կամք
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kɑmkʰ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ կամք
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- մարդկային հոգեբանության հատկանիշներից մեկը, որն արտահայտվում է իր առջև դրված նպատակների՝ ձգտումների իրականացման հասնելու կարողությամբ՝ ունակությամբ
- ցանկությունների՝ ծրագրածի և այլնի իրականացման գիտակցական ձգտում, տոկունություն, համառություն ◆ Կամքի ուժ։ ◆ Կամքի դաստիարակություն։ ◆ Նա չուներ ոչ զորեղ կամք, ոչ հաստատ բնավորություն։ (Մուրացան)
- ցանկություն, պահանջ ◆ Ձեր սվինները սուր․․․ ձեր տերերի կամքով իրար կուրծք եք խրում։ Եղիշե Չարենց
- ցանկություն, բաղձանք, իղձ ◆ Եվ Շամիրամ պատրաստվում էր Սրտի կամքը կատարել։ (Րաֆֆի)
- հաճություն, բարեհաճություն, համաձայնություն ◆ Քաղաքը մեր կամքով պիտի հանձնենք հայերին։ (Մուրացան)
- իրավունք, տնօրինություն ◆ Երկու բռնակալ ծնողքներ ճնշում են իրենց որդիների կամքը և ազատությունը։ (Րաֆֆի) ◆ Սակայն տեր Մարգարի մահվան պատճառով սույն վճիռը թողնված է «աստծոյ կամքին»։ (Ակսել Բակունց)
- դիտավորություն, մտադրություն ◆ Այնուհետև թագավորը հայտնեց սպարապետին յուր կամքը, որ էր ճանապարհվել շուտով դեպի Գուգարք և թույլ չտալ Բերին առաջանա մինչև Վանանդ։ (Մուրացան)
- քմահաճույք ◆ Այս պատճառով նրան համարյա թե թողնում են բախտի կամքին։ (Րաֆֆի)
Հոմանիշներ
[խմբագրել]- տոկունություն, համառություն, կորով եռանդ
- տե՛ս պահանջ, ցանկություն
- տե՛ս մտադրություն
- տե՛ս կտակ (2)
Արտահայտություններ
[խմբագրել]- կամք տալ (հզվդ․) - համաձայնել, հոժարել, ցանկություն հայտնել ◆ Ես ամենևին կամք չեմ տալիս ձեզ ունենալ մի այդպիսի վտանգավոր կախարդ կին։ (Րաֆֆի)
- կամքն անել - կամքը՝ ցանկությունը կատարել ◆ Չէ, ասացիր ինձ սիրում ես, Դու պետք է իմ կամքը անես։ Հովհաննես Թումանյան
- կամքը կատարել
- ցանկությունը՝ դիտավորությունը կատարել ◆ Կինն իսկույն կատարեց նրա կամքը։ Սերո Խանզադյան
- մեկի հետ կենակցել, մերձենալ, մեկին հանձնվել
- կամքի բերել (ժղ․) - համոզել, հոժարեցնել ◆ - Եթե ես մի քանի խոսքով նրան կամքի չբերի․․․ դու երեսիս թքիր։ (Պերճ Պռոշյան)
- կամքի գալ (ժղ․) - հոժարել, համաձայնել ◆ Բացի Աշտարակից՝ մնացած գյուղերը կամքի գան, ցորեն տան։ (Պերճ Պռոշյան)
- կամքից կախված լինել - մեկի ցանկությամբ՝ հայեցողությամբ պայմանավորված լինել
- կամքով գնալ՝ վարվել - մեկի ցանկությամբ գործել
- կամքին թողնել - թողնել, որ իր ուզածով կատարի
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Մուրացան
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Քաղվածք/Պերճ Պռոշյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից