգեկան ու ֆիզիկական հատկանիշների ամբողջությունը  Դա այն կավից չէ, որ իրեն սպանելու քաջություն ունենա։ Սերո Խանզադյան
  4. կավի շաղախ, ցեխ  Անասունների սուր-սուր սմբակները թաղվում էին կավի մեջ, էլ չէին դուրս գալիս։ (Րաֆֆի)
  5. (փխբ․) կակուղ, փափուկ
  6. (երկրբ․) կապակցված, չցեմենտացված նստվածքային ապար, բաղկացած է կավային միներալների (մոնտմորիլոնիտ, հալուազիտ, կաոլինիտ, ջրափայլարներ և այլն) նրբագույն (ըստ դասակարգման < 0.01մմ, < 0.001 կամ <0.005 մմ) մասնիկներից և ունի պլաստիկության ունակություն

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (հնք․) կավահող, աղանուր, փրփուշ (գվռ․)
  2. բրտան, բրտին

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։